Սույն թվականի մայիսի 3-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը։
Նիստի ընթացքում ամփոփվեցին կոալիցիայի կառավարման խորհրդի անդամների և ՀՀ հակակոռուպցիոն մարմինների միջև կայացած հանդիպումների արդյունքները, մշակվեց հետագա հանդիպումների ժամանակացույցը և ճանապարհային քարտեզը։
Կառավարման խորհրդի անդամների կողմից հաստատվեց նաև ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամների հետազոտության հարցաշարը, որի նպատակն է բարձրացնել կոալիցիայի անդամների և խորհրդի միջև հաշվետվողականությունը, նպաստել կոալիցիայի ներսում անդամ ՀԿ-ների ակտիվ գործունեության ծավալմանը։
Կարևորելով մերօրյա թվային դարաշրջանում սոց ցանցերի ահռելի դերը, կոալիցիան նաև հաստատեց արդեն իսկ մշակված մեդիա պլանը՝ կոալիցիայի գործունեության տեսանելիության բարձրացման նպատակով։
Հանդիպման արդյունքում նաև որոշվեցին տարածել կոալիցիայի կողմից մշակված հայտարարություններ որոշ մտահոգիչ հարցերի վերաբերյալ։ Հայտարարություններին կարող եք ծանոթանալ այստեղ։