Եվրոպական միության ֆինանսավորմամբ գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցությամբ: Ծրագրի տևողությունը 48 ամիս է:
Տևողություն։ 08 դեկտեմբեր 2022թ. – 07 դեկտեմբեր 2026թ.:
Ծրագրի բյուջեն կազմում է 777.778 եվրո, որից 700.000 եվրոն տրամադրվում է ԵՄ-ի կողմից:
Ծրագրի հիմնական նպատակն է քաղաքացիական հասարակության մասնակցությամբ խթանել Հայաստանում ներառական և թափանցիկ բյուջետային գործընթացին և նպաստել պետական բյուջետային գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության ուժեղացմանը:
Ծրագրի թիրախային ոլորտներն են արդարադատությունը, կրթությունը, սոցիալական պաշտպանությունը և գյուղատնտեսությունը: