Կկազմակերպվեն մասշտաբային մասնագիտական միջոցառումներ. կայացել է ԻՀԱ խորհրդի նիստը

Հունիսի 2-ին կայացել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի նիստը, որը նախագահում էր ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը:

Նիստի օրակարգի շրջանակներում հաստատվեց ԻՀԱ նախագահի կողմից հաստատված և Պետական եկամուտների կոմիտեում հրապարկված Իրավաբանների հայկական ասոցիացիայի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև ԻՀԱ 01.01.2023 – 30.05.2023թ․ ժամանակահատվածի գործունեության վերբերյալ բանավոր հաշվետվությունը:

ԻՀԱ-ի խորհրդի կողմից երախտիքի հավաստագրեր հանձնվեցին ԻՀԱ-ի բարեկամներին:

Նիստի ընթացքում քննարկվեց նաև ասոցիացիային անդամագրվելու հարցը։

Նիստն ամփոփվեց ԻՀԱ-ի 2023 թվականի անելիքների և առաջնահերթությունների քննարկմամբ և հստակ քայլերի որդեգրմամբ, ներառյալ` մասշտաբային մասնագիտական միջոցառումների կազմակերպումը:

Իրենց առաջարկներով հանդես եկան ԻՀԱ-ի խորհրդի անդամներ Մարատ Ատովմյանը, Արփինե Եղիկյանը և Կարեն Քոչարյանը։