Հունիսի 27-28-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ դասընթացավարների վերապատրաստում հասարակական կազմակերպությունների համար ազդարարման պաշտպանության միջազգային չափանիշների և գործելակերպի վերաբերյալ։ Դասընթացն իրականացվել է ազդարարման համակարգի հաղորդակցական գործունեության վերաբերյալ համապետական իրազեկման արշավի շրջանակում և նախատեսված էր Հայաստանի ոչ կառավարական կազմակերպությունների (ՔՀԿ/ՀԿ) ներկայացուցիչների համար՝ ազդարարների պաշտպանության ոլորտում նրանց կարողությունների հետագա զարգացման և իրազեկության բարձրացման աշխատանքներում ներգրավելու համար:
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել ազդարարների պաշտպանության մասին օրենքների կիրարկման մեջ ներգրավված ՔՀԿ/ՀԿ-ների ներկայացուցիչների միջև խորքային/համապարփակ քննարկումների իրականացմանը: Մասնակիցներն ուսումնասիրեցին միջազգային լավագույն փորձը և քննարկեցին ազդարարումը խրախուսելուն միտված մշակույթը զարգացնելու ռազմավարությունը: Միջոցառման նպատակն էր ազդարարների պաշտպանության ուժեղացումը և հաստատությունների ներսում թափանցիկության ու հաշվետվողականության խթանումը:
Միջոցառմանը, որը համակարգում էր Եվրոպայի խորհրդի խորհրդատուն, մասնակցում էին Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ։
Մասնակիցների թվում էին նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետներ Մարիամ Զադոյանը և Սյուզաննա Սողոմյանը։
Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն հանուն լավ կառավարման»ծրագրի երրորդ փուլի շրջանակներում (PGG III).
Լուսանկարը՝ ԵԽ-ից