Այս տեսանյութը «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ֆինանսավորման նորարարական մեխանիզմներ» շարքի երկրորդ նյութն է: Շարքն իրականացվում է «Հզոր քաղաքացիական հասարակություն» ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսական աջակցությամբ: Շարքի նպատակն է ուսումնասիրել և ներկայացնել ՔՀԿ-ների ֆինանսավորման արդյունավետ մոդելները, բարձրացնել հանրային իրազեկվածությունը այս հարցի շուրջ և նպաստել Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանը: Այս հոդվածը պատրաստվել է՝ մանրակրկիտ ուսումնասիրելով եկամտային հարկի 1%-ի մեխանիզմի կիրառման փորձը Արևելյան Եվրոպայի երկրներում: Այն նպատակ ունի ներկայացնել մեխանիզմի հիմնական սկզբունքները, առավելությունները և մարտահրավերները՝ հիմնվելով այդ երկրների փորձի վրա, և քննարկել դրա հնարավոր կիրառումը Հայաստանում:
Հետագա հրապարակումներում կքննարկվեն այս մեխանիզմի կիրառման մանրամասները, հնարավոր ազդեցությունը Հայաստանի ՔՀԿ դաշտի վրա, ինչպես նաև կներկայացվեն միջազգային փորձի առավել մանրամասն վերլուծություններ:
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոնի նախագահ Ղարիբ Հարությունյանի հետ։
Սույն հոդվածը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Քաունթերփարթ Ինթերնեշնլի ենթադրամաշնորհառու Իրավաբանների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպությունը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի, Միացյալ Նահանգների կառավարության և Քաունթերփարթ Ինթերնեշնլի տեսակետները։