Մասնագիտական ծառայություններ իրականացնող անձինք մտահոգ են։ Առաջարկվում է 2025 թվականի հուլիսի 1-ից մի շարք մասնագիտական աշխատանքների եւ ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: Դրանցից են՝ իրավաբանական գործունեությունը, հաշվապահականը, գլխամասային գրասենյակների գործունեությունը, կառավարման հարցերով խորհրդատվական ծառայությունները և մի շարք այլ ոլորտներ։
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը Ազգային ժողովում հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց, որ փոփոխության քաղաքականությունն ուղղված է հարկման ընդհանուր համակարգին և քաղաքականության նպատակը հարկման հավասարության սկզբունքների ամրապնդումն է։
Մանրամասները՝ տեսանյութում։