Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ֆինանսական միջոցների 2003 թվականի միջազգային աուդիտի եզրակացություն և ֆինանսական հաշվետվություններ
Գրանթ Թորնթոն Ամիօ
ԱՈՒԴԻՏՈՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ` ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպություն
Ֆինանսական հաշվետվություններ 2003թ.` տարեկան դեկտեմբերի 31- դրությամբ
“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության համաժողովին և վարչությանը.
Մենք աուդիտի ենք ենթարկել “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության (Կազմակերպության) կից հաշվեկշիռն առ 2003թ. դեկտեմբերի 31-ի, և միևնույն ամսաթվով հաշվեփակված տարեկան ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին հաշվետվությունները (ֆինանսական հաշվետվություններ): Նշված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման համար պատասխանատու է Կազմակերպության ղեկավարությունը: Մեր պատասխանատվությունն է անցկացված աուդիտի արդյունքում ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ կարծիք արտահայտել: 2003թ. մարտի 29-ի աուդիտորի հաշվետվությունում Կազմակերպության 2002թ. դեկտեմբերի 31-ի և 2001թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ մեր կողմից արտահայտվել է առանց վերապահումների կարծիք:
Մեր կողմից աուդիտն իրականացվել է Աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան: Այդ ստանդարտներով պահանջվում է, որ մենք աուդիտը պլանավորենք և իրականացնենք ֆինանսական հաշվետվություններն էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ երաշխիք ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության և բացահայտումների հիմքերի թեսթային սկզբունքներով հետազոտումը: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների, Կազմակերպության ղեկավարության կողմից կատարված էական գնահատումների և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների արդյունքները բավարար հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:
Մեր կարծիքով, ֆինանսական հաշվետվությունները “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության 2003թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆինանսական վիճակի և միևնույն ամսաթվով հաշվեփակված տարեկան գործունեության արդյունքների և դրամական հոսքերի մասին տալիս են ճշմարիտ և իրական պատկերը Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտներին համապատասխան:
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ
“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպություն
առ 31-ը դեկտեմբերի
հազար դրամ
| Ծանոթ. |
2003
(ստուգված) |
2002
(ստուգված) |
||||
|---|---|---|---|---|---|---|
| ԱԿՏԻՎՆԵՐ | ||||||
| Ոչ ընթացիկ ակտիվներ | ||||||
| Հիմնական միջոցներ | 3 | 41,776 | 36,509 | |||
| Ոչ նյութական ակտիվներ | 177 | – | ||||
| 41,953 | 36,509 | |||||
| Ընթացիկ ակտիվներ | ||||||
| Կանխավճարներ | 4 | 7,226 | 14,205 | |||
| Դրամական միջոցներ | 5 | 36,698 | 16,286 | |||
| 46,924 | 30,491 | |||||
| ԸՆԴԱՄԵՆԸ ԱԿՏԻՎՆԵՐ | 88,877 | 67,000 | ||||
| ՖՈՆԴԵՐ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||||||
| ՖՈՆԴԵՐ | ||||||
| Կուտակված զուտ արդյունք | (*) | 465 | – | |||
| 465 | – | |||||
| ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||||||
| Ոչ ընթացիկ պարտավորություններ | ||||||
| Դրամաշնորհներ | 7 | 87,061 | 66,960 | |||
| 87,061 | 66,960 | |||||
| Ընթացիկ պարտավորություններ | ||||||
| Կրեդիտորական պարտքեր | 8 | 1,351 | 40 | |||
| 1,351 | 40 | |||||
| ԸՆԴԱՄԵՆԸ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | 88,877 | 67,000 |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպություն
տարեկան դեկտեմբերի 31-ի դրությամբ
հազար դրամ
| Ծանոթ. |
2003
(ստուգված) |
2002
(ստուգված) |
||||
|---|---|---|---|---|---|---|
| ԵԿԱՄՈՒՏ | ||||||
| Եկամուտ անդամավճարներից | 7 | 844 | 1,578 | |||
| Եկամտի ճանաչում դրամաշնորհներից | 56,601 | 78,035 | ||||
| 57,445 | 79,613 | |||||
| ԾԱԽՍԵՐ | ||||||
| Գործառնական ծախսեր անդամավճարներից | 6 | 379 | 1,578 | |||
| Գործառնական ծախսեր դրամաշնորհներից | 9 | 56,601 | 78,035 | |||
| 56,980 | 79,613 | |||||
| Տարվա զուտ արդյունք | 465 | – |
ԴՐԱՄԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպություն
տարեկան դեկտեմբերի 31-ի դրությամբ
հազար դրամ
|
2003
(ստուգված) |
2002
(ստուգված) |
|||
|---|---|---|---|---|
| Գործառնական գործունեությունից դրամական հոսքեր | ||||
| Տարվա զուտ արդյունք | 465 | – | ||
| Անհատույց տրված հիմնական միջոցներ | 1,429 | – | ||
| Հիմնական միջոցների տարեկան մաշվածություն | 8,631 | 4,268 | ||
| 10,525 | 4,268 | |||
| Շրջանառու կապիտալի փոփոխություններ | ||||
| Դեբիտորական պարտքերի զուտ նվազում / (աճ) | 6,979 | (13,844) | ||
| Կրեդիտորական պարտքերի զուտ աճ / (նվազում) | 1,311 | 35 | ||
| Զուտ մուտքեր / (ելքեր) անդամավճարներից | – | (12,255) | ||
| Զուտ մուտքեր / (ելքեր) դրամաշնորհներից | 20,101 | 37,263 | ||
| Ընդամենը գործառնական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր | 38,916 | 15,467 | ||
| Ներդրումային գործունեությունից դրամական միջոցների հոսքեր | ||||
| Հիմնական միջոցների և ոչ-նյութական միջոցների ձեռքբերում | (15,504) | (28,770) | ||
| Ընդամանեը ներդրումային գործունեությունից դրամական միջոցների հոսքեր | (15,504) | (28,770) | ||
| Ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր | ||||
| Ֆինանսական գործունեությունից զուտ մուտքեր / (ելքեր) | – | (665) | ||
| Ընդամենը ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր |
– | (665) | ||
| Դրամական միջոցների զուտ աճ / (նվազում) | 23,412 | (13,968) | ||
| Դրամական միջոցներ ժամանակաշրջանի սկզբում | 16,286 | 30,254 | ||
| Դրամական միջոցներ ժամանակաշրջանի վերջում | 39,698 | 16,286 |
