Վարպետաց դասեր ՇՊ ոլորտում արհեստական բանականության գործիքների կիրառման վերաբերյալ

Ամփոփվեց «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած երիտասարդ մասնագետների ուսումնական ծրագրի խորացված և գործնական հմտությունների զարգացման և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների բյուջետային ուսումնական ծրագրի դեմ առ դեմ փուլերը։
Հուլիսի 25-ին տեղի ունեցաn վերջին վարպետաց դասերը հրավիրյալ փորձառու փորձագետ Արեգ Թադևոսյանի մասնակցությամբ։ Վարպետաց դասերի հիմնական թեման շահերի պաշտպանության մեջ արհեստական բանականության դերի մասին էր։
Դասի սկզբում փորձագետը մասնակիցներին ներկայացեց արհեստական բանականության գործիքները, որոնք կարող են էապես բարելավել շահերի պաշտպանության աշխատանքի արդյունավետությունը, դրանց ընձեռած հնարավորությունները և գործիքների կիրառման հակիրճ խորհուրդները։
Այնուհետև երիտասարդ մասնագետները և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչները խմբերի բաժանվելով կատարեցին գործնական աշխատանք՝ զարգացնելով իրենց թվային հմտությունները արհեստական բանականության գործիքների կիրառման գործում։
Դասի մեկնարկին և վերջում երիտասարդ մասնագետները և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչները լրացրեցին փորձագետի կողմից մշակված գիտելիքների ստուգման սկզբնական և վերջնական թեստերը՝ ստուգելով մասնակիցների մոտ գիտելիքի աճը։
Նշենք, որ դասընթացներն անցկացվում են հիբրիդային եղանակով՝ առկա և հեռավար ձևաչափերով՝ հնարավորություն տալով Երևանից հեռու մարզերի երիտասարդ մասնագետներին և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչներին մասնակցել դասընթացներին և ստանալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: