Ռազմավարական պլան 2024-2027

1.Կազմակերպության մասին. 

Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) հիմնադրվել է 1995թ-ին՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանի Հանրապետության կայացմանը, որպես անկախ, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն: Անցած ժամանակահատվածում կազմակերպությունն իր առաքելությունից և նպատակներից բխող բազմաթիվ աշխատանքներ և ծրագրեր է իրականացրել՝ սպասարկելով մի քանի տասնյակ հազար շահառուների:

Հիմնադրվելուց հետո ԻՀԱ-ն ակտիվորեն ներգրավվել է Հայաստանի հասարակական կյանքում: ԻՀԱ-ի առաջին գործունեությունը նվիրված է եղել Հայաստանի օրենքների պարզաբանումներին և քարոզչությանը, որից հետո կազմակերպությունը իրականացրել է ծրագրեր` ուղղված ՀԿ-ների գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտի ստեղծմանը, ինչպես նաև` ՀԿ-ների իրավական աջակցության ցուցաբերմանը: Այնուհետև ԻՀԱ-ի ծրագրերն ուղղվել են սոցիալապես անապահով բնակչությանը անվճար իրավաբանական ծառայությունների մատուցմանը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:

Մեծ է ԻՀԱ-ի դերը Հայաստանի Հանրապետությունում արդարադատության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն և մի շարք այլ ոլորտներում հանրային քաղաքականությունների բարելավման և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում: ԻՀԱ-ն հանդիսանում է ՀՀ-ում հակակոռուպցիոն բարեփոխումների հիմնական առաջամարտիկներից մեկը, որի ակտիվ մասնակցությամբ և առաջարկություններով ՀՀ-ում շարունակվում են կյանքի կոչվել հակակոռուպցիոն մի շարք օրենսդրական և ինտիտուցիոնալ բարեփոխումներ:

ԻՀԱ-ն հիմնադրել է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը, որը տարիներ շարունակ պատրաստում է հակակոռուպցիոն առաջնորդներ:

ԻՀԱ-ն հանդիսանում է նաև ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվեցիայի ՔՀԿ-ների կոալիցիայի անդամ:

ԻՀԱ-ի կողմից կազմակերպված իրավաբանական-մասնագիտական, մարդու իրավունքների պաշտպանության, բարեվարքության և հակակոռուպցիոն թեմաներով կրթական ծրագրերն անցել են հազարից ավել իրավաբաններ և այլ մասնագետներ, որոնք ներկայումս պաշտոնավորում են որպես փաստաբաններ, դատավորներ, դատախազներ, քննիչներ, նոտարներ, պետական և մասնավոր ոլորտների իրավաբաններ, իրավապաշտպաններ: Կարևոր կրթական ծրագրերից էր «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթը, որի հայաստանյան մրցափուլը կազմակերպվում էր ԻՀԱ-ի կողմից, և որի շնորհիվ է նաև, որ ներկայումս Հայաստանում ունենք միջազգային իրավունքի բարձրակարգ մասնագետների մի սերունդ:

Սկսած 1999թ.-ից, ԻՀԱ-ն սկսել է ակտիվորեն աշխատել մարզերում: Ներկայումս ԻՀԱ-ն մարզային մասնաճյուղեր ունի Շիրակում` գրասենյակը գտնվում է Գյումրիում, Լոռիում` գրասենյակը գտնվում է Վանաձորում, Սյունիքում` համակարգողը գտնվում է Կապանում: ԻՀԱ-ի կենտրոնական և Երևանի մասնաճյուղի գրասենյակները գտնվում են Երևանում:

Իր գործունեության ընթացքում ԻՀԱ-ն մեծ դեր է հատկացնում ՔՀԿ համայնքի, ՔՀԿ-ների կարողությունների և ոլորտը կարգավորող օրենսդրության զարգացմանը: ԻՀԱ-ի նախաձեռնությամբ, Եվրոպական Միության աջակցությամբ իրականացված ծրագրերի շրջանակում, հիմնադրվել են Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, որը միավորում է շուրջ 54 ՔՀԿ-ների (պաշտոնական վեբ կայք` www.aac.am ), և Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցը (պաշտոնական վեբ կայք` www.ccd.armla.am), որը միավորում է ՔՀԿ-ների 14 կոալիցիաները ընդգրկող շուրջ 230 ՔՀԿ-ներ: ԻՀԱ-ի կողմից ստեղծվել և ներկայումս գործարկվում է ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման առցանց կրթական հարթակը:

ԻՀԱ-ն մեծ տեղ է տալիս միջազգային համագործակցությանը, որի շրջանակներում համագործակցել է Եվրոպական Միության, ՄԱԿ-ի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, ԵԱՀԿ-ի և մի շարք այլ հեղինակավոր միջազգային և արտասահամանյան կազմակերպությունների հետ:

ԻՀԱ-ն իր առաքելությունը և ռազմավարական նպատակները իրականացնելու նպատակով կառուցողական երկխոսության ձևաչափով համագործակցում է ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ դատախազության, ՀՀ փաստաբանների պալատի, Մարդու իրավունքների պաշտպանի և մի շարք այլ պետական մարմինների ու տեղական կազմակերպությունների հետ:

ԻՀԱ-ի կողմից 2012 թվականին հիմնադրվել և այժմ էլ գործարկվում է Իրավաբան.net  մասնագիտական լրատվական կայքը, որը նպաստում է հասարակության իրավական իրազեկության բարձրացմանը, իրավական մշակույթի ձևավորմանը, օժանդակում է իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացմանը, ծառայում է որպես հարթակ՝ լուսաբանելու Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրավական տարբեր իրադարձություններ:

Հաշվի առնելով ԻՀԱ-ի նախորդ ռազմավարությամբ արձանագրված արդյունքները, քաղված դասերը, ոլորտում արձանագրված միջազգային և հայաստանյան զարգացումները, այդ թվում իրավական նորարարությունը, ինչպես նաև 2020 թվականի արցախյան պատերազմը, 2023  թվականի հայերը ցեղասպանությունը Արցախում և նրանց բռնի տեղահանումը Արցախից, ներկայումս ԻՀԱ-ի համար կարևորագույն հիմնախնդիրներն ու մարտահրավերներ են.

  • ԻՀԱ-ի արդիականացումն ու իրավական նորարարությունների կիրառումը,
  • ԻՀԱ-ի կազմակերպական, այդ թվում ֆինանսական ինքնաբավության կարողությունների զարգացումը,
  • ԻՀԱ-ի անդամության զարգացումը,
  • պրոֆեսիոնալ, բարեվարք և նորարար իրավաբանական համայնքի ձևավորումը,
  • քաղաքացիների իրավական և հակակոռուպցիոն մշակույթի զարգացումը,
  • քաղաքացիական հասարկության, այդ թվում՝ ԻՀԱ-ի նախաձեռնությամբ հիմնված ՔՀԿ-ների կոալիցիաների և ցանցերի կարողություների զարգացումն ու ֆինանսական ինքնաբավության ապահովումը,
  • ԻՀԱ-ի ազդեցության մեծացումը արդարադատության, իրավապահ մարմինների, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության զարգացման, հակակոռուպցիոն և այլ թիրախային ոլորտների հանրային քաղաքականությունների մշտադիտարկման, գնահատման մշակման, բարելավման վրա, որը ներառում է.
    • ՀՀ քաղաքացիների համար անվտանգ իրավական միջավայրի ձևավորումը,
    • իրավական նորարարությունների մշակումն ու ներդրումը,
    • անկախ, արդյունավետ և վստահելի դատական իշխանության կայացումը,
    • արդյունավետ, վստահելի, թափանցիկ և հաշվետու իրավապահ համակարգի կայացումը,
    • հակակոռուպցիոն ինտիտուցիոնալ համակարգի հայկական մոդելի կայացումը,
    • մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետության բարձրացումը,
    • 2020 և 2023 թվականներին ցեղասպանության ենթարկված և Արցախից բռնի տեղահանված անձանց վկայության պատմությունների փաստագրումը,
    • քաղաքացիական հասարակության զարգացման համար նպաստող միջավայրի ստեղծումը:

ԻՀԱ-ի մասին առավել մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ կազմակերպության պաշտոնական www.armla.am կայքից:

2. Ապագայի պատկերն է.

Որպես ինքնիշխան, պրոֆեսիոնալ, բարեվարք և նորարար կառույց` ձգտել համախմբել  և առաջնորդել մասնագիտական բարձր կարողությունների ու անխոցելի բարեվարքության նկարագրի տեր իրավաբանական համայնքը` ապահովելու հասարակությունում իրավական անվտանգ միջավայրի, իրավական մշակույթի, օրենքի գերակայության և իրավական նորարարության զարգացմանը:

3. Առաքելությունն է. 

Նպաստել Հայաստանում մասնագիտական բարձր կոմպետենցիաներ, անխոցելի բարեվարքություն ունեցող և իրավական նորարարություն կիրառող ինքնիշխան իրավաբանական համայնքի ձևավորմանը, հասարակությունում իրավական անվտանգ միջավայրի, իրավական մշակույթի, իրավունքի գերակայության և իրավական նորարարության արմատավորմանը:

4. Արժեքներն են.

Ինքնիշխանությունը, մասնագիտական բարձր գիտելիքները, ազնվությունը, առաջնորդությունը, նորարությունը, թիմային աշխատանքը, բարեխղճությունը, արդարությունը, համերաշխությունը, կառուցողական երկխոսությունը, նպատակասլացությունը, խիզախությունը և ներողամտությունը:

5. ԻՀԱ ռազմավարական նպատակները, խնդիրները և գործողությունների պլանը 

Նպատակ 1. Նպաստել պրոֆեսիոնալ, բարեվարք իրավաբանական համայնքի և արդարադատության ոլորտի անվտանգ, նորարար, բարենպաստ միջավայրի կայացմանն ու զարգացմանը.

Խնդիր 1.1. Բարձրացնել իրավական նորարարությունն ու իրավաբանի մասնագիտության նկատմամբ հանրության վստահությունը.

Գործողություն 1.1.1. Իրավաբան.net-ով և իրավական նորարարական այլ հարթակների միջոցով իրականացնել շարքեր, ծրագրեր, հարցազրույցներ, հանրային դասախոսություններ՝ ուղղված ԻՀԱ-ի անդամների և ոչ անդամ իրավաբանների` փաստաբաննների, դատավորների, դատախազների, քննիչների, նոտարների, գիտնականների, դասախոսների մասնագիտական աշխատանքների ներկայացմանը, առկա խնդիրների վեր հանմանն ու հաջողությունների ներկայացմանը:

Ժամանակահատված – 2024-2027 թթ.:

Պատասխանատու –  Նախագահ, Իրավաբան.net-ի խմբագիր, աշխատակազմ, անդամներ:

Խնդիր 1.2. Բարձրացնել իրավաբանների` փաստաբաննների, դատավորների, դատախազների, քննիչների, նոտարների, այլ իրավաբանների մասնագիտական, բարեվարքության և իրավական նորարարության ոլորտի կարողությունները.

Գործողություն 1.2.1. Մասնագիտական, բարեվարքության և իրավական նորարարության, այդ թվում միջազգային փորձի թեմաներով ուսումնական թիրախային նորարար ծրագրերի (այդ թվում առցանց և հեռավար), գիտաժողովների, աշխատաժողովների, հանրային դասախոսությունների և այլ միջոցառումների կազմակերպում ԻՀԱ անդամ հանդիսացող և չհանդիսացող իրավաբանների համար:

Ժամանակահատված – 2024-2027 թթ.:

Պատասխանատու – Նախագահ, աշխատակազմ, անդամներ:

Խնդիր 1.3. Զարգացնել արտերկրում և Հայաստանում գործող հայ իրավաբաններին համախմբող կազմակերպությունների, ինչպես նաև իրավաբանական ընկերությունների միջև ցանցային համագործակցությունը.

Գործողություն 1.3.1. Արտերկրում և Հայաստանում գործող հայ իրավաբաններին համախմբող կազմակերպությունների, ինչպես նաև իրավաբանական ընկերությունների մասնակցությամբ ազգային նշանակության մասնագիտական թեմաներով ծրագրերի (այդ թվում առցանց և հեռավար) իրականացում, համաժողովների, գիտաժողովների, սեմինարների, քննարկումների տոնավաճառների և այլ միջոցառումների կազմակերպում:

Ժամանակահատված – 2024-2027թթ.:

Պատասխանատու – Նախագահ, աշխատակազմ, անդամներ:

Գործողություն 1.3.2. Իրավաբան.net-ով և այլ իրավական նորարար հարթակներով իրականացնել արտերկրում և Հայաստանում գործող հայ իրավաբաններին համախմբող կազմակերպությունների, ինչպես նաև իրավաբանական ընկերությունների կողմից իրականացվող գործունեության ներկայացմանը, առկա խնդիրների վեր հանմանն ու հաջողությունների ներկայացմանը:

Ժամանակահատված – 2024-2027 թթ.:

Պատասխանատու –  Նախագահ, Իրավաբան.net-ի խմբագիր, աշխատակազմ, անդամներ:

Խնդիր 1.4. Փաստարկված փորձագիտության միջոցով խթանել արդարադատության և արդարադատության իրականացմանը օժանդակող հանրային քաղաքականությունների մշակմանը, բարելավմանը, մշտադիտարկմանը և գնահատմանը.

Գործողություն 1.4.1. Իրականացնել ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի, ոլորտային օրենսդրության, իրավական անվտանգ միջավայրի, իրավական նորարարության, ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների և ինստիտուտների փաստարկված մշտադիտարկումը, գնահատումը ու բարելավումը:

Ժամանակահատված – 2024-2027 թթ.:

Պատասխանատու – Նախագահ, աշխատակազմ, անդամներ:

Գործողություն 1.4.2. Իրականացնել ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի, ոլորտային օրենսդրության, իրավական անվտանգ միջավայրի, իրավական նորարարության, ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների և ինստիտուտների փաստարկված մշտադիտարկումը, գնահատումը ու բարելավումը:

Ժամանակահատված – 2024-2027 թթ.:

Պատասխանատու – Նախագահ, աշխատակազմ, անդամներ:

Ակնկալվող արդյունքներ.

ա) Կբարձրանան իրավաբանի իրավական նորարարությունը ու իրավաբանի մասնագիտության նկատմամբ հանրության վստահությունը:

բ) Կբարձրանան իրավաբանների` փաստաբաննների, դատավորների, դատախազների, քննիչների, նոտարների, այլ իրավաբանների մասնագիտական, բարեվարքության ոլորտի կարողություններն ու  իրավական նորարարությունը:

գ) Կուժեղանան արտերկրում և Հայաստանում գործող հայ իրավաբաններին համախմբող կազմակերպությունների, ինչպես նաև իրավաբանական ընկերությունների միջև ցանցային համագործակցությունն ու ազդեցությունը:

դ) Կբարելավվեն ու կբարեփոխվեն արդարադատության և արդարադատության իրականացմանը օժանդակող հանրային քաղաքականությունները, իրավական անվտանգ միջավայրը, իրավական նորարարությունը, այդ ոլորտներում կմեծանա ԻՀԱ ազդեցությունը:

 

Նպատակ 2. Նպաստել մարդու իրավունքների պաշպանությանը, ժողովրդավարակության և քաղաքացիական հասարակության զարգացմանը, իրավական անվտանգ միջավայրի, իրավական նորարարության, իրավական, լավ կառավարման և հակակոռուպցիոն մշակույթի արմատավորմանը.

 

Խնդիր 2.1. Մարդու իրավունքների պաշպանության, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, իրավական անվտանգ միջավայրի, իրավական նորարարության, իրավական, հանրային կառավարման և հակակոռուպցիոն բարեփոխումների ոլորտներում բարձրացնել քաղաքացիների և մասնագետների գիտելիքներն ու կարողությունները.

Գործողություն 2.1.1. Մարդու իրավունքների  պաշպանության, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, իրավական անվտանգ միջավայրի, իրավական նորարարության, իրավական (այդ թվում սահմանադրական բարեփոխումների), լավ կառավարման և հակակոռուպցիոն թեմաներով իրազեկման նորարար ծրագրերի (այդ թվում առցանց և հեռավար), սեմինարների, հանրային դասախոսությունների, աշխատաժողովների, բաց դասախոսությունների և այլ միջոցառումների կազմակերպում քաղաքացիների համար` հնարավորութան սահմաններում օգտագործելով նաև արհեստական բանականության ընձեռած հնարավորություններն ու լուծումները:

Ժամանակահատված – 2024-2027 թթ.:

Պատասխանատու – Նախագահ, աշխատակազմ, անդամներ:

Գործողություն 2.1.2. Իրավաբան.net-ով և իրավական նորարարական այլ հարթակների միջոցով մարդու իրավունքների պաշպանության, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, իրավական (այդ թվում սահմանադրական բարեփոխումների), լավ կառավարման և հակակոռուպցիոն թեմաներով իրականացնել քաղաքացիների համար մատչելի և հասանելի հանրային իրազեկման ծրագրեր ու հանրային դասախոսություններ` հնարավորութան սահմաններում օգտագործելով նաև արհեստական բանականության ընձեռած հնարավորություններն ու լուծումները:

Ժամանակահատված – 2024-2027թթ.:

Պատասխանատու –  Նախագահ, Իրավաբան.net-ի խմբագիր, աշխատակազմ, անդամներ:

Գործողություն 2.1.3. Կոռուպցիոն դեպքերի, մարդու իրավունքների խախտումների արագ արձագանքման նորարարական համակարգերի ներդրում պատկան մարմիններում և ԻՀԱ-ում` օգտագործելով նաև արհեստական բանականության ընձեռած հնարավորություններն ու լուծումները. այդ դեպքերի համակարգում և հանրայնացում: ԻՀԱ-ի գրասենյակների կողմից իրավաբանական աջակցության մատուցում կոռուպցիոն բնույթի գործերով, սոցիալապես անապահով և իրավաբանական օգնություն ստանալու սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց` գրասենյակներում, հեռախոսի, ինտերնետի, Իրավաբան.net-ի, թեժ գծի, ինչպես նաև շրջիկ և համայնքային այցելությունների միջոցով: 

Ժամանակահատված – 2024-2027թթ.:

Պատասխանատու –  ԻՀԱ նախագահ, աշխատակազմի իրավաբան անդամներ, Իրավաբան.net-ի խմբագիր, աշխատակազմ:

Գործողություն 2.1.4. Մարդու իրավունքների պաշպանության, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, իրավական, լավ կառավարման և հակակոռուպցիոն թեմաներով ուսումնական թիրախային նորարար ծրագրերի (այդ թվում առցանց և հեռավար),  ակումբների, դպրոցների, ակադեմիաների, գիտաժողովների, աշխատաժողովների, հանրային դասախոսությունների և այլ միջոցառումների կազմակերպում ԻՀԱ անդամ հանդիսացող և չհանդիսացող մասնագետների համար:

Ժամանակահատված – 2024-2027 թթ.:

Պատասխանատու –  ԻՀԱ նախագահ, աշխատակազմ, անդամներ

Խնդիր 2.2. Իրականացնել 2020 և 2023 թվականներին ցեղասպանության ենթարկված և Արցախից բռնի տեղահանված անձանց վկայության պատմությունների, վերջույթներ կորցրած և զոհված զինծառայողների պատմությունների փաստագրումը, նպաստել արցախյան պատերազմների հետևանքով ՀՀ բռնի տեղահանված և սոցիալական անապահով վիճակում գտնվող անձանց իրավունքների պաշտպանությանը.

Գործողություն 2.2.1. Տեսապատմություների միջոցով իրականացնել 2020 և 2023 թվականներին ցեղասպանության ենթարկված և Արցախից բռնի տեղահանված անձանց վկայության պատմությունների, վերջույթներ կորցրած և զոհված զինծառայողների պատմությունների փաստագրումը:

Ժամանակահատված – 2024-2027 թթ.:

Պատասխանատու – Նախագահ, աշխատակազմ, անդամներ:

Գործողություն 2.2.2. Արցախյան պատերազմների հետևանքով ՀՀ տեղահանված և սոցիալական անապահով վիճակում գտնվող անձանց հարցերով իրավաբանական աջակցության ցուցաբերում:

Ժամանակահատված – 2024-2027 թթ.:

Պատասխանատու – Նախագահ, աշխատակազմ, անդամներ:

Խնդիր 2.3. Փաստարկված փորձագիտության միջոցով մարդու իրավունքների պաշպանության, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, իրավական անվտանգ միջավայրի, իրավական նորարարության, իրավական, հանրային կառավարման և հակակոռուպցիոն ոլորտներում խթանել հանրային քաղաքականությունների մշակմանը, բարելավմանը, մշատադիտարկմանը, գնահատմանը և ոլորտային ինստիտուտների և գործիքակազմի ՀՀ-ում ներդրմանն ու զարգացմանը:

Գործողություն 2.3.1. Իրականացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի, մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ամրապնդմանը ուղղված ոլորտային օրենսդրության, իրավական անվտանգ միջավայրի, իրավական նորարարության, ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների ու ինստիտուտների փաստարկված մշտադիտարկումը, գնահատումը և բարելավումը:

Ժամանակահատված – 2024-2027թթ.:

Պատասխանատու – Նախագահ, աշխատակազմ, անդամներ:

Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունն ու դրա 2022-2024 թթ ճանապարհային քարտեզը

Գործողություն 2.3.2. Իրականացնել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության ու դրա 2022-2024 թթ ճանապարհային քարտեզից բխող և լավ կառավարման ստանդարտների ամրապնդմանը ուղղված ոլորտային օրենսդրության, իրավական անվտանգ միջավայրի, իրավական նորարարության, ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների և ինստիտուտների փաստարկված մշտադիտարկումը, գնահատումը ու բարելավումը:

Ժամանակահատված – 2024-2027 թթ.:

Պատասխանատու – Նախագահ, աշխատակազմ, անդամներ:

Գործողություն 2.3.3. Իրականացնել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026թթ. միջոցառումների ծրագրի, հակակոռուպցիոն և լավ կառավարման ամրապնդմանը ուղղված ոլորտային օրենսդրության, իրավական անվտանգ միջավայրի, իրավական նորարարության, ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների և ինստիտուտների փաստարկված մշտադիտարկումը, գնահատումը ու բարելավումը: Նպաստել ռազմավարությամբ նախատեսված հակակոռուպցիոն ինստիտուտների և գործիքակազմերի բարեփոխումներին ու զարգացմանը:

Ժամանակահատված – 2024-2027 թթ.:

Պատասխանատու – Նախագահ, աշխատակազմ, անդամներ:

Գործողություն 2.3.4. Աջակցել ՀՀ-ում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի հայկական մոդելի, ներառյալ  սահմանադրական անկախ հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնի (ների), հակակոռուպցիոն դատախազության ու հակակոռուպցիոն դատարանի, կայացմանն ու զարգացմանը, դրանց փաստարկված մշտադիտարկումը, գնահատումը ու բարելավումը::

Ժամանակահատված – 2024-2027 թթ.:

Պատասխանատու – Նախագահ, աշխատակազմ, անդամներ:

Գործողություն 2.3.5. Հանրային ծառայողների, այդ թվում նաև համայնքային և քաղաքացիական ծառայողների ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և հանրային ծառայության ոլորտներում բարեխղճության կարողությունների հզորացմանը ուղղված հակակոռուպցիոն և բարեխղճության թեմաներով ուսումնական թիրախային նորարար ծրագրերի (այդ թվում առցանց և հեռավար) իրականացում` հնարավորութան սահմաններում օգտագործելով նաև արհեստական բանականության ընձեռած հնարավորություններն ու լուծումները:

Ժամանակահատված – 2024-2027 թթ.:

Պատասխանատու – Նախագահ, աշխատակազմ, անդամներ:

Գործողություն 2.3.6. ՔՀԿ-ների հիմնադրման, զարգացման, կազմակերպական, փաստարկված հանրային քաղաքականությունների մշակման (բարելավման), հասարակական մշտադիտարկման և գնահատման իրականացման, ՔՀԿ-ների նոր սերնդի ոլորտային կոալիցիաների ստեղծման և զարգացման, ՏԻՄ-երի ու կառավարության հետ կառուցողական երկխոսության կառուցման, կամավորության, քննադատական մտածողության, սոցիալական ձեռնարկատիրության, շահառուների հետ հետադարձ կապի ապահովման, բարեխղճության, հակակոռուպցիոն, հետաքննությունների իրականացման կարողությունների զարգացում և միջավայրի բարելավվում` ուսումնական թիրախային նորարար ծրագրերի (այդ թվում առցանց և հեռավար) և այլ միջոցառումների կազմակերպման, դրամաշնորհների տրամադրման և ոլորտը կարգավորող օրենսդրության բարելավման միջոցով` հնարավորութան սահմաններում օգտագործելով նաև արհեստական բանականության ընձեռած հնարավորություններն ու լուծումները:

Ժամանակահատված – 2024-2027 թթ.:

Պատասխանատու – Նախագահ, աշխատակազմ, անդամներ:

Գործողություն 2.3.7 Նպաստել հանրային իրազեկման մակարդակի և իրավագիտակցության բարձրացմանը մարդու իրավունքների, տեղեկատվության մատչելիության, հանրության մասնակցության որոշումների կայացմանը և արդարադատության մատչելիության հարցերում՝ բոլոր ոլորտներում (այդ թվում բնապահպանական)`իրականացնելով նորարար ծրագրեր` հնարավորութան սահմաններում օգտագործելով նաև արհեստական բանականության ընձեռած հնարավորություններն ու լուծումները:

Ժամանակահատված – 2024-2027 թթ.:

Պատասխանատու – Նախագահ, աշխատակազմ, անդամներ:

Ակնկալվող արդյունքներ.

ա) Կբարձրանան մարդու իրավունքների պաշպանության, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, իրավական անվտանգ միջավայրի, իրավական նորարարության, իրավական (այդ թվում սահմանադրական բարեփոխումների), հանրային կառավարման և հակակոռուպցիոն ոլորտներում քաղաքացիների և մասնագետների գիտելիքներն ու կարողությունները:

բ/ Կփաստագրվեն 2020 և 2023 թվականներին ցեղասպանության ենթարկված և Արցախից բռնի տեղահանված անձանց վկայության պատմությունները, վերջույթներ կորցրած և զոհված զինծառայողների պատմությունները, կհզորանանա արցախյան պատերազմների հետևանքով ՀՀ բռնի տեղահանված և սոցիալական անապահով վիճակում գտնվող անձանց իրավունքների պաշտպանության կարողությունները:

գ) Կբարելավվեն ու կբարեփոխվեն մարդու իրավունքների պաշպանության, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, իրավական անվտանգ միջավայրի, իրավական նորարարության, իրավական, հանրային կառավարման և հակակոռուպցիոն ոլորտների հանրային քաղաքականությունները, կներդրվեն և կզարգացվեն ոլորտային ինստիտուտներն ու նորարար գործիքակազմը, կմեծանա ԻՀԱ ազդեցությունը:

դ/ Կզարգացվեն ՔՀԿ-ների կարողությունները և կբարելավվի ՔՀԿ-ների գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրությունը, կներդրվեն և կզարգացվեն ոլորտի նորարար մեխանիզմներ և լուծումներ:

6. Ենթադրություններ և հնարավոր ռիսկեր

Իրավաբանների հայկական ասոցիացիան բարձր անկախությամբ, ինքնիշխանությամբ, պրոֆեսիոնալիզմով և բարեվարքությամբ  օժտված մասնագիտական կառույց է, որը վայելում է հասարակության, պետական մարմինների, դոնորների և ԶԼՄ-ների վստահությունը: Իրավաբանների հայկական ասոցիացիան հանդիսանում է Եվրոպական միության արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ:

Հանրապետությունը Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության արևելյան գործընկերության անդամ է, երկրում թեև շարունակվում են արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն, ոստիկանության և իրավական այլ ոլորտների բարեփոխումները, սակայն դրանց իրականացման և արդյունքների նկատմամբ քաղաքացիների վստահության մակարդակը ցածր է:     

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համայնքում դերակատարում ունեցող և «գերիշխող դիրք» ստանալու նպատակ ունեցող որոշակի ՔՀԿ-ների անառողջ մրցակցության արդյունքում, այդ թվում դրանց կողմից միջազգային և արտասահմանյան կազմակերպություններին ՔՀԿ համայնքում դերակատարում ունեցող այլ ՔՀԿ-ների մասին, ներկայացվող ոչ հավաստի տեղեկությունների միջոցով` փորձում են դոնորներից ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով, անազնիվ եղանակով ստանալ մրցակցային առավելություն և գերիշխող դիրք:

Հնարավոր ռիսկերից է հանդիսանում պատերազմի վերսկսումը, տարածաշրջանի անկայուն միջավայրի առկայությունը, խոցելի իրավական անվտանգությունը և քաղաքացիների վստահության կորուստը մարդու իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների նկատմամբ:

7. Մոնիթորինգ և գնահատում

Այս ռազմավարական պլանում նշված ռազմավարական նպատակների և խնդիրների իրականացման ընդհանուր մոնիթորինգը կիրականացնի ԻՀԱ-ի խորհուրդը` սերտորեն համագործակցելով ԻՀԱ-ի նախագհի և աշխատակազմի անդամների հետ` գործողությունների պլանի, աշխատանքային պլանների և իրականացվող ծրագրերի ուսումնասիրության հիման վրա: Անհրաժեշտության պարագայում ԻՀԱ-ի խորհուրդը կարող է պատվիրել ԻՀԱ-ի 2024-2027 թվականների ռազմավարական պլանի արտաքին անկախ գնահատման ծառայություն` ռազմավարական պլանի իրականացման ամբողջական և օբյեկտիվ պատկերը ստանալու համար:

ԻՀԱ-ի 2024-2027 թվականների ռազմավարական պլանի ուժեղ և թույլ կողմերը բացահայտելու համար ԻՀԱ-ի անդամների կողմից կիրականացվի ԻՀԱ-ի 2024-2027 թվականների ռազմավարական պլանի վերանայման և ԻՀԱ-ի գործունեության ինքնագնահատման սեմինարներ, որոնց հիման վրա վերանայված ԻՀԱ-ի 2024-2027 թվականների ռազմավարական պլանը կտեղադրվի ԻՀԱ-ի պաշտոնական վեբ կայքում*։

*Ծանոթություն. ԻՀԱ-ի 2024-2027 թվականնների ռազմավարական պլանը մշակվել է 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԻՀԱ-ի նախագահի և ԻՀԱ-ի խորհրդի կողմից, ԻՀԱ-ի կանոնադրության համաձայն հաստատվել է ԻՀԱ-ի խորհրդի կողմից` 22.12.2023 թվականին կայացած նիստում: