«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային ուսուցման մասնակիցներն ունեցան քննարկում, ԻՀԱ ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանի հետ։
Քննարկման սկզբում ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչները ևս մեկ անգամ անդրադարձան մատչելի և ինտերակտիվ եղանակով մշակված ուսումնական նյութերին։
Ապա քննարկումը շարունակվեց հարց ու պատասխանի ձևաչափով։ ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչները բարձրաձայնեցին մի շարք հարցեր առցանց փուլի «Կարիքահեն հարակից կարողություններ» բաժնի վերաբերյալ, որոնց արդյունքում ծավալվեց բազմաբովանդակ քննարկում մասնակիցների և ԻՀԱ ներկայացուցչի միջև։
ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների կողմից հնչեցին մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերվում էին կազմակերպությունների ֆինանսական կայունությանը, դրանց մարդկային ռեսուրսների ընտրմանը և կառավարմանը, համագործակցային հարաբերությունների ստեղծմանը, ինչպես նաև կազմակերպություններում գենդերային հավասարության ապահովմանը։
ԻՀԱ ներկայացուցիչը մանրամասն անդրադարձավ մասնակիցների կողմից բարձրացված բոլոր հարցերին և խնդիրներին՝ հավաքագրելով նրանց կողմից տրված դիտարկումները և առաջարկությունները։
Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: