2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ

Հարգելի բարեկամներ,
Սիրով Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի 2003 թվականի տարեկան հաշվետվությունը: Շնորհակալություն Ձեր անգնահատելի աջակցության համար, որը մենք զգացինք ամբողջ 2003 թվականի ընթացքում:
Սույն հաշվետվության մեջ ներկայացված են 2003 թվականի ընթացքում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից կատարված աշխատանքները: 2003 թվականը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման և ասոցիացիայի ինստիտուցիոնալ զարգացման համար բեկումնային էր: Կազմակերպությունը վերջին մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքների շնորհիվ փորձեց էլ ավելի մեծացնել իր շահառուններին մատուցվող ծառայությունների օգտակարությունը և հզորացնել իր կազմակերպական զարգացումը:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից տարեկան հաշվետվությունների ամենամյա հրատարակումը արդեն կրում է պարբերական բնույթ: Դրանով յուրաքանչյուր տարվա սկզբում հասարակության դատին են ներկայացվում ասոցիացիայի կողմից նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Այս գործելաոճը հնարավորություն է ընձեռում հասարակության առջև առավել թափանցիկ դարձնել ասոցիացիայի գործունեությունը, ինչն էլ, իր հերթին, ամրագրում է ասոցիացիայի կազմակերպական զարգացման հասուն փուլ թևակոխելու փաստը:
Մենք պատրաստակամ ենք մեր առաքելության և ռազմավարական նպատակների իրագործման համար 2004թ.-ին մեր համախոհների և գործընկերների հետ անել ավելին, որպեսզի “Ձևավորել կրթված, մասնագիտական բարձր կարողություններ ունեցող, նոր մտածելակերպի տեր իրավաբանների սերունդ, որի գործունեությունը մեծապես կնպաստի Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները` պաշտպանված” մեր առաքելության հիմնադրույթը դառնա իրականություն: Մենք նաև բաց ենք համագործակցության համար բոլոր նրանց հետ, ովքեր ցանականում են Հայաստանը տեսնել որպես իրավական և ժողովրդավարական պետություն, որտեղ գերիշխում են իրավունքն ու օրենքները, շարքային բնակիչը իրազեկ է, իսկ նրա իրավունքները` պաշտպանված:
Վերջում, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի շահառուներին, համախոհներին, գործընկերներին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ասոցիացիայի անդամներին և աշխատակազմին, որոնց անշահախնդիր աշխատանքի և համագործակցության շնորհիվ միայն հնարավոր դարձավ ասոցիացիայի 2003թ.-ի գործունեության իրականացումը:

Հարգանքներով

Կարեն Զադոյան,
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպությունը (ՀԵԻԱ) ստեղծվել է 1995թ.-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների կողմից: Այն ՀՀ արդարադատության նախարարությունում որպես հասարակական կազմակերպություն գրանցվել է 1995թ.-ի մարտի 14-ին: 1997թ.-ի մայիսին, 1999թ.-ի դեկտեմբերին և 2002թ.-ի դեկտեմբերին կազմակերպությունը վերագրանցվել է: Կազմակերպության առաքելությունն է.
Ձևավորել կրթված, մասնագիտական բարձր կարողություններ ունեցող, նոր մտածելակերպի տեր իրավաբանների սերունդ, որի գործունեությունը մեծապես կնպաստի Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները` պաշտպանված:
Կազմակերպության արժեքներն են.
ա) Հայ բազմադարյա արժեքների և ժառանգության վրա խարսխված արդի իրավական մշակույթ:
բ) Իրավագիտակից, կիրթ և սեփական իրավունքների պաշտպանությունը գիտակցող հասարակություն:
գ) Իրավաբանական նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր գիտելիքների տեր պրոֆեսիոնալ իրավաբաններ և փաստաբաններ, պաշտպանված մարդու իրավունքներ:
դ) Հզոր հասարակական կազմակերպություններ` ուժեղ քաղաքացիական հասարակություն:
Կազմակերպության ապագայի պատկերն է.
Ապագայում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան պետք է լինի Հայաստանի իրավաբանական դաշտում գործող ամենազդեցիկ, հայտնի, զորեղ և օգտակար կազմակերպություններից մեկը, որը կազմված կլինի գիտակից, նոր մտածելակերպի տեր, իրավաբանական մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող համախոհներից:
ՀԵԻԱ-ին են անդամակցում իրավաբաններ, փաստաբաններ, իրավաբան ուսանողներ: Վերջին տվյալներով կազմակերպությունն ունի շուրջ 270 անդամներ և կամավորներ:
ՀԵԻԱ-ն ունի 7 գրասենյակներ, որոնք տեղակայված են.

Երևանում (ՀԵԻԱ-ի կենտրոնական և Երևանի գրասենյակ),
Վանաձորում (ՀԵԻԱ-ի Լոռու մարզային մասնաճյուղի գրասենյակ),
Կապանում (ՀԵԻԱ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղի գրասենյակ),
Գյումրիում (ՀԵԻԱ-ի Շիրակի մարզային մասնաճյուղի գրասենյակ),
Գավառում (ՀԵԻԱ-ի Գեղարքունիք մարզային մասնաճյուղի գրասենյակ),
Իջևանում (ՀԵԻԱ-ի Տավուշի մարզային մասնաճյուղի գրասենյակ),
Գորիսում (ՀԵԻԱ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղի Գորիսի տարածաշրջանային գրասենյակ):

Կազմակերպության անդամների վերջին համաժողովը տեղի է ունեցել 2002թ.-ի դեկտեմբերի 5-ին: Համաժողովում ընտրվել է կազմակերպության վարչություն` հետևյալ կազմով.

Անուն
Մասնագիտություն
Պաշտոն
Կարեն Զադոյան փաստաբան ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ վարչության նախագահ
Դավիթ Աբգարյան փաստաբան ՀԵԻԱ փոխնախագահ, ՀԵԻԱ վարչության փոխնախագահ
Նարինե Կարապետյան մարդու իրավունքների մասնագետ ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, ՀԵԻԱ վարչության պատասխանատու քարտուղար
Արծրուն Միրզոյան իրավաբան ՀԵԻԱ վարչության անդամ
Գարիկ Հայրապետյան իրավաբան ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի նախագահ
Լուսինե Աբգարյան իրավաբան ՀԵԻԱ վարչության անդամ
Արշավիր Խալափյան իրավաբան ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ
Լիանա Հարությունյան փաստաբան ՀԵԻԱ վարչության անդամ
Արտյոմ Փիլոյան իրավաբան ՀԵԻԱ վարչության անդամ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գրանթ Թորնթոն Ամիօ

ԱՈՒԴԻՏՈՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ` ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպություն
Ֆինանսական հաշվետվություններ 2003թ.` տարեկան դեկտեմբերի 31- դրությամբ

“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության համաժողովին և վարչությանը.

Մենք աուդիտի ենք ենթարկել “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության (Կազմակերպության) կից հաշվեկշիռն առ 2003թ. դեկտեմբերի 31-ի, և միևնույն ամսաթվով հաշվեփակված տարեկան ֆինանսական արդյունքների և դրամական հոսքերի մասին հաշվետվությունները (ֆինանսական հաշվետվություններ): Նշված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման համար պատասխանատու է Կազմակերպության ղեկավարությունը: Մեր պատասխանատվությունն է անցկացված աուդիտի արդյունքում ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ կարծիք արտահայտել: 2003թ. մարտի 29-ի աուդիտորի հաշվետվությունում Կազմակերպության 2002թ. դեկտեմբերի 31-ի և 2001թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ մեր կողմից արտահայտվել է առանց վերապահումների կարծիք:

Մեր կողմից աուդիտն իրականացվել է Աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան: Այդ ստանդարտներով պահանջվում է, որ մենք աուդիտը պլանավորենք և իրականացնենք ֆինանսական հաշվետվություններն էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ երաշխիք ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության և բացահայտումների հիմքերի թեսթային սկզբունքներով հետազոտումը: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների« Կազմակերպության ղեկավարության կողմից կատարված էական գնահատումների և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների արդյունքները բավարար հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:

Մեր կարծիքով, ֆինանսական հաշվետվությունները “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության 2003թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆինանսական վիճակի և միևնույն ամսաթվով հաշվեփակված տարեկան գործունեության արդյունքների և դրամական հոսքերի մասին տալիս են ճշմարիտ և իրական պատկերը Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտներին համապատասխան:

 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ

“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպություն
առ 31-ը դեկտեմբերի

հազար դրամ

Ծանոթ.
2003
(ստուգված)
2002
(ստուգված)
ԱԿՏԻՎՆԵՐ
Ոչ ընթացիկ ակտիվներ
Հիմնական միջոցներ 3 41,776 36,509
Ոչ նյութական ակտիվներ 177
41,953 36,509
Ընթացիկ ակտիվներ
Կանխավճարներ 4 7,226 14,205
Դրամական միջոցներ 5 36,698 16,286
46,924 30,491
ԸՆԴԱՄԵՆԸ ԱԿՏԻՎՆԵՐ 88,877 67,000
ՖՈՆԴԵՐ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՖՈՆԴԵՐ
Կուտակված զուտ արդյունք (*) 465
465
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ոչ ընթացիկ պարտավորություններ
Դրամաշնորհներ 7 87,061 66,960
87,061 66,960
Ընթացիկ պարտավորություններ
Կրեդիտորական պարտքեր 8 1,351 40
1,351 40
ԸՆԴԱՄԵՆԸ ԿԱՊԻՏԱԼ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 88,877 67,000

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպություն
տարեկան դեկտեմբերի 31-ի դրությամբ

հազար դրամ

Ծանոթ.
2003
(ստուգված)
2002
(ստուգված)
ԵԿԱՄՈՒՏ
Եկամուտ անդամավճարներից 7 844 1,578
Եկամտի ճանաչում դրամաշնորհներից 56,601 78,035
57,445 79,613
ԾԱԽՍԵՐ
Գործառնական ծախսեր անդամավճարներից 6 379 1,578
Գործառնական ծախսեր դրամաշնորհներից 9 56,601 78,035
56,980 79,613
Տարվա զուտ արդյունք 465

ԴՐԱՄԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպություն
տարեկան դեկտեմբերի 31-ի դրությամբ

հազար դրամ

2003
(ստուգված)
2002
(ստուգված)
Գործառնական գործունեությունից դրամական հոսքեր
Տարվա զուտ արդյունք 465
Անհատույց տրված հիմնական միջոցներ 1,429
Հիմնական միջոցների տարեկան մաշվածություն 8,631 4,268
10,525 4,268
Շրջանառու կապիտալի փոփոխություններ
Դեբիտորական պարտքերի զուտ նվազում / (աճ) 6,979 (13,844)
Կրեդիտորական պարտքերի զուտ աճ / (նվազում) 1,311 35
Զուտ մուտքեր / (ելքեր) անդամավճարներից (12,255)
Զուտ մուտքեր / (ելքեր) դրամաշնորհներից 20,101 37,263
Ընդամենը գործառնական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր 38,916 15,467
Ներդրումային գործունեությունից դրամական միջոցների հոսքեր
Հիմնական միջոցների և ոչ-նյութական միջոցների ձեռքբերում (15,504) (28,770)
Ընդամանեը ներդրումային գործունեությունից դրամական միջոցների հոսքեր (15,504) (28,770)
Ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր
Ֆինանսական գործունեությունից զուտ մուտքեր / (ելքեր) (665)
Ընդամենը ֆինանսական գործունեությունից դրամական
միջոցների հոսքեր
(665)
Դրամական միջոցների զուտ աճ / (նվազում) 23,412 (13,968)
Դրամական միջոցներ ժամանակաշրջանի սկզբում 16,286 30,254
Դրամական միջոցներ ժամանակաշրջանի վերջում 39,698 16,286

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ.

1. Իրականացրած գործունեություն

2003թ.-ին շարունակվեց նախորդ տարիներին սկսված մի շարք ծրագրերի իրականացումը, ինչպես նաև սկսվեցին նոր ծրագրեր.

ա) “Իրավաբանական ուսուցման և տեղեկատվական կենտրոն”
Այս ծրագիրը հանդիսանում է ՀԵԻԱ-ի հիմնական ծրագրերից մեկը, որը սկսվել էր 2000թ.-ին և շարունակվեց մինչև 2003թ.-ի նոյեմբերի 30-ը: Սույն ծրագրի շրջանակներում երիտասարդ իրավաբանների, փաստաբանների և ուսանող իրավաբանների համար կազմակերպվեցին ՀՀ օրենսդրության տարբեր ճյուղերի և միջազգային իրավունքի վերաբերյալ սեմինարներ և դասընթացներ, հարակից հմտությունների (համակարգիչ, անգլերեն լեզու) ուսուցումներ, մատուցվեցին իրավական ռեսուրսներից, մասնավորապես իրավաբանական գրադարանից, ՀՀ օրենսդրության համակարգչային ծրագրից, համակարգչային տեխնիկայից, ինտերնետից և ֆաքսից օգտվելու ծառայություններ: Ծրագրի շրջանակներում ՀՀ բնակչության սոցիալապես անապահով խավերի համար մատուցվեցին անվճար իրավաբանական ծառայություններ: Մանրամասները կարող եք կարդալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի www.ayla.am պաշտոնական վեբ կայքում: Ծրագրի իրականացմանը աջակցել են Հոլանդական “Քորդեյդ” կազմակերպությունը և Ամերիկյան Իրավաբանների Ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի Իրավական Նախաձեռնության հայաստանյան գրասենյակը:

բ) “Իրավաբանական օգնություն փախստականներին և ապաստան հայցողներին”Ծրագրի շրջանակներում անվճար իրավաբանական ծառայություններ մատուցվեցին փախստականներին և ապաստան հայցողներին, իրականացվեց նրանց իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանություն: Մանրամասները կարող եք կարդալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի www.ayla.am պաշտոնական վեբ կայքում: Ծրագրի իրականացմանը աջակցել է ՄԱԿ-ի Փախստականների Գերագույն Հանձնակատարի Հայաստանյան գրասենյակը:

գ) “2003թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ”
“Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթը միջազգային իրավունքին վերաբերող առավել տարածված և հարգի մրցույթ է աշխարհում: Մրցույթն անց է կացվում 1959թ.-ից: 2003 թվականի փետրվար ամսին տեղի ունեցավ “2003թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան փուլի եզրափակիչը: “2003թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթին մասնակցեցին Հայաստանի իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների ուսանողներ: “2003թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի միջազգային փուլը տեղի ունեցավ Վաշինգտոնում, որին մասնակցեց նաև հայաստանյան մրցափուլի հաղթող ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի թիմը: 2003թ.-ի Ֆ.Ջեսափի անվան մրցույթի միջազգային փուլին մասնակցեցին թիմեր աշխարհի շուրջ 83 երկրներից: Մանրամասները կարող եք տեսնել “Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան մրցափուլի www.jessup.ayla.am պաշտոնական վեբ կայքում: Ծրագրի իրականացմանը աջակցել է Ամերիկյան Իրավաբանների Ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի Իրավական Նախաձեռնության հայաստանյան գրասենյակը:

դ) “Իրավաբանական ուսուցման և տեղեկատվության ռեգիոնալ կենտրոններ”
Այս ծրագիրը, որը սկսվել էր 2002թ.-ին, շարունակվեց մինչև 2003թ.-ի հունիսի 30-ը: Սույն ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ ռեգիոնալ գրասենյակներում երիտասարդ իրավաբանների, փաստաբանների և ուսանող իրավաբանների համար կազմակերպվեցին ՀՀ օրենսդրության տարբեր ճյուղերի սեմինարներ և դասընթացներ, մատուցվեցին իրավական ռեսուրսներից, մասնավորապես իրավաբանական գրադարանից, ՀՀ օրենսդրության համակարգչային ծրագրից, համակարգչային տեխնիկայից, ինտերնետից և ֆաքսից օգտվելու ծառայություններ: Ծրագրի շրջանակներում ՀՀ բնակչության սոցիալապես անապահով խավերի համար ՀԵԻԱ ռեգիոնալ գրասենյակների կողմից մատուցվեցին անվճար իրավաբանական ծառայություններ: Մանրամասները կարող եք կարդալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի www.ayla.am պաշտոնական վեբ կայքում: Ծրագրի իրականացմանը աջակցել է Ամերիկյան Իրավաբանների Ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի Իրավական Նախաձեռնության հայաստանյան գրասենյակը:

ե) “Իրավաբանական ռեսուրսներ և իրավաբանական օգնություն”
Այս ծրագրի իրականացումը սկսվել է 2003թ.-ի հոկտեմբերի 1-ից: Սույն ծրագրի շրջանակներում աշխատանքները տարվում էին հետևյալ ուղղություններով.

  • Երիտասարդ իրավաբանների, երիտասարդ փաստաբանների և իրավաբան ուսանողների իրավաբանական կրթության գործունեության շարունակություն,
  • ՀԵԻԱ ուսուցման և տեղեկատվության կենտրոնների գործունեության շարունակություն,
  • Բնակչության սոցիալապես անապահով խավերին անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման շարունակություն,
  • ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի հիմնում,
  • ՀԵԻԱ մասնագիտացված հանձնաժողովների հիմնում,
  • Դատավարության դիտորդության ծրագրի իրականացմանը մասնակցություն:

Մանրամասները կարող եք կարդալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի www.ayla.am պաշտոնական վեբ կայքում: Ծրագրի իրականացմանը աջակցել է Ամերիկյան Իրավաբանների Ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի Իրավական Նախաձեռնության հայաստանյան գրասենյակը:

զ) “2004 թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ”
Ծրագրի նպատակն էր չորրորդ անգամ Հայաստանում իրավաբանական ԲՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների ուսանողների թիմերի միջև կազմակերպել Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղի Հայաստանյան փուլը, որի հաղթող թիմը 2004թ. սկզբին մասնակցեց ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած միջազգային փուլի եզրափակիչ մրցույթին: Մանրամասները կարող եք տեսնել “Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան մրցափուլի պաշտոնական www.jessup.ayla.am վեբ կայքում: Ծրագրի իրականացմանը աջակցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

է) “ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի կարողությունների ընդլայնում”
Այս ծրագիրը, որը սկսվել էր 2000թ.-ին, շարունակվեց մինչև 2003թ.-ի սեպտեմբերի 30-ը: Ծրագրի շրջանակներում ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում քաղաքացիական հասարակության կայացման նպատակով տարբեր խնդիրների լուծման համար ՀԵԻԱ-ի կողմից 8 հասարակական կազմակերպությունների տրվել է ենթադրամաշնորհներ և իրականացվել է ծրագրի ընդհանուր ղեկավարումը: ՀԵԻԱ կողմից սույն ծրագրի շրջանակներում հիմնվել է ՀԵԻԱ Իջևանի գրասենյակը: Մանրամասները կարող եք կարդալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի պաշտոնական www.ayla.am վեբ կայքում: Ծրագրի իրականացմանը աջակցել է Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարությունը:

ը) “ՀԵԻԱ հզորացում”
Այս ծրագրի իրականացումը սկսվել է 2003թ.-ի դեկտեմբերի 1-ից: Սույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է հզորացնել ՀԵԻԱ ինստիտուցիոնալ զարգացումը և շարունակել ասոցիացիայի կողմից մատուցվող անվճար իրավաբանական ծառայությունների իրականացումը` բարձրացնելով դրանց արդյունավետությունը, օգտակարությունը և հասանելիությունը: Մանրամասները կարող եք կարդալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի պաշտոնական www.ayla.am վեբ կայքում: Ծրագրի իրականացմանը աջակցել է Հոլանդական “Քորդեյդ” կազմակերպությունը:

2. Իրականացրած գործունեության վիճակագրական տվյալներ

2003թ.-ին տարբեր ծրագրերի շրջանակներում ՀԵԻԱ բոլոր գրասենյակների կողմից մատուցվել են հետևյալ ծառայությունները.

Իրավաբանական ռեսուրսների տրամադրում

ա) Ժամանակակից իրավաբանական գրականության տրամադրում:
բ) Իրավաբանական բնույթի տեսանյութերի տրամադրում:
գ)Համակարգիչների, ֆաքսի, էլեկտրոնային փոստի և ինտերնետի ծառայությունների տրամադրում:
դ) ՀՀ օրենսդրության էլեկտրոնային ծրագրի տրամադրում:

2003 թ.-ին ՀԵԻԱ իրավաբանական ռեսուրսներից ընդհանուր առմամբ օգտվել են 8304 մարդ, որից 4728 մարդ կամ ընդհանուրի 56.94%-ը` իրավաբանական գրականությունից, 3576 մարդ կամ ընդհանուրի 43.06%-ը` ՀՀ օրենսդրության էլեկտրոնային համակարգից և մյուս ծառայություններից (համակարգչային տեխնիկա, ինտերնետ, ֆաքս):

 

Տեսակ
Քանակ
%
իրավաբանական գրականություն
4728
56.94
էլեկտրոնային համակարգեր
3576
43.06
ընդամենը
8304
100

Օգտվողներից 2839 հոգի կամ 34.19%-ը արական սեռի ներկայացուցիչներն են, 5465 հոգի կամ 65.81%-ը` իգական:

Սեռ
Քանակ
%
իգական
5465
65.81
արական
2839
34.19
ընդամենը
8304
100

Սեմինարների և դասընթացների կազմակերպում

ա) ՀՀ օրենսդրության տարբեր ճյուղերի վերաբերյալ սեմինարներ:
2003թ.-ին ՀԵԻԱ-ի գրասենյակների կողմից կազմակերպվել են ընդհանուր առմամբ 160 սեմինարներ` նվիրված ՀՀ օրենսդրության տարբեր ճյուղերին և միջազգային իրավունքին: Այդ սեմինարներին ընդհանուր առմամբ մասնակցել են մոտ 231 իրավաբաններ և իրավաբան ուսանողներ:
բ) Մարդու իրավունքների և եվրոպական իրավունքի վերաբերյալ դասընթացներ:
ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակի կողմից կազմակերպվել են մարդու իրավունքներին և եվրոպական իրավունքին նվիրված 6 դասընթացներ: Յուրաքանչյուր դասընթացը բաղկացած էր 8 սեմինարներից և բոլոր 6 դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցել են 60 իրավաբաններ և իրավաբան ուսանողներ:
գ) Անգլերեն լեզվի ուսուցման դասընթացներ իրավաբանների համար:
ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակի կողմից կազմակերպվել և անցկացվել են անգլերեն լեզվի ուսուցման 6 դասընթացներ: Յուրաքանչյուր դասընթաց բաղկացած էր 50 սեմինարներից և բոլոր 6 դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցել են 60 իրավաբաններ:
դ) Համակարգչային գիտելիքների ուսուցման դասընթացներ իրավաբանների համար:
ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակի կողմից կազմակերպվել և անցկացվել են համակարգչային գիտելիքների ուսուցման 6 դասընթացներ: Յուրաքանչյուր դասընթացը բաղկացած էր 50 սեմինարներից և բոլոր 6 դասընթացներին ընդհանուր առմամբ մասնակցել են 60 իրավաբաններ և իրավաբան ուսանողներ:

Անվճար իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ:

2003թ.-ին բնակչության սոցիալապես անպահով խավերի համար ՀԵԻԱ գրասենյակների կողմից մատուցվել են անվճար իրավաբանական խորհրդատվական և դատական ներկայացուցչության ծառայություններ, որոնից օգտվել են ընդհանուր առմամբ 6815 անձինք: Անվճար իրավաբանական խորհրդատվական ծառայություններից օգտված անձանցից 2919-ը կամ ընդհանուրի 42.83%-ը արական սեռի են, 3896-ը կամ ընդհանուրի 57.17%-ը` իգական:
Մատուցված ծառայությունների վիճակագրության սխեմատիկ պատկերը ըստ իրավունքի ոլորտների հետևյալն է.

Անվճար իրավաբանական
օգնության ոլորտները
Շահառուների քանակը`
ըստ ոլորտների
Շահառուների քանակը`
ըստ տոկոսների (%)
Կենսաթոշակներ
394
5.78
Նպաստներ
433
6.35
Բնակարանային
567
8.32
Աշխատանքային
937
13.75
Ամուսնաընտանեկան
928
13.62
Սեփականության իրավունք
469
6.88
Պարտավորություններ
208
3.05
Ժառանգություն
612
8.98
Գործարքներ և պայմանագրեր
380
5.58
Քրեական իրավունք
246
3.61
Զինապարտություն
258
3.79
Փախստականներ և
ապաստան հայցողներ
113
1.66
Ինտերնետի միջոցով
85
1.25
Իրավական այլ հարցեր
1185
17.38
ԸՆԴԱՄԵՆԸ
6815
100

Վիճակագրությունը ըստ շահառուների սեռերի

Սեռ
Քանակ
%
իգական
3896
57.17
արական
2919
42.83
ընդամենը
6815
100

3. Իրականացրած այլ գործունեություն

2003թ.-ի ընթացքում ՀԵԻԱ կողմից իրականացվել են նաև այլ աշխատանքներ, որոնցից կարևորվում են հետևյալները.

ա) 2003թ.-ի հունիս ամսին Գրանթ Թորնթոն Ամիօ միջազգային աուդիտորական կազմակերպության կողմից իրականացվեց ՀԵԻԱ 2001-2002 թվականների, իսկ 2004թ.-ի հունիսին` ՀԵԻԱ 2003թ.-ի ֆինանսական միջազգային աուդիտ, որոնց արդյունքում տրվեցին դրական եզրակացություններ:

բ) 2003թ.-ի ապրիլին Ամերիկյան Իրավաբանների Ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի Իրավական Նախաձեռնության հայաստանյան գրասենյակի կազմակերպությունների զարգացման խորհրդատուի և ՀԵԻԱ-ի ներքին աջակցողների համատեղ ուժերով իրականացվեց ՀԵԻԱ գործունեության 2000թ.-ի մարտից մինչև 2003թ.-ի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածի, իսկ 2004թ.-ի հունվարին` 2003թ.-ի մարտ ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածի ինքնագնահատում, որոնց արդյունքում կազմվեցին համապատասխան ժամանակահատվածների զարգացման պլանները: 2003թ.-ի մարտ ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածի զարգացման պլանով նախատեսված աշխատանքները ՀԵԻԱ ղեկավարության կողմից կատարվեցին գրեթե ամբողջությամբ:

գ) 2003 թ.-ին մշակվեց և 2004թ.-ի հունվարի 1-ից գործողության մեջ դրվեց ՀԵԻԱ 2004-2006 թվականների ռազմավարական պլանը:

դ) 2003թ.-ին առաջին անգամ հայերեն և անգլերեն լեզուներով հրատարակվեց ՀԵԻԱ 2001 և 2002 թվականների գործունեության տարեկան հաշվետվությունները, որը տարածվեց ՀԵԻԱ գործընկերների, շահառուների, պետական համապատասխան մարմինների, ԶԼՄ-ների, միջազգային և տեղական կազմակերպությունների շրջանում:

ե) 2003թ.-ի վերջին հայերեն և անգլերեն լեզուներով գործարկվեց ՀԵԻԱ www.ayla.am պաշտոնական վեբ կայքը:

դ) 2003թ.-ի մայիսի 29-ից 31-ը Լեհաստանի Օլշտեն քաղաքի շրջակայքում գտնվող Կլեկոտկի վայրում տեղի ունեցավ “Քաղաքացիների խորհրդատվության և տեղեկատվության ծառայությունները ընդլայնված Եվրոպայում” թեմայով կոնֆերանս: Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում էին ավելի քան 50 մասնակիցներ Եվրոպայի 15 երկրներից: Կոնֆերանսին մասնակցեց ՀԵԻԱ փոխնախագահ Դ.Աբգարյանը: Կոնֆերանսի հիմնական նպատակն էր հավաքել Եվրոպական տարբեր երկրներում գործող և Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարության կողմից ֆինանսավորված` քաղաքացիներին խորհրդատավական և տեղեկատվական ծառայություններ (ՔԽՏԾ) մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներին, կատարել փորձի փոխանակում խորհրդատվական և տեղեկատվական ծառայությունների մատուցման, խորհրդատվական ծառայությունների տեղական ցանցերի ստեղծման, անդրսահմանային համագործակցության ոլորտներում, ինչպես նաև` քննարկել Եվրոպայում խորհրդատվական ծառայությունների դերի բարձրացմանն ուղղված քայլերը: Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին խորհրդատվական ծառայությունների մատուցման արևմտաեվրոպական (Մեծ Բրիտանիա) և արևելաեվրոպական (Լեհաստան) փորձը, խորհրդատվական ծառայությունները ընդլայնված Եվրոպայում` հնարավորությունների օգտագործման, խորհրդատվական և տեղեկատվական ծառայությունների ցանցի ստեղծման և 2002թ.-ին Վիլնյուսում ընդունված հուշագրին վերաբերվող հարցերը: Կոնֆերանսի ընթացքում խմբային քննարկումներ անցկացվեցին նաև ապագայի պլանավորման, անդրսահմանային համագործակցության, Եվրոմիության 6-րդ շրջանակային ծրագրին ՔԽՏԾ համատեղ նախագիծ ներկայացնելու, ինչպես նաև քարոզչության դերի զարգացման, տեղեկատվական համակարգերի զարգացման, որակի ապահովման, ստանդարտների ներդրման և պահպմանման, կամավորների ներգրավման հարցերի շուրջ: Կոնֆերանսի ընթացքում ծավալված քննարկումների արդյունքում որոշվեց շարունակել և զարգացնել ստեղծված համագործակցությունը, քննարկել և Եվրոմիության 6-րդ շրջանակային ծրագրին ներկայացնել համատեղ առաջարկ-նախագիծ, ինչպես նաև շարունակել քննարկումները ՔԽՏԾ համաեվրոպական ցանցի ստեղծման ուղղությամբ: