Ապրիլի 1-ին կայացավ 3-րդ ֆոկուս խմբային քննարկում ««eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիք» հանձնառության շրջանակներում կոռուպցիոն գործերի համար առանձնացված վիճակագրության նախատեսմանն ուղղված գործողությունների և դրա առջև առկա խնդիրների վերաբերյալ։
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ գլխավոր դատախազության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ՀՀ ԱԱԾ-ի, ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ դատական դեպարտամենտի, ՀՀ վիճակագրական կոմիտեի, ՀՀ արդարադատության ակադեմիայի, ներկայացուցիչներ, ինչպես նաև փաստաբաններ, ոլորտային փորձագետներ, ՔՀԿ ներկայացուցիչներ։
Ֆոկուս խմբային քննարկաման սկզբում Ծրագրի փորձագետ Մարիամ Զադոյանը ամփոփ ներկայացրեց «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագիրը և դրա հիմնական նպատակները։
Այնուհետև, ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Մհեր Մկրտչյանը ներկայացրեց այս պահի դրությամբ կոռուպցիոն գործերով վիճակագրության վարման համակարգը և ցուցիչները, որին հաջորդեց ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Ռուբինա Մխիթարյանի անդրադարձը դատական վիճակագրության վարման համար նախատեսվող մեկ ամբողջական թվային գործիքի միջոցով կոռուպցիոն գործերով հստակ և թափանցիկ վիճակագրության ապահովման կարևորությանը։
Քննարկման ընթացքում հարցեր հնչեցին վիճակագրության վարման մեխանիզմները, բովանդակային ցուցիչների և տեղեկատվության հավաքագրման վերաբերյալ։
Նշենք, որ ֆոկուս խմբային քննարկումն իրականացվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի գործընկերությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որը միտված է «ԲԿԳ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2022-2024 թթ․ գործողությունների ծրագրի երկու հանձնառությունների՝ էլեկտրոնային արդարադատության և նվերների հաշվառման ռեեստրի ձևավորման գործում կառավարությանը աջակցության տրամադրմանը։