Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Էդվարդ Հոսիկյանը ասաց, որ վարձակալական հիմունքներով ապրում է Էջմիածնում, տան վարձը 200․000 դրամ է։ Աշխատանք չունի, ասել են՝ սպասիր։
Ինչպես բռնի տեղահանվածներից շատերը, նա էլ իրավական խնդիրների առաջ է կանգնած։ Արցախում թոշակ էր ստանում, հիմա Հայաստանում չեն տալիս։
«Ասել են՝ դեռ սպասի, հետո, է՜, հետո, ե՞րբ։ Ասում ա՝ խառն ենք, հետո»,-ասում է մեր զրուցակիցը։
————————
Այս նյութը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները։
Մանրամասները՝ տեսանյութում։