
Դեկտեմբերի 20-ին հիբրիդային ձևաչափով անցկացվեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) խորհրդի տարեվերջյան նիստը՝ ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանի նախագահությամբ: Նիստին մասնակցում էին խորհրդի անդամներ Մարատ Ատովմյանը, Կարեն Քոչարյանը, Արփինե Եղիկյանը և Աստղիկ Մատինյանը։
Օրակարգի առաջին հարցով ԻՀԱ նախագահը ներկայացրեց կազմակերպության 2024 թվականի գործունեության հաշվետվությունը: Շեշտադրում կատարվեց կառույցի կողմից իրականացվող ծրագրերի՝ 2024 թվականին գրանցած արդյունքներին, տարվա ընթացքում իրականացված միջազգային կարևորագույն այցերին, հանդիպումներին։ Կարեն Զադոյանը խոսեց նաև ԻՀԱ-ի կողմից գործարկվող iravaban.net մասնագիտացված լրատվականի աշխատանքներին և արդյունքներին։
Այնուհետև խորհրդի անդամների կողմից քննարկվեց 2024 թվականի ընթացքում ԻՀԱ անդամների կողմից անդամավճարների վճարման արդյունքները։
Նիստի ընթացքում հատուկ ուշադրություն հատկացվեց 2025 թվականին նախատեսվող միջազգային իրավաբանական համաժողովի կազմակերպչական հարցերին: Այս թեմայով զեկույցներով հանդես եկան Կարեն Զադոյանը և Մարատ Ատովմյանը: Խորհրդի անդամները ներկայացրին իրենց առաջարկություններն ու դիտարկումները համաժողովի արդյունավետ կազմակերպման վերաբերյալ:
Նիստի ավարտին քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր։