2024 թվականի ապրիլի 30-ին Աշտարակ քաղաքում «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում Ծրագրի իրավաբանը Արցախից բռնի տեղահանված 15 անձի տրամադրել է անվճար իրավաբանական խորհրդատվություն:
Հանդիպման ընթացքում Ծրագրի իրավաբան Մարիաննա Ավագյանի կողմից պարզաբանվել է արցախցիներին հուզող մի շարք հարցեր, որոնք հիմնականում կապված էին ՀՀ կառավարության կողմից բռնի տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի, միայնակ ծնողին տրամադրվող նպաստի, ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական ստանալու ընթացակարգի, ՀՀ քաղաքացիություն ընդունելու, ԴԱՀԿ պարտավորությունների, տարիքային կենսաթոշակի նշանակման պայմանների, ստաժը հաստատող փաստաթղթերի և զինվորական գրքույկի վերականգնման հետ։
Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի կառավարման խորհրդի նախագահ, «Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ-ի գործադիր տնօրեն Ջուլետտա Առուստամյանը:
Իրավաբանական աջակցություն ստանալու համար Արցախից բռնի տեղահանվածները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 10 540199 կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am ) ծրագրի շրջանակներում:
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասանելիության մակարդակն ու պաշտպանությունը:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: