Իրավաբանների հայկական ասոցիացիան միանում է 2024թ․-ի Միջազգային հակակոռուպցիոն համաժողովի մասնակից, կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներին

Սույն թվականի հունիսի 18-ից 21-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացվող Միջազգային հակակոռուպցիոն հանաժողովը (IACC-2024), կոռուպցիայի դեմ համաշխարհային պայքարի ևս մեկ կարևոր իրադարձություն է նշանավորում:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) ներկայացուցիչ Ալլա Զադոյանը Թրանսփարենսի Ինթերնեշնլ բարեվարքության դպրոցի շրջանակներում նույնպես մասնակցում է IACC-2024-ին:

Համաժողովը (IACC) կոռուպցիայի դեմ պայքարի ամենամասշտաբային միջոցառումն է, որն աչքի է ընկնում բարձրաստիճան մասնակիցներով և բեկումնային քննարկումներով։ Համաժողովին մասնակցում են պետական պաշտոնյաներ, ակտիվիստներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ և գիտնականներ ամբողջ աշխարհից, նպատակ ունենալով կոռուպցիայի դեմ պայքարի դաշինքներ ստեղծել և ռազմավարություններ քննարկել։

Այս տարվա համաժողովը նպատակ ուներ մատնանշելու էթիկայի չափանիշներն ամրապնդելու և բոլոր ոլորտներում թափանցիկությունը խթանելու հրատապ անհրաժեշտությունը: Օրակարգը հագեցած էր կոռուպցիայի տարբեր ասպեկտները ընդգրկող՝ պետական հատվածում հանդիպող խարդախություններից մինչև կորպորատիվ չարաշահումները ներկայացնող հիմնական, նպատակային ելույթներով, պանելային քննարկումներով և սեմինարներով։