2023 թվականի սեպտեմբերի 6-7-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում տեղի է ունեցել «Բաց կառավարման գործընկերություն» Գլոբալ գագաթնաժողովը։
Գագաթնաժողովը համախմբել էր կառավարությունների, տեղական իշխանությունների, օրենսդիր մարմինների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին: Գագաթնաժողովի խորհրդանիշն էր թափանցիկ, հաշվետու, մասնակցային և նորարար կառավարումը՝ գլոբալ մարտահրավերների ժամանակ: Գագաթնաժողովին մասնակցում էին ՀՀ կառավարության, տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ Բաց Կառավարման Գործընկերություն նախաձեռնությանն անդամակցում է ավելի քան 75 երկիր, 104 տեղական իշխանություն: ՀՀ կառավարությունը անդամակցում է 2011 թվականից: Տեղական Բաց կառավարում նախաձեռնությանը միացել են Վանաձոր, Գյումրի, Արմավիր և Երևանի համայնքները: