«Ինձ ասել են՝ վկաներ պետք է բերես, դատական հայց ներկայացնես»․ արցախահայերի իրավական խնդիրները

Էլադա Սահակյանը Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակներում նշեց, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի ամբողջական օկուպացիայից հետո, երբ բռնի տեղահանվել է, Հայաստանում բախվել է մի շարք իրավական խնդիրների։

Պաշտպանության բանակի զինծառայողը չորս երեխա ունի, իսկ Հայաստանում աշխատանք գտնել չի կարողանում։

«Դիպլոմս մնացել է Արցախում, ինչպես նաև աշխատանքային գրքույկս։ Ունեմ 20 տարուց ավել աշխատանքային փորձ, բայց այդ ամեն ինչը հիմա չի երևում։ Դիմել եմ, որ վերականգնեմ իմ աշխատանքային գրքույկը, ինձ ասել են՝ վկաներ պետք է բերես, դատական հայց ներկայացնես ու վկաները պետք է լինեն իրենց աշխատանքային գրքույկով։ Դե քանի որ ինձ հետ աշխատած մարդիկ բոլորն էլ եղել են Շուշիից, դժվարացա մարդ գտնել, որ իր աշխատանքային գրքույկը հանել է Շուշիից»,-նշեց նա։

————————

Այս նյութը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները։

Մանրամասները՝ տեսանյութում։