Քննարկում երիտասարդ մասնագետների հետ

Մայիսի 8-ին կայացավ քննարկում երիտասարդ մասնագետների բյուջետային ուսուցման մասնակիցների և ԻՀԱ ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանի միջև։ Ուսուցումն իրականացվում է «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում։

Սյուզաննա Սողոմոնյանը սկզբում ողջունեց բոլոր մասնակիցներին և շնորհավորեց արդյունավետ ընթացքի համար։

Ապա, մասնակիցները հղեցին իրենց հուզող հարցերը առցանց փուլի «Բյուջետային գործընթացում շահերի պաշտպանության իրականացում» բաժնի վերաբերյալ և քննարկեցին մի շարք թեմաներ մոդուլի հետ կապված։

Հանդիպման ավարտին երիտասարդները շնորհակալություն հայտնեցին կատարված աշխատանքի և մատչելի կերպով մշակված ուսումնական նյութի համար։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: