Առցանց քննարկում ՔՀԿ/ԶԼՄ ներկայացուցիչների հետ բյուջետային ուսուցման առցանց փուլի թեմաների վերաբերյալ

Մայիսի 15-ին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային ուսուցման մասնակիցներն ունեցան քննարկում,  ԻՀԱ ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանի հետ։

Առցանց քննարկումը վերաբերվում էր բյուջետային ուսուցման առցանց փուլի «Կարիքահեն հարակից կարողություններ» բաժնի թեմաներին։

Սկզբում մասնակիցները ողջունեցին ԻՀԱ ներկայացուցչին հանրամատչելի և ինտերակտիվ նյութերի և թեմաների համար, ապա բարձրաձայնեցին այն բովանդակային հարցերը, որոնց առնչվել են ուսուցման ընթացքում։

ԻՀԱ ներկայացուցիչը մանրամասն անդրադարձավ բոլոր մասնակիցների հարցերին և թեմաներին։

Հիշեցնենք, որ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն (08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ,«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: