Կկայանա «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» 12-րդ ամենամյա հանրապետական գիտաժողովը

Իրավաբանների հայկական ասոցիացիան, ՀՀ փաստաբանների պալատը և ՀՀ փաստաբանական ակադեմիան կազմակերպում են «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» 12-րդ ամենամյա հանրապետական գիտաժողովը՝ «Փաստաբանի անկախությունը» խորագրով:

Գիտաժողովին կարող են մասնակցել ՀՀ ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների և քոլեջների իրավաբանական բաժինների ուսանողները, ՀՀ փաստաբանական ակադեմիայի ունկնդիրները:

Հայտերն ընդունվում են մինչև 2023թ. հունիսի 12-ը ներառյալ: Գրանցումը կատարվում է առցանց՝ այստեղ։

Գիտաժողովի բանավոր փուլը կանցկացվի 2023թ. հուլիսի 14-ին:

Գիտաժողովի հաղթողները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով:

Գիտաժողովի մանրամասներին և զեկույցներին ներկայացվող պարտադիր պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ փաստաթղթերում.

Գիտաժողովի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ կազմակերպությունների www.armla.am, www.advocates.am, www.advschool.am  պաշտոնական կայքերում, իսկ զեկույցները ուղարկել` [email protected] էլ. հասցեին:

Գիտաժողովի տեղեկատվական գործընկերն է՝ Iravaban.net լրատվական կայքը։

Լրացուցիչ տեղեկությունների  համար  կարող  եք կապ հաստատել զանգահարելով 010 54 01 99 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] հասցեին: