Թիրախային ուղղություններով բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն իրականացնելու նպատակով ենթադրամաշնորհային հայտերի ներկայացման հրավեր ՔՀԿ-ների (ԶԼՄ-ների) համար

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը՝ ղեկավար կազմակերպությունը, իր գործընկերներ՝ «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրը (այսուհետ` Ծրագիր)։ Ծրագրի շրջանակներում, ի թիվս այլ գործողությունների, նախատեսվում է տրամադրել ենթադրամաշնորհներ ՔՀԿ-ներին և ԶԼՄ-ներին։ 

Ծրագրի այս փուլում հայտարարվում է ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար կազմակերպված բյուջետային ուսումնական ծրագիրը հաջողությամբ անցած ՔՀԿ-ներին և ԶԼՄ-ներին տրամադրվող առաջին ենթադրամաշնորհների մեկնարկը՝ բյուջեների մոնիթորինգ և վերլուծություն իրականացնելու, ինչպես նաև թիրախային ոլորտների պարզեցված բյուջեներ մշակելու նպատակով։

Ենթադրամաշնորհի ընդհանուր նպատակն է՝ Ծրագրի թիրախ ոլորտներում բյուջեների վերլուծություն և մոնիթորինգի իրականացում, ներառյալ՝ թիրախային ոլորտների պարզեցված բյուջեների մշակում։
Ընդհանուր նպատակներից է նաև՝ թիրախային ոլորտների բյուջեի վերլուծությունը, մոնիթորինգը և բարելավումը, և այդ գործընթացներում հանրային մասնակցության ապահովումը և հանրային ազդեցության մեծացումը։

Թիրախային ոլորտները և ոլորտային ուղղություններն են՝ (1) արդարադատություն, (2) կրթություն, (3) սոցիալական աջակցություն և (4) գյուղատնտեսություն։

Ենթադրամաշնորհին դիմելու վերջնաժամկետն է՝ 2024թ. հոկտեմբերի 13-ը, ժամը 18:00-ը:
Ենթադրամաշնորհային հնարավորությանը ամբողջությամբ ծանոթանալու համար, խնդրում ենք ուսումնասիրել ստորև կցված փաստաթղթերը։
  1. Թիրախային ուղղություններով բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն իրականացնելու նպատակով ենթադրամաշնորհային հայտերի ներկայացման հրավեր ՔՀԿ-ների (ԶԼՄ-ների) համար – հայտարարություն
  2. Ենթադրամաշնորհային ծրագրի հայտ 
  3. Ծրագրի տրամաբանական կառուցվածք․ Հավելված 1
  4. Ծրագրի բյուջե․ Հավելված 2
  5. Իրավաբանների հայկական ասոցիացիայի Դրամաշնորհների տրամադրման քաղաքականություն