«Այս մեկի տանը, այն մեկի տանը գնում, լացում էինք։ Եկան ասեցին՝ տեղահանվեք»,-այս մասին ասաց օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Վալենտինա Անդրեասյանը։
«Ո՞նց թե տեղահանվում ենք։ Թե՝ հա։ Ամբողջ Մարտակերտի շրջանը մեքենաները նստած գնում են։ Ես էլ ո՛չ ամուսին ունեմ, ո՛չ տղա ունեմ, ո՞ւմ դուռը գնամ։ Գնացի դպրոցի մոտ կանգնեցի, տեսա զինվորականներ են գալիս, իրենց մայրերի, հարազատների հետ։ Մի ծանոթ տեսավ, իրենց հետ եկան Ստեփանակերտ։ Աղջիկս զանգեց, ասաց, որ գնամ օդանավակայի մոտ, այնտեղ էլ ժողովուրդը լցված, ո՞նց գնամ»,-պատմեց նա։
Կինը նկարագրում է, թե ինչ դժվարությամբ են անցել ճանապարհն ու սեպտեմբերի 23-ին հասել Հայաստան։ Ինքն էլ հիվանդ է եղել։
Տիկին Վալենտինան օրավարձով աշխատել է, սակայն հիվանդությունների պատճառով այլևս չի կարողանում աշխատել։
Հայաստանում բարեկամի տանը բնակվում են վարձով։
Մանրամասները՝ տեսանյութում։
————————
Այս նյութը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները։
Մանրամասները՝ տեսանյութում։