Արդարադատության նախարարության կողմից` ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, սույն թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն անցկացվել է Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության հաղորդակցության հայեցակարգի և դրանից բխող գործողությունների իրականացման ընթացքի վերաբերյալ արտագնա քննարկում: Քննարկմանը մասնակցում էր նաև ԻՀԱ հակակոռուպցիոն փորձագետ Մարիամ Զադոյանը։
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ քննարկվել են հաղորդակցության հայեցակարգի և դրանից բխող գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքը, հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող իրազեկման ծրագրային առաջարկները և հաղորդակցման գործողությունների ծրագրին առնչվող այլ մանրամասներ:
ԻՀԱ փորձագետ Մարիամ Զադոյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով «Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագրի նպատակները, նախատեսված գործուղությունները, ուղղակի և անուղղակի շահառուները և ակնկալվող արդյունքները։
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են նաև նվերների ընդունման սահմանափակումների վերաբերյալ առկա կառուցակարգերը և իրականացված վերջին օրենսդրական փոփոխությունները:
Լուսանկարները՝ ՀՀ արդարադատության նախարարության կայքէջից