Տեղի ունեցավ դասընթաց գենդերազգայուն բյուջետավորման թեմայով

Հուլիսի 10-ին տեղի ունեցան դասընթացներ երիտասարդ մասնագետների և ՔՀԿ/ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ գենդերազգայուն բյուջետավորման թեմայով։ Դասընթացներն իրականացվում են «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի դեմ առ դեմ փուլի շրջանակներում։
Դասընթացներն անցկացվում էր ծրագրի բյուջետային բաղադրիչի փորձագետ՝ Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանի կոմղից։ Փորձագետը սկզբում ողջունեց մասնակիցներին դասընթացների ակտիվ մասնակցության համար։ Ապա առաջարկեց մասնակիցներին լրացնել գիտելիքների ստուգման սկզբնական թեստը գենդեռազգայուն բյուջետավորման վերաբերյալ։
Այնուհետև փորձագետը երիտասարդների և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների հետ քննարկեց գենդերազգայուն բյուջետավորման տեսությունը, բյուջետային ցիկլը, ծրագրային բյուջետավորումը և դրա ռազմավարական պլանավորումը։
Ապա փորձագետն անդրադարձ կատարեց նաև գենդերազգայուն բյուջետավորման պրակտիկային, ինչպես նաև բյուջետային ծախսերի գենդերազգայունության գնահատմանը։
Առավել ինտերակտիվ ընթացքի համար մասնակիցները կատարեցին գործնական աշխատանք՝ պրակտիկ օրինակներով ամրապնդելով դասընթացի ընթացքում ստացած գիտելիքները։
Դասընթացն ամփոփվեց գիտելիքների ստուգման վերջնական թեստի լրացմամբ՝ նպատակ ունենալով ստուգել մասնակիցների գիտելիքների մակարդակը մինչև դասընթացը և դասընթացից հետո։
Նշենք, որ դասընթացներն անցկացվում են հիբրիդային եղանակով՝ առկա և հեռավար ձևաչափերով՝ հնարավորություն տալով Երևանից հեռու մարզերի երիտասարդ մասնագետներին և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչներին մասնակցել դասընթացներին և ստանալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: