Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ֆինանսական միջոցների 2007 թվականիարտաքին աուդիտի եզրակացություն և ֆինանսական հաշվետվություններ
ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
“Հայաստանի երիտասարդ իրավաբանների
ասոցիացիա” հասարակական կազմակերպության
համաժողովին և վարչությանը
Մենք անկախ աուդիտի ենք ենթարկել “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության 31 դեկտեմբեր 2007թ. դրությամբ տարեկան հաշվապահական հաշվեկշիռը, հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները, ինչպես նաև՝ “Մարդու իրավունքների պաշտպանության և իրավական իրազեկության մեխանիզմների զարգացումը Հայաստանում” ծրագրի 01.01.2007-30.06.2007թ. ժամանակահատվածի դոնորի տեսանկյունից դրամարկղային մեթոդով ծախսումների ճշտությունը: Այս ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու է “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է անցկացված աուդիտի արդյունքում կարծիք արտահայտել ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:
Մենք աուդիտն իրականացրել ենք աուդիտի ստանդարտներին (աուդիտի միջազգային ստանդարտներին և գործնական փորձին) համապատասխան: Համաձայն այդ ստանդարտների պահանջվում է, որ մենք աուդիտը նախագծենք և իրականացնենք՝ ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ երաշխիք ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տվյալների և բացահայտումների բաղադրիչների հետազոտումը՝ թեսթային հիմունքներով: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների, ընկերության ղեկավարության կողմից իրականացվող կառավարման և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների ընթացքում հավաքագրվել են բավարար և իրական տեղեկություններ, որոնց արդյունքները հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Մեր կարծիքով 2007թ. տարեկան հաշվապահական հաշվեկշիռը, ինչպես նաև՝ հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները բոլոր էական առումներով արժանահավատ են և տալիս են ճշմարիտ ու իրական պատկերը «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ֆինանսական վիճակի մասին, իսկ հաշվապահական հաշվառումը Ընկերությունում վարվում է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:
Աուդիտոր`
Արթուր Կիրակոսյան
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ
31 դեկտեմբերի 2006թ.
հազ. դրամ
ԱԿՏԻՎ |
|
2006 |
2005 |
|
Ոչ ընթացիկ ակտիվներ | ||||
Հիմնական միջոցներ |
42,098 |
35,399 |
||
Ոչ նյութական ակտիվներ |
124 |
142 |
||
Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ |
13 |
– |
||
Ընդամենը ոչ ընթացիկ ակտիվներ |
|
42,235 |
|
35,541 |
Ընթացիկ ակտիվներ | ||||
Ընթացիկ դեբիտորական պարտավորություններ և կանխավճարներ |
136 |
320 |
||
Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ |
14,114 |
4,134 |
||
Այլ ընթացիկ ակտիվներ |
19 |
– |
||
Ընդամենը ընթացիկ ակտիվներ |
14,269 |
|
4,454 |
|
|
|
|
||
ՀԱՇՎԵԿՇԻՌ |
56,504 |
|
39,995 |
|
ՊԱՍԻՎ | ||||
Սեփական կապիտալ | ||||
Կուտակված շահույթ (վնաս) |
130 |
64 |
||
Ընդամենը սեփական կապիտալ |
130 |
|
64 |
|
Ոչ ընթացիկ պարտավորություններ | ||||
Ակտիվներին վերաբերող շնորհներ |
42,222 |
– |
||
Ընդամենը ոչ ընթացիկ պարտավորություններ |
42,222 |
|
– |
|
Ընթացիկ պարտավորություններ | ||||
Ընթացիկ կրեդիտորական պարտավորություններ |
1 |
702 |
||
Եկամուտներին վերաբերող շնորհներ |
14,151 |
39,229 |
||
Ընդամենը ընթացիկ պարտավորություններ |
14,152 |
|
39,931 |
|
|
|
|
||
ՀԱՇՎԵԿՇԻՌ |
56,504 |
|
39,995 |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
01.01.2006թ.-31.12.2006թ.
հազ.դրամ
|
2006 |
2005 |
||
Գործառնական այլ եկամուտներ, այդ թվում` |
51,966 |
|
67,263 |
|
Դրամաշնորհներ |
51,480 | 66,673 | ||
Անդամավճարներ |
486 | 590 | ||
Գործառնական այլ ծախսեր, այդ թվում` |
(51,359) |
|
(65,612) |
|
Դրամաշնորհներ |
(50,940) | (64,321) | ||
Անդամավճարներ |
(419) | (1,291) | ||
Գործառնական շահույթ (վնաս) |
607 |
|
1,651 |
|
Այլ ոչ գործառնական շահույթ (վնաս) |
(541) |
|
(2,351) |
|
Սովորական գործունեությունից շահույթ (վնաս) |
66 |
|
(700) |