Անցկացվեց դասընթաց ենթադրամաշնորհառուների համար բյուջետային ծրագրերի արդյունավետ իրականացման վերաբերյալ

«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց պարտադիր մեկօրյա ուսուցում՝ նվիրված ծրագրի թիրախային ուղղություններով բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն իրականացնելու, ինչպես նաև բյուջետային ոլորտի երիտասարդ մասնագետներին աշխատանքային հիմունքներով ՔՀԿ/ԶԼՄ-ում ներգրավելու նպատակով ենթադրամաշնորհային ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ Դասընթացը վարում էին ծրագրի առանցքային փորձագետները՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը և ֆինանսական հարցերի պատասխանատու Արմեն Պետրոսյանը։

Դասընթացի առաջին հատվածում Սյուզաննա Սողոմոնյանը մանրամասն ներկայացրեց ծրագրերի բովանդակային կողմը, մասնավորապես անդրադառնալով՝

  • Պատմողական և նկարագրական հաշվետվությունների մշակման մեթոդաբանությանը,
  • Տրամաբանական շրջանակի մոտեցման առանձնահատկություններին,
  • Ենթադրամաշնորհային պայմանագրերի կնքման ընթացակարգերին,
  • Երիտասարդ մասնագետների հետ աշխատանքային համագործակցության հիմնական սկզբունքներին։

Այնուհետև, միջոցառման երկրորդ մասում արդեն Արմեն Պետրոսյանը հանգամանալից քննարկեց ֆինանսական կառավարման հիմնական ասպեկտները՝

  • Միջանկյալ և վերջնական ֆինանսական հաշվետվությունների կազմման վերաբերյալ,
  • Ծախսերի ճիշտ դասակարգում և ներկայացում,
  • Ֆինանսական փաստաթղթերի վարման կանոններ,
  • Հաշվապահական հաշվառման առանձնահատկություններ։

Դասընթացն ամփոփվեց ինտերակտիվ քննարկումներով, որի ընթացքում ենթադրամաշնորհառուները հնարավորություն ունեցան ստանալ սպառիչ պատասխաններ իրենց հուզող հարցերին։ Փորձագետները մանրակրկիտ անդրադարձան յուրաքանչյուր հարցի՝ ապահովելով ծրագրերի հետագա արդյունավետ իրականացման հիմքերը։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: