Բաց կառավարման ոլորտի ավելի քան 50 չեմպիոններ մասնակցեցին Արևելյան գործընկերություն-Արևմտյան Բալկաններ համայնքային երկխոսությանը Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) Եվրոպայի տարածաշրջանային հանդիպման շրջանակներում հոկտեմբերի 13-14-ին Հռոմում, այդ թվում՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիամ Զադոյանը։
Մասնակիցներն իրականացրեցին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանն առնչվող Բաց կառավարման ոլորտի բարեփոխումների փորձի փոխանակում և կիսվեցին արդարադատության բարեփոխումների, իրական շահառուների թափանցիկության, բաց պետական գնումների և քաղաքական բարեվարքությանն ուղղված բաց տվյալների միջավայրի լավագույն փորձով՝ ոգեշնչելով միմյանց։