Ուրախ ենք տեղեկացնել, որ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ընդունելության դիմում-հայտերի լրացման վերջնաժամկետն արդեն ավարտված է։ Մենք գրանցել ենք հիանալի արդյունք․ հակակոռուպցիոն դպրոցին դիմել են շուրջ 426 ուսանողներ Հայաստանի տարբեր մարզերից, ԲՈՒՀ-երից և այլ ուսումնական հաստատություններից, որոնցից ընտրված 45-50 դիմորդները կստանան հնարավորություն անցնելու հակակոռուպցիոն դպրոցի երկամսյա դասընթացի 1-ին՝ առցանց փուլը։
Ընտրված մասնակիցների հետ կապ կհաստատենք մինչև դասընթացի մեկնարկը՝ հունիսի 15-ը։