2003

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ֆինանսական միջոցների 2003 թվականի միջազգային աուդիտի եզրակացություն և ֆինանսական հաշվետվություններ

 
Գրանթ Թորնթոն Ամիօ

ԱՈՒԴԻՏՈՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ` ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպություն
Ֆինանսական հաշվետվություններ 2003թ.` տարեկան դեկտեմբերի 31- դրությամբ

“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության համաժողովին և վարչությանը.

Մենք աուդիտի ենք ենթարկել “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության (Կազմակերպության) կից հաշվեկշիռն առ 2003թ. դեկտեմբերի 31-ի, և միևնույն ամսաթվով հաշվեփակված տարեկան ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին հաշվետվությունները (ֆինանսական հաշվետվություններ): Նշված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման համար պատասխանատու է Կազմակերպության ղեկավարությունը: Մեր պատասխանատվությունն է անցկացված աուդիտի արդյունքում ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ կարծիք արտահայտել: 2003թ. մարտի 29-ի աուդիտորի հաշվետվությունում Կազմակերպության 2002թ. դեկտեմբերի 31-ի և 2001թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ մեր կողմից արտահայտվել է առանց վերապահումների կարծիք:

Մեր կողմից աուդիտն իրականացվել է Աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան: Այդ ստանդարտներով պահանջվում է, որ մենք աուդիտը պլանավորենք և իրականացնենք ֆինանսական հաշվետվություններն էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ երաշխիք ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության և բացահայտումների հիմքերի թեսթային սկզբունքներով հետազոտումը: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների, Կազմակերպության ղեկավարության կողմից կատարված էական գնահատումների և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների արդյունքները բավարար հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:

Մեր կարծիքով, ֆինանսական հաշվետվությունները “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության 2003թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆինանսական վիճակի և միևնույն ամսաթվով հաշվեփակված տարեկան գործունեության արդյունքների և դրամական հոսքերի մասին տալիս են ճշմարիտ և իրական պատկերը Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտներին համապատասխան:

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ

“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպություն
առ 31-ը դեկտեմբերի

հազար դրամ

Ծանոթ.
2003
(ստուգված)
2002
(ստուգված)
ԱԿՏԻՎՆԵՐ
Ոչ ընթացիկ ակտիվներ
Հիմնական միջոցներ 3 41,776 36,509
Ոչ նյութական ակտիվներ 177
41,953 36,509
Ընթացիկ ակտիվներ
Կանխավճարներ 4 7,226 14,205
Դրամական միջոցներ 5 36,698 16,286
46,924 30,491
ԸՆԴԱՄԵՆԸ ԱԿՏԻՎՆԵՐ 88,877 67,000
ՖՈՆԴԵՐ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՖՈՆԴԵՐ
Կուտակված զուտ արդյունք (*) 465
465
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ոչ ընթացիկ պարտավորություններ
Դրամաշնորհներ 7 87,061 66,960
87,061 66,960
Ընթացիկ պարտավորություններ
Կրեդիտորական պարտքեր 8 1,351 40
1,351 40
ԸՆԴԱՄԵՆԸ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 88,877 67,000

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպություն
տարեկան դեկտեմբերի 31-ի դրությամբ

հազար դրամ

Ծանոթ.
2003
(ստուգված)
2002
(ստուգված)
ԵԿԱՄՈՒՏ
Եկամուտ անդամավճարներից 7 844 1,578
Եկամտի ճանաչում դրամաշնորհներից 56,601 78,035
57,445 79,613
ԾԱԽՍԵՐ
Գործառնական ծախսեր անդամավճարներից 6 379 1,578
Գործառնական ծախսեր դրամաշնորհներից 9 56,601 78,035
56,980 79,613
Տարվա զուտ արդյունք 465

ԴՐԱՄԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպություն
տարեկան դեկտեմբերի 31-ի դրությամբ

հազար դրամ

2003
(ստուգված)
2002
(ստուգված)
Գործառնական գործունեությունից դրամական հոսքեր
Տարվա զուտ արդյունք 465
Անհատույց տրված հիմնական միջոցներ 1,429
Հիմնական միջոցների տարեկան մաշվածություն 8,631 4,268
10,525 4,268
Շրջանառու կապիտալի փոփոխություններ
Դեբիտորական պարտքերի զուտ նվազում / (աճ) 6,979 (13,844)
Կրեդիտորական պարտքերի զուտ աճ / (նվազում) 1,311 35
Զուտ մուտքեր / (ելքեր) անդամավճարներից (12,255)
Զուտ մուտքեր / (ելքեր) դրամաշնորհներից 20,101 37,263
Ընդամենը գործառնական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր 38,916 15,467
Ներդրումային գործունեությունից դրամական միջոցների հոսքեր
Հիմնական միջոցների և ոչ-նյութական միջոցների ձեռքբերում (15,504) (28,770)
Ընդամանեը ներդրումային գործունեությունից դրամական միջոցների հոսքեր (15,504) (28,770)
Ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր
Ֆինանսական գործունեությունից զուտ մուտքեր / (ելքեր) (665)
Ընդամենը ֆինանսական գործունեությունից դրամական
միջոցների հոսքեր
(665)
Դրամական միջոցների զուտ աճ / (նվազում) 23,412 (13,968)
Դրամական միջոցներ ժամանակաշրջանի սկզբում 16,286 30,254
Դրամական միջոցներ ժամանակաշրջանի վերջում 39,698 16,286