ԻՀԱ խորհրդի նիստում ընդունվեց «COP29» Ադրբեջանում անցկացնելու վերաբերյալ հայտարարություն

Հուլիսի 31-ին էլեկտրոնային եղանակով տեղի ունեցավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի հերթական նիստը։

Խորհրդի նիստին մասնակցեցին խորհրդի բոլոր 5 անդամները՝ Կարեն Զադոյանը, Արփինե Եղիկյանը, Մարատ Ատովմյանը, Աստղիկ Մատինյանը և Կարեն Քոչարյանը:

Նիստի օրակարգային հարցն էր նախորդ ԻՀԱ խորհրդի նիստում արդեն քննարկված COP29-ը Ադրբեջանում անցկացնելու վերաբերյալ հայտարարության ընդունումը։

Ըստ ԻՀԱ խորհրդի կողմից մշակված հայտարարության Իրավաբանների հայկական ասոցիացիան խորը մտահոգությամբ է արձագանքում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի համաշխարհային 29-րդ համաժողովը («COP29») 2024թ նոյեմբերի 11-ից նոյեմբերի 22-ը Ադրբեջանում անցկացնելու վերաբերյալ որոշմանը՝ այն անհամատեղելի համարելով COP-ի նպատակների և արժեքների հետ։

Խորհրդի բոլոր անդամները կողմ արտահայտվեցին հայտարարության ընդունմանը և տարածմանը միջազգային։

ԻՀԱ խորհրդի կողմից մշակված COP29-ը Ադրբեջանում անցկացնելու վերաբերյալ հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ։