
2025 թվականի փետրավրի 27-ին Լեռնագոգ համայնքում «Արցախահայերի իրավունքների պաշտպանություն» ծրագրի շրջանակներում Ծրագրի իրավաբանը Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրել է անվճար իրավաբանական խորհրդատվություն և ներկայացրել armrights.am էլեկտրոնային հարթակը։
Armrights.am թվային հարթակն ունի առանցքային նշանակություն՝ ապահովելով հասանելիություն, տեղեկատվության կենտրոնացում, թափանցիկություն և արդյունավետություն: Այն նաև նպաստում է տվյալների հավաքագրմանը և իրազեկվածության բարձրացմանը: Հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվեցին կայքի բաժինները, դրանց նշանակությունը, ինչպես նաև հայտ ներկայացնելու և դրա ընթացքին հետևելու գործընթացը: Այս ամենը նպատակ ունի օգնել տեղահանված անձանց արդյունավետորեն օգտվել այս կարևոր ռեսուրսից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արցախից բռնի տեղահանված անձանց իրավական պաշտպանությանն առնչվող հիմնահարցերը։ Մասնավորապես՝
- 2023թ. սեպտեմբերի դրությամբ չվճարված կենսաթոշակների վճարման հարցեր,
- Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգ, իրականացման եղանակներ և ժամկետներ,
- Զինգրքույկների վերականգնման ընթացակարգի հարցեր,
- Ծննդյան վկայականի, ամուսնության վկայականի վերականգնման հետ կապված հարցեր,
- Ժառանգության ընդունման հետ կապված իրավական խնդիրներ։
Մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալու անհատական խորհրդատվություն, որտեղ իրավաբանը տրամադրեց մանրամասն պարզաբանումներ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ։ Բացի այդ, ներկայացվեցին նաև վերոնշյալ հարցերի լուծման գործնական քայլերը և համապատասխան պետական մարմինների հետ աշխատելու առանձնահատկությունները։
Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի կառավարման խորհրդի նախագահ, «Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ-ի գործադիր տնօրեն Ջուլետտա Առուստամյանը:
Միջոցառման ավարտին մասնակիցներին տրամադրվեցին կոնտակտային տվյալներ՝ հետագա օգնության համար։