2024 թվականի մարտին հրապարակվել են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ՝ ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 5-րդ փուլի մոնիթորինգային զեկույցները Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի վերաբերյալ։
Այդ՝ 5-րդ փուլի մոնիթորինգային զեկույցներով գնահատվել են համապատասխան երկրների հակակոռուպցիոն քաղաքականությունների բարեփոխումների իրականացման կատարողականի մակարդակը ոլորտի տարբեր ուղղություններով, ինչպես օրինակ՝ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման գործընթացը, շահերի բախումը և ակտիվների հայտարարագրումը, ազդարարների պաշտպանությունը, դատական համակարգի անկախությունը և այլն։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան՝ որպես Հայաստանի հակակոռուպցիոն ոլորտի առաջատար քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ցանց, մտահոգիչ է համարում ՏԶՀԿ-ի կողմից Ադրբեջանի հակակոռուպցիոն բարեփոխումների գործընթացին տրված գնահատականները և կոչ է անում այս մասնագիտացված հեղինակավոր կազմակերպությանը կատարել երկրների կատարողականի փաստացի արդյունքների գնահատում՝ բացահայտելով բարեփոխումների և իրավիճակի իրական պատկերը՝ հիմնվելով որակական և բովանդակային ցուցանիշների վրա։ Եվ այս առումով, Կոալիցիան գտնում է, որ հրատապ վերանայման կարիք ունի այն ՏՀԶԿ մեթոդաբանությունը, որով կատարվում է երկրների հակակոռուպցիոն բարեփոխումների գնահատումը։
Հիշյալի վերաբերյալ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարության կարող եք ծանոթանալ այստեղ։
Հարգանքով՝
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա