Նկարչական և շարադրության մրցույթներ՝ երիտասարդների համար

Եվրոպական միության և «Բաց կառավարման գործընկերություն․ Եվրոպա» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպվում է ազդարարման վերաբերյալ նկարչական և շարադրությունների մրցույթներ։
Նկարչական մրցույթի խորագիրն է՝ «Պատկերի՛ր ճշմարտությունը», իսկ շարադրությունների մրցույթինը՝ «Պատմի՛ր ճշմարտությունը»։ 
Մրցույթների նպատակն է բարձրացնել պատանիների և երիտասարդների ներգրավվածությունը ազդարարման համակարգի զարգացման և դրա վերաբերյալ ճիշտ ընկալումների ձևավորման գործում։
Մրցույթին հրավիրվում են մասնակցել ավագ դպրոցների ստեղծագործ աշակերտները և ուսանողները։
Նկարչական մրցույթի շրջանակներում մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց կողմից նկարված յուրօրինակ նկարները «Պատկերի՛ր ճշմարտությունը» խորագրով, իսկ շարադրությունների մրցույթի մասնակիցները՝ սեփական մտքի շարադրանքը «Պատմի՛ր ճշմարտությունը» խորագրով։
Աշխատանքների գնահատման չափանիշները և տեխնիկական այլ մանրամասները ներկայացված են ստորև։
Մրցույթների գրանցման վերջնաժամկետն է՝ նոյեմբերի 10-ը, ժամը 23։59։
«Պատկերի՛ր ճշմարտությունը» նկարչական մրցույթին կարող եք գրանցվել այստեղ, իսկ «Պատմի՛ր ճշմարտությունը» շարադրությունների մրցույթին՝ այստեղ։
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է՝ դեկտեմբերի 3-ը, ժամը 23։59։
Մրցույթի արդյունքները ամփոփվելու են դեկտեմբերի 9-ին՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որին կհրավիրվեն մասնակցելու մրցույթների մասնակիցները, իսկ լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով։
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Նկարչական մրցույթի գնահատման չափանիշներ

Չափանիշ

Գրավչություն

Գնահատվում է նկարի ոճային և գունային ակնահաճո լուծումը

Նորարարություն

Գնահատվում է թե որքանով է աշխատանքը նորարար (արդյո՞ք այն  հանդիսանում է կրկնօրինակ)

Բովանդակություն

Գնահատվում է աշխատանքի միջոցով հանրությանը ուղերձ հասցնելու կարողությունը

Ընդամենը
Միավոր 2 3 5 10

 

Շարադրությունների մրցույթի գնահատման չափանիշներ

Չափանիշ

Լեզու

Գնահատվում է, թե որքանով է աշխատանքի շարադրանքը գրական հայերենով

Ծավալի և բովանդակության հարաբերակցություն

Գնահատվում է, թե որքանով է բուն ասելիքը շարադրանքի միջոցով հստակորեն տեղ հասցվում

Բովանդակություն
Գնահատվում է, թե որքանով է հեղինակն իր  սեփական տեսակետը և առաջարկները ներկայացնում
Ընդամենը
Միավոր 2 3 5 10
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Նկարչական մրցույթի աշխատանքները պետք է համապատասխանեն հետևյալ տեխնիկական չափանիշներին․
1. Նկարված A3 չափի թղթի վրա
2. Նկարված ձեռքով նկարված, այլ ոչ թե արտատպված կամ տպված
3. Համապատասխանեն և բխեն բացառապես մրցույթի խորագրից
4. Կարող են օգտագործվել ցանկացած տեսակի նկարչական նյութեր (մատիտ, յուղամատիտ, ջրաներկ և այլն)։
Շարադրությունների մրցույթի աշխատանքները պետք է համապատասխանեն հետևյալ տեխնիկական չափանիշներին․
1. Լինեն առավելագույնը 2 էջի սահմաններում։
2. Կարող են լինեն և՛ համակարգչով հավաքած, և՛ ձեռագիր տարբերակներով։
Աշխատանքները պետք է ուղարկել [email protected] էլ․ հասցեին՝ նամակի առարկային հատվածում նշելով մրցույթի խորագիրը և աշխատանքի հեղինակի անունը և ազգանունը։
Ընդունվում են տպագիր և ձեռագիր շարադրություններ։ Ձեռագիր շարադրությունները ներկայացնել Word, PDF, JPEG ֆորմատներով։
Նկարչական մրցույթի համար ներկայացնել նկարը JPEG տարբերակով, որի խտությունը պետք է լինի առնվազն 600 dpi:
Միաժամանակ, մրցույթի կազմակերպիչները ցանկացած ժամանակ կարող են պահանջել մասնակիցներին ներկայացնել աշխատանքների բնօրինակները։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37410 54 01 99 հեռախոսահամարով։
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են ազդարարման մասին ավելի մանրամասն ուսումնասիրել այստեղ․
Ի՞նչ է ազդարարումը, ովքե՞ր են համարվում ազդարարներ և ի՞նչ նպատակ ունի ազդարարումը
Ազդարարները «գործ տվողներ» չեն․ նրանք պարկեշտ և իրավունքը հարգող քաղաքացիներն են
Ինչպես և ինչ հարթակում կարող են ազդարարել քաղաքացիները, եթե տեղեկություն ունեն կոռուպցիոն դեպքի կամ հանրային շահերին ուղղված այլ վնասների մասին․ azdararir.am
Աշխատում եք և Ձեր իրավունքները խախտվե՞լ են՝ ազդարարեք․ EmployeeProtect.am-ով կարող եք անանուն ներկայացնել Ձեր խնդիրը
Բիզնես ոլորտում ծագած ցանկացած խնդրի և հարցի դեպքում ազդարարիր․ Bizprotect.am
Ազդարարներն ու նրանց փոխկապակցված անձինք ունեն պաշտպանության իրավունք
Պատերազմում պարտության հանգեցնում է նաև կոռուպցիան․ պետք է ազդարարել
Տարբեր իրավախախտումների, կոռուպցիոն և այլ բնույթի տեղեկություններ ունեցող անձիք կարող են նաև ազդարարել ԶԼՄ-ների միջոցով
Խախտումների, հանցագործությունների մասին ազդարարելը «գործ տալ» չէ, բայց նաև ազդարարը պետք է գործի բարեխղճորեն