Բյուջետային ոլորտում ուսուցանված մասնակիցները ուսումնական այց ունեցան ՀՀ ԿԳՄՍՆ

Հուլիսի 30-ին երիտասարդ մասնագետների ուսումնական ծրագրի խորացված և գործնական հմտությունների զարգացման և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների բյուջետային ուսումնական ծրագրի դեմ առ դեմ փուլերի շրջանակներում տեղի ունեցավ այցելություն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Այցը կազմակերպվել էր ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում, որի թիրախային ոլորտներից է նաև կրթությունը։
Ուսումնական ծրագրի մասնակիցների հետ հանդիպում ունեցան ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, կրթական ծրագրերի ֆինանսավորման բաժնի պետ Թամարա Գյոզալյանը, մոնիթորինգի բաժնի պետ Թամար Ալեքսանյանը, մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Սիրանուշ Էլոյանը, մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի գլխավոր մասնագետ Ալլա Մարտիրոսյանը, Կրթական ծրագրերի ֆինանսավորման բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտ Ասլյանը։
Հանդիպման սկզբում ԿԳՄՍՆ ներկայացուցիչները ծանոթացան երիտասարդ մասնագետների և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների հետ, յուրաքանչյուրի ծավալած գործունեությանը և հետաքրքրվեցին նրանցից յուրաքանչյուրի ակնկալիքների մասին հանդիպումից։ Ապա Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակը, մինչ այժմ կատարված գործողություններն ու արդյունքները, վերապատրաստված ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների, երիտասարդ մասնագետների ստացած գիտելիքների և հմտությունների շրջանակը, ինչպես նաև նախարարության գործընկերների ակնկալիքները ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների կողմից բյուջետային գործընթացում ներգրավվելու մասով։

Ապա մասնակիցները հնչեցրեցին իրենց հուզող հարցերը կրթության ոլորտում բյուջեով նախատեսված առաջիկա միջոցառումների, դրանք առաջնահերթությունների և ծախսարդյունավետության վերաբերյալ։ Մասնավորապես, բյուջետային ուսումնական ծրագրի մասնակից, ՀՊՏՀ ուսանող Էլենա Հարությունյանը հետաքրքրվեց, արդյոք կա բյուջեով սահմանված թվաքանակի շեմ բարձրագույն ուսումնական հաստատություններում վարձավճարների զեղչման համար։ Բյուջետային ուսումնական ծրագրի մեկ այլ մասնակից, Զբոսաշրջության հմտությունների զարգացման հիմնադրամի տնօրեն Գայանե Սերոբյանին հետաքրքրեց, արդյոք բյուջեով նախատեսվում է որոշակի ռեսուրսների տրամադրում դուալ կրթության համար և ինչպես է այն արտացոլվում բյուջեում։ «Վերադարձ Դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Անահիտ Քոսակյանը ցանկացավ տեղեկանալ՝ արդյոք բյուջեով նախատեսված են ռեսուրսներ հեռավար ուսուցմանը խոչընդոտող մի շարք տեխնիկական խնդիրների վերացման և հեռավար կրթության առավել հեշտ և անարգել իրականացման համար։ Անդրադառնալով հնչած հարցերին, նախարարության գործընկերները, ըտ էության դրական պատասխան տվեցին, նշելով, որ և՛ դուալ կրթության, և՛ հեռավար ուսուցման տեխնիկական խոչընդոտների բարելլավմանն ուղղած մեխանիզմները նախարարության կողմից քննարկվում են։ Անդրադառնալով վարձավճարների զեղչման համար բյուջեով սահմանված թվաքանակի շեմին, նախարարության գործընկերը համափարպակ ներկայացրեց այն կարգավորումները, որոնք նախատեսված ՀՀ օրենսդրությամբ և բուհերի կանոնակարգերով, շեշտադրելով նաև անվճար կրթություն ապահովելու մասով բուհերի ստանձնած հանձնառությունները։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: