Պաշտոն՝ Իրավաբան
Վայրը՝ Երևան
Նկարագրություն՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպության հետ համագործացությամբ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորած «JUREMONIA. Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանականերում իրականացնում է «Լեռանային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագիրը, որը սկսվել է 2024 թվականի փետրվարի 1-ին սկզբին՝ 12 ամիս տևողությամբ: Իրավաբանի թափուր տեղի համար կազմակերպությունը փնտրում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետի:
Պարտականություններ.
- Արցախից բռնի տեղահանված և խոցելի (սոցիալապես անապահով, գործազուրկ, հաշմանդամ, ուսանող, կին և այլն) համարվող անձանց իրավաբանական աջակցության տրամադրում` պետական և տեղական ինքակառավարման մարմինների հետ ունեցած խնդիրների լուծման համար` առցանց, շրջիկ քյցելությունների և գրասենյակում.
- Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող ՀԿ-ներին իրավաբանական խորհրդատվության տրամադրում.
- Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության և իրավական հարցերով զբաղվող ՔՀԿ-ների կողմից հիմնադրված ՔՀԿ-ների ցանցին իրավական աջակցության տրամադրում.
- Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով հանրային քաղաքականությունների փոփոխությունների առաջարկների մշակում՝ ազգային և միջազգային փորձի համադրմամբ և դրանց ջատագովության իրականացում.
- գրավոր իրավական այլ փաստաթղթերի կազմում.
- մասնագիտական միջոցառումներին մասնակցություն.
- ծրագրային այլ գործողությունների կատարում:
Պահանջներ.
- իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան կամ իրավագիտության բակալավրիատի 4-րդ կուրսի կամ մագիստրատուրայի ուսանող.
- հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն կամ ռուսերեն լեզվի իմացությունը կդիտվի առավելություն.
- համակարգչային հմտություններ (Excel, Word and Power Point).
- թիմային աշխատանքի կարողություններ.
- աշխատանքային ծանրաբեռնվածությամբ ծառայություններ մատուցելու կարողություն:
Մասնագիտական փորձը կդիտվի առավելություն:
Աշխատավարձը` պայմանագրային:
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված անձինք կարող են մինչև 2024 թվականի փետրվարի 27-ը ներառյալ, ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և հետաքրքրության նամակը՝ հետևյալ հասցեին՝ [email protected]: Խնդրում ենք նամակի առարկան նշել «Իրավաբան»:
Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Միայն երկրորդ՝ գրավոր փուլ անցած դիմողները, կհրավիրվեն թեսթային աշխատանքների: Լավագույն արդյունքներ ցուցաբերած դիմողները կհրավիրվեն հաջորդ՝ բանավոր փուլին:
Կազմակերպության մասին
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1995թ.-ին: Իրավաբանների հայկական ասոցիացիայի ստեղծման հիմնական նպատակն էր համախմբել նոր սերնդի իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը, որպես անկախ, ժողովրդավարական, իրավական պետություն: Աշխատելով իրավական ոլորտում Կազմակերպությունն իրականացնում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն և օրենքի գերակայության խթանմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armla.am/ պաշտոնական կայքում:
Ծրագրի մասին
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Արցախից բռնի տեղահանվածների ինտեգրմանը Հայաստանում իրենց բնակության նոր համայնքներում՝ նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացման միջոցով:
Ծրագրի առանձնահատուկ նպատակ է աջակցել Արցախից բռնի տեղահանվածների իրավական խնդիրների լուծմանը և բարձրացնել իրավունքների պաշտպանությանը, բարձրացնել նրանց իրավունքների իրավական իրազեկության և արդարադատության հասնալիության մակարդակն ու պաշտպանությանը:
Ուշադրություն
Ներկայացված պահանջներին չհամապատասխանող, հայտերի ներկայացման կարգի խախտմամբ փաստաթղթեր ներկայացրած, այդ թվում սահմանված ժամկետից ուշ հայտեր ներկայացրած անձանց թեկնածությունները չեն դիտարկվի: