ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ
Հարգելի բարեկամներ,
Սիրով Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի 2003 թվականի տարեկան հաշվետվությունը: Շնորհակալություն Ձեր անգնահատելի աջակցության համար, որը մենք զգացինք ամբողջ 2003 թվականի ընթացքում:
Սույն հաշվետվության մեջ ներկայացված են 2003 թվականի ընթացքում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից կատարված աշխատանքները: 2003 թվականը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման և ասոցիացիայի ինստիտուցիոնալ զարգացման համար բեկումնային էր: Կազմակերպությունը վերջին մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքների շնորհիվ փորձեց էլ ավելի մեծացնել իր շահառուններին մատուցվող ծառայությունների օգտակարությունը և հզորացնել իր կազմակերպական զարգացումը:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից տարեկան հաշվետվությունների ամենամյա հրատարակումը արդեն կրում է պարբերական բնույթ: Դրանով յուրաքանչյուր տարվա սկզբում հասարակության դատին են ներկայացվում ասոցիացիայի կողմից նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Այս գործելաոճը հնարավորություն է ընձեռում հասարակության առջև առավել թափանցիկ դարձնել ասոցիացիայի գործունեությունը, ինչն էլ, իր հերթին, ամրագրում է ասոցիացիայի կազմակերպական զարգացման հասուն փուլ թևակոխելու փաստը:
Մենք պատրաստակամ ենք մեր առաքելության և ռազմավարական նպատակների իրագործման համար 2004թ.-ին մեր համախոհների և գործընկերների հետ անել ավելին, որպեսզի “Ձևավորել կրթված, մասնագիտական բարձր կարողություններ ունեցող, նոր մտածելակերպի տեր իրավաբանների սերունդ, որի գործունեությունը մեծապես կնպաստի Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները` պաշտպանված” մեր առաքելության հիմնադրույթը դառնա իրականություն: Մենք նաև բաց ենք համագործակցության համար բոլոր նրանց հետ, ովքեր ցանականում են Հայաստանը տեսնել որպես իրավական և ժողովրդավարական պետություն, որտեղ գերիշխում են իրավունքն ու օրենքները, շարքային բնակիչը իրազեկ է, իսկ նրա իրավունքները` պաշտպանված:
Վերջում, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի շահառուներին, համախոհներին, գործընկերներին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ասոցիացիայի անդամներին և աշխատակազմին, որոնց անշահախնդիր աշխատանքի և համագործակցության շնորհիվ միայն հնարավոր դարձավ ասոցիացիայի 2003թ.-ի գործունեության իրականացումը:
Հարգանքներով
Կարեն Զադոյան,
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպությունը (ՀԵԻԱ) ստեղծվել է 1995թ.-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների կողմից: Այն ՀՀ արդարադատության նախարարությունում որպես հասարակական կազմակերպություն գրանցվել է 1995թ.-ի մարտի 14-ին: 1997թ.-ի մայիսին, 1999թ.-ի դեկտեմբերին և 2002թ.-ի դեկտեմբերին կազմակերպությունը վերագրանցվել է: Կազմակերպության առաքելությունն է.
Ձևավորել կրթված, մասնագիտական բարձր կարողություններ ունեցող, նոր մտածելակերպի տեր իրավաբանների սերունդ, որի գործունեությունը մեծապես կնպաստի Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները` պաշտպանված:
Կազմակերպության արժեքներն են.
ա) Հայ բազմադարյա արժեքների և ժառանգության վրա խարսխված արդի իրավական մշակույթ:
բ) Իրավագիտակից, կիրթ և սեփական իրավունքների պաշտպանությունը գիտակցող հասարակություն:
գ) Իրավաբանական նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր գիտելիքների տեր պրոֆեսիոնալ իրավաբաններ և փաստաբաններ, պաշտպանված մարդու իրավունքներ:
դ) Հզոր հասարակական կազմակերպություններ` ուժեղ քաղաքացիական հասարակություն:
Կազմակերպության ապագայի պատկերն է.
Ապագայում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան պետք է լինի Հայաստանի իրավաբանական դաշտում գործող ամենազդեցիկ, հայտնի, զորեղ և օգտակար կազմակերպություններից մեկը, որը կազմված կլինի գիտակից, նոր մտածելակերպի տեր, իրավաբանական մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող համախոհներից:
ՀԵԻԱ-ին են անդամակցում իրավաբաններ, փաստաբաններ, իրավաբան ուսանողներ: Վերջին տվյալներով կազմակերպությունն ունի շուրջ 270 անդամներ և կամավորներ:
ՀԵԻԱ-ն ունի 7 գրասենյակներ, որոնք տեղակայված են.
Երևանում (ՀԵԻԱ-ի կենտրոնական և Երևանի գրասենյակ),
Վանաձորում (ՀԵԻԱ-ի Լոռու մարզային մասնաճյուղի գրասենյակ),
Կապանում (ՀԵԻԱ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղի գրասենյակ),
Գյումրիում (ՀԵԻԱ-ի Շիրակի մարզային մասնաճյուղի գրասենյակ),
Գավառում (ՀԵԻԱ-ի Գեղարքունիք մարզային մասնաճյուղի գրասենյակ),
Իջևանում (ՀԵԻԱ-ի Տավուշի մարզային մասնաճյուղի գրասենյակ),
Գորիսում (ՀԵԻԱ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղի Գորիսի տարածաշրջանային գրասենյակ):
Կազմակերպության անդամների վերջին համաժողովը տեղի է ունեցել 2002թ.-ի դեկտեմբերի 5-ին: Համաժողովում ընտրվել է կազմակերպության վարչություն` հետևյալ կազմով.
Անուն |
Մասնագիտություն
|
Պաշտոն
|
||
---|---|---|---|---|
Կարեն Զադոյան | փաստաբան | ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ վարչության նախագահ | ||
Դավիթ Աբգարյան | փաստաբան | ՀԵԻԱ փոխնախագահ, ՀԵԻԱ վարչության փոխնախագահ | ||
Նարինե Կարապետյան | մարդու իրավունքների մասնագետ | ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, ՀԵԻԱ վարչության պատասխանատու քարտուղար | ||
Արծրուն Միրզոյան | իրավաբան | ՀԵԻԱ վարչության անդամ | ||
Գարիկ Հայրապետյան | իրավաբան | ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի նախագահ | ||
Լուսինե Աբգարյան | իրավաբան | ՀԵԻԱ վարչության անդամ | ||
Արշավիր Խալափյան | իրավաբան | ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ | ||
Լիանա Հարությունյան | փաստաբան | ՀԵԻԱ վարչության անդամ | ||
Արտյոմ Փիլոյան | իրավաբան | ՀԵԻԱ վարչության անդամ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գրանթ Թորնթոն Ամիօ
ԱՈՒԴԻՏՈՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ` ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպություն
Ֆինանսական հաշվետվություններ 2003թ.` տարեկան դեկտեմբերի 31- դրությամբ
“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության համաժողովին և վարչությանը.
Մենք աուդիտի ենք ենթարկել “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության (Կազմակերպության) կից հաշվեկշիռն առ 2003թ. դեկտեմբերի 31-ի, և միևնույն ամսաթվով հաշվեփակված տարեկան ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին հաշվետվությունները (ֆինանսական հաշվետվություններ): Նշված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման համար պատասխանատու է Կազմակերպության ղեկավարությունը: Մեր պատասխանատվությունն է անցկացված աուդիտի արդյունքում ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ կարծիք արտահայտել: 2003թ. մարտի 29-ի աուդիտորի հաշվետվությունում Կազմակերպության 2002թ. դեկտեմբերի 31-ի և 2001թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ մեր կողմից արտահայտվել է առանց վերապահումների կարծիք:
Մեր կողմից աուդիտն իրականացվել է Աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան: Այդ ստանդարտներով պահանջվում է, որ մենք աուդիտը պլանավորենք և իրականացնենք ֆինանսական հաշվետվություններն էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ երաշխիք ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության և բացահայտումների հիմքերի թեսթային սկզբունքներով հետազոտումը: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների« Կազմակերպության ղեկավարության կողմից կատարված էական գնահատումների և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների արդյունքները բավարար հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:
Մեր կարծիքով, ֆինանսական հաշվետվությունները “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության 2003թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆինանսական վիճակի և միևնույն ամսաթվով հաշվեփակված տարեկան գործունեության արդյունքների և դրամական հոսքերի մասին տալիս են ճշմարիտ և իրական պատկերը Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտներին համապատասխան:
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ
“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպություն
առ 31-ը դեկտեմբերի
հազար դրամ
Ծանոթ. |
2003
(ստուգված) |
2002
(ստուգված) |
||||
---|---|---|---|---|---|---|
ԱԿՏԻՎՆԵՐ | ||||||
Ոչ ընթացիկ ակտիվներ | ||||||
Հիմնական միջոցներ | 3 | 41,776 | 36,509 | |||
Ոչ նյութական ակտիվներ | 177 | – | ||||
41,953 | 36,509 | |||||
Ընթացիկ ակտիվներ | ||||||
Կանխավճարներ | 4 | 7,226 | 14,205 | |||
Դրամական միջոցներ | 5 | 36,698 | 16,286 | |||
46,924 | 30,491 | |||||
ԸՆԴԱՄԵՆԸ ԱԿՏԻՎՆԵՐ | 88,877 | 67,000 | ||||
ՖՈՆԴԵՐ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||||||
ՖՈՆԴԵՐ | ||||||
Կուտակված զուտ արդյունք | (*) | 465 | – | |||
465 | – | |||||
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||||||
Ոչ ընթացիկ պարտավորություններ | ||||||
Դրամաշնորհներ | 7 | 87,061 | 66,960 | |||
87,061 | 66,960 | |||||
Ընթացիկ պարտավորություններ | ||||||
Կրեդիտորական պարտքեր | 8 | 1,351 | 40 | |||
1,351 | 40 | |||||
ԸՆԴԱՄԵՆԸ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | 88,877 | 67,000 |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպություն
տարեկան դեկտեմբերի 31-ի դրությամբ
հազար դրամ
Ծանոթ. |
2003
(ստուգված) |
2002
(ստուգված) |
||||
---|---|---|---|---|---|---|
ԵԿԱՄՈՒՏ | ||||||
Եկամուտ անդամավճարներից | 7 | 844 | 1,578 | |||
Եկամտի ճանաչում դրամաշնորհներից | 56,601 | 78,035 | ||||
57,445 | 79,613 | |||||
ԾԱԽՍԵՐ | ||||||
Գործառնական ծախսեր անդամավճարներից | 6 | 379 | 1,578 | |||
Գործառնական ծախսեր դրամաշնորհներից | 9 | 56,601 | 78,035 | |||
56,980 | 79,613 | |||||
Տարվա զուտ արդյունք | 465 | – |
ԴՐԱՄԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպություն
տարեկան դեկտեմբերի 31-ի դրությամբ
հազար դրամ
2003
(ստուգված) |
2002
(ստուգված) |
|||
---|---|---|---|---|
Գործառնական գործունեությունից դրամական հոսքեր | ||||
Տարվա զուտ արդյունք | 465 | – | ||
Անհատույց տրված հիմնական միջոցներ | 1,429 | – | ||
Հիմնական միջոցների տարեկան մաշվածություն | 8,631 | 4,268 | ||
10,525 | 4,268 | |||
Շրջանառու կապիտալի փոփոխություններ | ||||
Դեբիտորական պարտքերի զուտ նվազում / (աճ) | 6,979 | (13,844) | ||
Կրեդիտորական պարտքերի զուտ աճ / (նվազում) | 1,311 | 35 | ||
Զուտ մուտքեր / (ելքեր) անդամավճարներից | – | (12,255) | ||
Զուտ մուտքեր / (ելքեր) դրամաշնորհներից | 20,101 | 37,263 | ||
Ընդամենը գործառնական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր | 38,916 | 15,467 | ||
Ներդրումային գործունեությունից դրամական միջոցների հոսքեր | ||||
Հիմնական միջոցների և ոչ-նյութական միջոցների ձեռքբերում | (15,504) | (28,770) | ||
Ընդամանեը ներդրումային գործունեությունից դրամական միջոցների հոսքեր | (15,504) | (28,770) | ||
Ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր | ||||
Ֆինանսական գործունեությունից զուտ մուտքեր / (ելքեր) | – | (665) | ||
Ընդամենը ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր |
– | (665) | ||
Դրամական միջոցների զուտ աճ / (նվազում) | 23,412 | (13,968) | ||
Դրամական միջոցներ ժամանակաշրջանի սկզբում | 16,286 | 30,254 | ||
Դրամական միջոցներ ժամանակաշրջանի վերջում | 39,698 | 16,286 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ.
1. Իրականացրած գործունեություն
2003թ.-ին շարունակվեց նախորդ տարիներին սկսված մի շարք ծրագրերի իրականացումը, ինչպես նաև սկսվեցին նոր ծրագրեր.
ա) “Իրավաբանական ուսուցման և տեղեկատվական կենտրոն”
Այս ծրագիրը հանդիսանում է ՀԵԻԱ-ի հիմնական ծրագրերից մեկը, որը սկսվել էր 2000թ.-ին և շարունակվեց մինչև 2003թ.-ի նոյեմբերի 30-ը: Սույն ծրագրի շրջանակներում երիտասարդ իրավաբանների, փաստաբանների և ուսանող իրավաբանների համար կազմակերպվեցին ՀՀ օրենսդրության տարբեր ճյուղերի և միջազգային իրավունքի վերաբերյալ սեմինարներ և դասընթացներ, հարակից հմտությունների (համակարգիչ, անգլերեն լեզու) ուսուցումներ, մատուցվեցին իրավական ռեսուրսներից, մասնավորապես իրավաբանական գրադարանից, ՀՀ օրենսդրության համակարգչային ծրագրից, համակարգչային տեխնիկայից, ինտերնետից և ֆաքսից օգտվելու ծառայություններ: Ծրագրի շրջանակներում ՀՀ բնակչության սոցիալապես անապահով խավերի համար մատուցվեցին անվճար իրավաբանական ծառայություններ: Մանրամասները կարող եք կարդալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի www.ayla.am պաշտոնական վեբ կայքում: Ծրագրի իրականացմանը աջակցել են Հոլանդական “Քորդեյդ” կազմակերպությունը և Ամերիկյան Իրավաբանների Ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի Իրավական Նախաձեռնության հայաստանյան գրասենյակը:
բ) “Իրավաբանական օգնություն փախստականներին և ապաստան հայցողներին”Ծրագրի շրջանակներում անվճար իրավաբանական ծառայություններ մատուցվեցին փախստականներին և ապաստան հայցողներին, իրականացվեց նրանց իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանություն: Մանրամասները կարող եք կարդալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի www.ayla.am պաշտոնական վեբ կայքում: Ծրագրի իրականացմանը աջակցել է ՄԱԿ-ի Փախստականների Գերագույն Հանձնակատարի Հայաստանյան գրասենյակը:
գ) “2003թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ”
“Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթը միջազգային իրավունքին վերաբերող առավել տարածված և հարգի մրցույթ է աշխարհում: Մրցույթն անց է կացվում 1959թ.-ից: 2003 թվականի փետրվար ամսին տեղի ունեցավ “2003թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան փուլի եզրափակիչը: “2003թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթին մասնակցեցին Հայաստանի իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների ուսանողներ: “2003թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի միջազգային փուլը տեղի ունեցավ Վաշինգտոնում, որին մասնակցեց նաև հայաստանյան մրցափուլի հաղթող ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի թիմը: 2003թ.-ի Ֆ.Ջեսափի անվան մրցույթի միջազգային փուլին մասնակցեցին թիմեր աշխարհի շուրջ 83 երկրներից: Մանրամասները կարող եք տեսնել “Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան մրցափուլի www.jessup.ayla.am պաշտոնական վեբ կայքում: Ծրագրի իրականացմանը աջակցել է Ամերիկյան Իրավաբանների Ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի Իրավական Նախաձեռնության հայաստանյան գրասենյակը:
դ) “Իրավաբանական ուսուցման և տեղեկատվության ռեգիոնալ կենտրոններ”
Այս ծրագիրը, որը սկսվել էր 2002թ.-ին, շարունակվեց մինչև 2003թ.-ի հունիսի 30-ը: Սույն ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ ռեգիոնալ գրասենյակներում երիտասարդ իրավաբանների, փաստաբանների և ուսանող իրավաբանների համար կազմակերպվեցին ՀՀ օրենսդրության տարբեր ճյուղերի սեմինարներ և դասընթացներ, մատուցվեցին իրավական ռեսուրսներից, մասնավորապես իրավաբանական գրադարանից, ՀՀ օրենսդրության համակարգչային ծրագրից, համակարգչային տեխնիկայից, ինտերնետից և ֆաքսից օգտվելու ծառայություններ: Ծրագրի շրջանակներում ՀՀ բնակչության սոցիալապես անապահով խավերի համար ՀԵԻԱ ռեգիոնալ գրասենյակների կողմից մատուցվեցին անվճար իրավաբանական ծառայություններ: Մանրամասները կարող եք կարդալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի www.ayla.am պաշտոնական վեբ կայքում: Ծրագրի իրականացմանը աջակցել է Ամերիկյան Իրավաբանների Ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի Իրավական Նախաձեռնության հայաստանյան գրասենյակը:
ե) “Իրավաբանական ռեսուրսներ և իրավաբանական օգնություն”
Այս ծրագրի իրականացումը սկսվել է 2003թ.-ի հոկտեմբերի 1-ից: Սույն ծրագրի շրջանակներում աշխատանքները տարվում էին հետևյալ ուղղություններով.
- Երիտասարդ իրավաբանների, երիտասարդ փաստաբանների և իրավաբան ուսանողների իրավաբանական կրթության գործունեության շարունակություն,
- ՀԵԻԱ ուսուցման և տեղեկատվության կենտրոնների գործունեության շարունակություն,
- Բնակչության սոցիալապես անապահով խավերին անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման շարունակություն,
- ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի հիմնում,
- ՀԵԻԱ մասնագիտացված հանձնաժողովների հիմնում,
- Դատավարության դիտորդության ծրագրի իրականացմանը մասնակցություն:
Մանրամասները կարող եք կարդալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի www.ayla.am պաշտոնական վեբ կայքում: Ծրագրի իրականացմանը աջակցել է Ամերիկյան Իրավաբանների Ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի Իրավական Նախաձեռնության հայաստանյան գրասենյակը:
զ) “2004 թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ”
Ծրագրի նպատակն էր չորրորդ անգամ Հայաստանում իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների թիմերի միջև կազմակերպել Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղի Հայաստանյան փուլը, որի հաղթող թիմը 2004թ. սկզբին մասնակցեց ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած միջազգային փուլի եզրափակիչ մրցույթին: Մանրամասները կարող եք տեսնել “Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան մրցափուլի պաշտոնական www.jessup.ayla.am վեբ կայքում: Ծրագրի իրականացմանը աջակցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
է) “ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի կարողությունների ընդլայնում”
Այս ծրագիրը, որը սկսվել էր 2000թ.-ին, շարունակվեց մինչև 2003թ.-ի սեպտեմբերի 30-ը: Ծրագրի շրջանակներում ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում քաղաքացիական հասարակության կայացման նպատակով տարբեր խնդիրների լուծման համար ՀԵԻԱ-ի կողմից 8 հասարակական կազմակերպությունների տրվել է ենթադրամաշնորհներ և իրականացվել է ծրագրի ընդհանուր ղեկավարումը: ՀԵԻԱ կողմից սույն ծրագրի շրջանակներում հիմնվել է ՀԵԻԱ Իջևանի գրասենյակը: Մանրամասները կարող եք կարդալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի պաշտոնական www.ayla.am վեբ կայքում: Ծրագրի իրականացմանը աջակցել է Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարությունը:
ը) “ՀԵԻԱ հզորացում”
Այս ծրագրի իրականացումը սկսվել է 2003թ.-ի դեկտեմբերի 1-ից: Սույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է հզորացնել ՀԵԻԱ ինստիտուցիոնալ զարգացումը և շարունակել ասոցիացիայի կողմից մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների իրականացումը` բարձրացնելով դրանց արդյունավետությունը, օգտակարությունը և հասանելիությունը: Մանրամասները կարող եք կարդալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի պաշտոնական www.ayla.am վեբ կայքում: Ծրագրի իրականացմանը աջակցել է Հոլանդական “Քորդեյդ” կազմակերպությունը:
2. Իրականացրած գործունեության վիճակագրական տվյալներ
2003թ.-ին տարբեր ծրագրերի շրջանակներում ՀԵԻԱ բոլոր գրասենյակների կողմից մատուցվել են հետևյալ ծառայությունները.
Իրավաբանական ռեսուրսների տրամադրում
ա) Ժամանակակից իրավաբանական գրականության տրամադրում:
բ) Իրավաբանական բնույթի տեսանյութերի տրամադրում:
գ)Համակարգիչների, ֆաքսի, էլեկտրոնային փոստի և ինտերնետի ծառայությունների տրամադրում:
դ) ՀՀ օրենսդրության էլեկտրոնային ծրագրի տրամադրում:2003 թ.-ին ՀԵԻԱ իրավաբանական ռեսուրսներից ընդհանուր առմամբ օգտվել են 8304 մարդ, որից 4728 մարդ կամ ընդհանուրի 56.94%-ը` իրավաբանական գրականությունից, 3576 մարդ կամ ընդհանուրի 43.06%-ը` ՀՀ օրենսդրության էլեկտրոնային համակարգից և մյուս ծառայություններից (համակարգչային տեխնիկա, ինտերնետ, ֆաքս):
Տեսակ Քանակ %իրավաբանական գրականություն 4728 56.94էլեկտրոնային համակարգեր 3576 43.06ընդամենը 8304 100Օգտվողներից 2839 հոգի կամ 34.19%-ը արական սեռի ներկայացուցիչներն են, 5465 հոգի կամ 65.81%-ը` իգական:
Սեռ Քանակ %իգական 5465 65.81արական 2839 34.19ընդամենը 8304 100
Սեմինարների և դասընթացների կազմակերպում
ա) ՀՀ օրենսդրության տարբեր ճյուղերի վերաբերյալ սեմինարներ:
2003թ.-ին ՀԵԻԱ-ի գրասենյակների կողմից կազմակերպվել են ընդհանուր առմամբ 160 սեմինարներ` նվիրված ՀՀ օրենսդրության տարբեր ճյուղերին և միջազգային իրավունքին: Այդ սեմինարներին ընդհանուր առմամբ մասնակցել են մոտ 231 իրավաբաններ և իրավաբան ուսանողներ:
բ) Մարդու իրավունքների և եվրոպական իրավունքի վերաբերյալ դասընթացներ:
ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակի կողմից կազմակերպվել են մարդու իրավունքներին և եվրոպական իրավունքին նվիրված 6 դասընթացներ: Յուրաքանչյուր դասընթացը բաղկացած էր 8 սեմինարներից և բոլոր 6 դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցել են 60 իրավաբաններ և իրավաբան ուսանողներ:
գ) Անգլերեն լեզվի ուսուցման դասընթացներ իրավաբանների համար:
ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակի կողմից կազմակերպվել և անցկացվել են անգլերեն լեզվի ուսուցման 6 դասընթացներ: Յուրաքանչյուր դասընթաց բաղկացած էր 50 սեմինարներից և բոլոր 6 դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցել են 60 իրավաբաններ:
դ) Համակարգչային գիտելիքների ուսուցման դասընթացներ իրավաբանների համար:
ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակի կողմից կազմակերպվել և անցկացվել են համակարգչային գիտելիքների ուսուցման 6 դասընթացներ: Յուրաքանչյուր դասընթացը բաղկացած էր 50 սեմինարներից և բոլոր 6 դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցել են 60 իրավաբաններ և իրավաբան ուսանողներ:
Անվճար իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ:
2003թ.-ին բնակչության սոցիալապես անպահով խավերի համար ՀԵԻԱ գրասենյակների կողմից մատուցվել են անվճար իրավաբանական խորհրդատվական և դատական ներկայացուցչության ծառայություններ, որոնից օգտվել են ընդհանուր առմամբ 6815 անձինք: Անվճար իրավաբանական խորհրդատվական ծառայություններից օգտված անձանցից 2919-ը կամ ընդհանուրի 42.83%-ը արական սեռի են, 3896-ը կամ ընդհանուրի 57.17%-ը` իգական:
Մատուցված ծառայությունների վիճակագրության սխեմատիկ պատկերը ըստ իրավունքի ոլորտների հետևյալն է.
Անվճար իրավաբանական
օգնության ոլորտները Շահառուների քանակը`
ըստ ոլորտների Շահառուների քանակը`
ըստ տոկոսների (%)Կենսաթոշակներ 394 5.78Նպաստներ 433 6.35Բնակարանային 567 8.32Աշխատանքային 937 13.75Ամուսնաընտանեկան 928 13.62Սեփականության իրավունք 469 6.88Պարտավորություններ 208 3.05Ժառանգություն 612 8.98Գործարքներ և պայմանագրեր 380 5.58Քրեական իրավունք 246 3.61Զինապարտություն 258 3.79Փախստականներ և
ապաստան հայցողներ 113 1.66Ինտերնետի միջոցով 85 1.25Իրավական այլ հարցեր 1185 17.38ԸՆԴԱՄԵՆԸ 6815 100Վիճակագրությունը ըստ շահառուների սեռերի
Սեռ Քանակ %իգական 3896 57.17արական 2919 42.83ընդամենը 6815 100
3. Իրականացրած այլ գործունեություն
2003թ.-ի ընթացքում ՀԵԻԱ կողմից իրականացվել են նաև այլ աշխատանքներ, որոնցից կարևորվում են հետևյալները.
ա) 2003թ.-ի հունիս ամսին Գրանթ Թորնթոն Ամիօ միջազգային աուդիտորական կազմակերպության կողմից իրականացվեց ՀԵԻԱ 2001-2002 թվականների, իսկ 2004թ.-ի հունիսին` ՀԵԻԱ 2003թ.-ի ֆինանսական միջազգային աուդիտ, որոնց արդյունքում տրվեցին դրական եզրակացություններ:
բ) 2003թ.-ի ապրիլին Ամերիկյան Իրավաբանների Ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի Իրավական Նախաձեռնության հայաստանյան գրասենյակի կազմակերպությունների զարգացման խորհրդատուի և ՀԵԻԱ-ի ներքին աջակցողների համատեղ ուժերով իրականացվեց ՀԵԻԱ գործունեության 2000թ.-ի մարտից մինչև 2003թ.-ի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածի, իսկ 2004թ.-ի հունվարին` 2003թ.-ի մարտ ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածի ինքնագնահատում, որոնց արդյունքում կազմվեցին համապատասխան ժամանակահատվածների զարգացման պլանները: 2003թ.-ի մարտ ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածի զարգացման պլանով նախատեսված աշխատանքները ՀԵԻԱ ղեկավարության կողմից կատարվեցին գրեթե ամբողջությամբ:
գ) 2003 թ.-ին մշակվեց և 2004թ.-ի հունվարի 1-ից գործողության մեջ դրվեց ՀԵԻԱ 2004-2006 թվականների ռազմավարական պլանը:
դ) 2003թ.-ին առաջին անգամ հայերեն և անգլերեն լեզուներով հրատարակվեց ՀԵԻԱ 2001 և 2002 թվականների գործունեության տարեկան հաշվետվությունները, որը տարածվեց ՀԵԻԱ գործընկերների, շահառուների, պետական համապատասխան մարմինների, ԶԼՄ-ների, միջազգային և տեղական կազմակերպությունների շրջանում:
ե) 2003թ.-ի վերջին հայերեն և անգլերեն լեզուներով գործարկվեց ՀԵԻԱ www.ayla.am պաշտոնական վեբ կայքը:
դ) 2003թ.-ի մայիսի 29-ից 31-ը Լեհաստանի Օլշտեն քաղաքի շրջակայքում գտնվող Կլեկոտկի վայրում տեղի ունեցավ “Քաղաքացիների խորհրդատվության և տեղեկատվության ծառայությունները ընդլայնված Եվրոպայում” թեմայով կոնֆերանս: Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում էին ավելի քան 50 մասնակիցներ Եվրոպայի 15 երկրներից: Կոնֆերանսին մասնակցեց ՀԵԻԱ փոխնախագահ Դ.Աբգարյանը: Կոնֆերանսի հիմնական նպատակն էր հավաքել Եվրոպական տարբեր երկրներում գործող և Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարության կողմից ֆինանսավորված` քաղաքացիներին խորհրդատավական և տեղեկատվական ծառայություններ (ՔԽՏԾ) մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներին, կատարել փորձի փոխանակում խորհրդատվական և տեղեկատվական ծառայությունների մատուցման, խորհրդատվական ծառայությունների տեղական ցանցերի ստեղծման, անդրսահմանային համագործակցության ոլորտներում, ինչպես նաև` քննարկել Եվրոպայում խորհրդատվական ծառայությունների դերի բարձրացմանն ուղղված քայլերը: Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին խորհրդատվական ծառայությունների մատուցման արևմտաեվրոպական (Մեծ Բրիտանիա) և արևելաեվրոպական (Լեհաստան) փորձը, խորհրդատվական ծառայությունները ընդլայնված Եվրոպայում` հնարավորությունների օգտագործման, խորհրդատվական և տեղեկատվական ծառայությունների ցանցի ստեղծման և 2002թ.-ին Վիլնյուսում ընդունված հուշագրին վերաբերվող հարցերը: Կոնֆերանսի ընթացքում խմբային քննարկումներ անցկացվեցին նաև ապագայի պլանավորման, անդրսահմանային համագործակցության, Եվրոմիության 6-րդ շրջանակային ծրագրին ՔԽՏԾ համատեղ նախագիծ ներկայացնելու, ինչպես նաև քարոզչության դերի զարգացման, տեղեկատվական համակարգերի զարգացման, որակի ապահովման, ստանդարտների ներդրման և պահպմանման, կամավորների ներգրավման հարցերի շուրջ: Կոնֆերանսի ընթացքում ծավալված քննարկումների արդյունքում որոշվեց շարունակել և զարգացնել ստեղծված համագործակցությունը, քննարկել և Եվրոմիության 6-րդ շրջանակային ծրագրին ներկայացնել համատեղ առաջարկ-նախագիծ, ինչպես նաև շարունակել քննարկումները ՔԽՏԾ համաեվրոպական ցանցի ստեղծման ուղղությամբ: