Բյուջետային գիտելիքի փոխանակման էլեկտրոնային հարթակի պատրաստման ծառայության N Տ 3 ծածկագրով գնման մրցույթ

Կազմակերպության մասին
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1995թ.-ին: Իրավաբանների հայկական ասոցիացիայի ստեղծման հիմնական նպատակն էր համախմբել նոր սերնդի իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը, որպես անկախ, ժողովրդավարական, իրավական պետություն: Կազմակերպությունն իրականացնում է ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների հակակոռուպցիոն և օրենքի գերակայության խթանմանն ու ուժեղացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armla.am/ պաշտոնական կայքում:

Ծրագրի մասին
«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ից (ղեկավար կազմակերպություն), «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ներից (համաիրականացնող կազմակերպություններ) բաղկացած կոնսորցիումի կողմից` Եվրոպական Միության կողմից տրված դրամաշնորհի շրջանակներում: Ծրագրի նպատակն է՝ քաղաքացիական հասարակության մասնակցությամբ խթանել Հայաստանում ներառական և թափանցիկ բյուջետային գործընթացին և նպաստել պետական բյուջետային գործընթացներին քաղաքացիական հասարակության ուժեղացված մասնակցությանը։ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրը իրականացվում է Երևանում և ՀՀ մարզերում: Ծրագրի տևողությունը 4 տարի է:

Մրցույթի նպատակը
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է Բյուջետային գիտելիքի փոխանակման էլեկտրոնային հարթակի պատրաստման ծառայության N Տ 3 ծածկագրով գնման մրցույթ, որի հիմնական նպատակն է «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում պատրաստել և գործարկել Բյուջետային գիտելիքի փոխանակման էլեկտրոնային հարթակը։
Հետաքրքրված անձինք կարող են մինչև 2023 թվականի փետրվարի 27-ը, ժամը՝ 18.00-ը ներառյալ, հայտը և անհրաժեշտ փասատթղթերը ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին կամ դրանք փակ ծրարով ներկայացնել Երևան, Նալբանդյան 7, գրասենյակային տարածք 2 հասցեում գտնվող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը:
Մրցույթում հաղթած անձի հետ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը կկնքի ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր:
«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրը ազատված է ԱԱՀ-ից, որի վերաբերյալ գնման մրցույթում հաղթող անձին կտրամադրվի հարկազատման տեղեկանք:
Գնման մրցույթի մանրամասները կարող եք գտնել ստորև ներկայացված փաստաթղթերում.

Հրավերը,
Տեխնիկական առաջադրանք,
Հայտը,

Հայտարարությունը,

Պայմանագրի նախագիծը,

Շահերի բախման բացակայության մասին հավաստագիր: