Տեղի ունեցավ բյուջետային ուսուցման դեմ առ դեմ փուլի հերթական դասնթացները

Հունիսի 21-ին ունեցան «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած երիտասարդ մասնագետների և ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային ուսումնական ծրագրերի դեմ առ դեմ ուսուցման փուլի հերթական դասընթացները։
Դասընթացի թեման էր Հանրային բյուջեների վերլուծությունը։ Դասընթացը վարում էր ծրագրի բյուջետային բաղադրիչի փորձագետ՝ Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Լիլիթ Հակոբյանը։
Դասընթացի ընթացքում քննարկվեցին բյուջեյի ծախսերի, մասնավորապես գործառական, գերատեսչական և տնտեսագիտական ծախսերի վերլուծության վերաբերյալ հարցեր։
Այնուհետև, երիտասարդ մասնագետները և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչները՝ դասընթացավարի ուղղորդմամբ և օգնությամ կատարեցին գործնական և խմբային առաջադրանքներ ծախսերի վերլուծության վերաբերյալ։
Դասընթացի մասնակիցների գիտելիքի աճը և դասընթացի արդույնավետությունը գնահատելու նպատակով մասնակիցները լրացրեցին նախնական և վերջնական գիտելիքների ստուգման թեստեր։
Նշենք, որ դասընթացներն անցկացվում են հիբրիդային եղանակով՝ առկա և հեռավար ձևաչափերով՝ նպատակ ունենալով հեռու մարզերի երիտասարդ մասնագետներին և ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչներին հնարավորություն տալ մասնակցել դասընթացներին և ունենալ իրենց լուման ոլորտի բարելլավման գործում։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: