Ազդարարի՛ր, Հայաստան

«Ազդարարի՛ր, Հայաստան» ծրագիրը իրականացնում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։
 

Ծրագրի նպատակն է՝ իրականացնել ազդարարման համակարգի հանրային իրազեկում, համակարգի վերաբերյալ հասարակության տարբեր խմբերի ընկալումների փոփոխման ուղղված միջոցառումներ, ազդարարման միասնական հարթակից օգտվելու թվային գիտելիքների բարձրացում։ Ծրագրի թիրախ խմբերն են՝ տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև աշակերտներ, ուսանողներ, շրջանավարտներ և ուսուցիչներ։

 
Տևողությունը՝ 12 ամիս, 17 սեպտեմբեր 2024թ. – 30 սեպտեմբեր 2025թ. 
Բյուջե՝ 15,500,000 ՀՀԴ