Իրավաբանների հայկական ասոցիացիայի հաջողված գործը. Արցախից տեղահանված ընտանիքը ստացավ իրեն հասանելիք աջակցությունը

Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) հերթական անգամ ապացուցեց իր արդյունավետությունը՝ պաշտպանելով Արցախից բռնի տեղահանված ընտանիքի իրավունքները: «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում ԻՀԱ-ն հաջողությամբ լուծեց Նանար Իշխանյանի և նրա երեք անչափահաս երեխաների խնդիրը:
Ընտանիքը, որը մայիսի 2-ին հատել էր ՀՀ սահմանը և վերադարձել մայիսի 9-ին, չէր ստացել ապրիլ և մայիս ամիսների աջակցության գումարները (40+10 հազար դրամ): Չնայած Միասնական սոցիալական ծառայությանը ուղղված նախնական դիմումին, խնդիրը մնացել էր անլուծ:
ԻՀԱ-ի իրավաբան Մարիաննա Ավագյանը, հիմնվելով ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N1763-Լ որոշման վրա, կազմել է հիմնավորված գրություն և այն ուղարկել ՄՍԾ-ին: Որոշման համաձայն՝ ամսական դրամական աջակցությունը նախորդ ամիսների համար վճարվում է, եթե անձը տվյալ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունից բացակայել է 10 օրվանից պակաս:
ԻՀԱ-ի ջանքերի շնորհիվ արդյունքը չուշացավ. Նանար Իշխանյանի ընտանիքի դիմումը բավարարվեց, և ապրիլ ու մայիս ամիսների աջակցության գումարները փոխանցվեցին: