Իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահը հանդիպել է Ավստրիայի փաստաբանների պալատի նախագահին

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահ, ԱՏՈՎՄՅԱՆ իրավաբանական և խորհրդատվական ընկերության տնօրեն, փաստաբան Մարատ Ատովմյանը հանդիպել է Ավստրիայի փաստաբանների պալատի նախագահ, փաստաբան, դոկտոր Արմենակ Ութուջյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Ավստրիայում և Հայաստանում փաստաբանական գործունեության և դատական համակարգերի առանձնահատկությունները և հետագա համագործակցության հարցերը։