2022 թվականի դեկտեմբերի 5-7-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացել է Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) 14-րդ տարեկան համաժողովը, որին մասնակցում էին ԱլԳ և ԵՄ անդամ երկրների Քաղաքացիական հասարակության շուրջ 200 կազմակերպություններ և որոշում կայացնողներ՝ քննարկելու ներկայիս մարտահրավերները, Արևելյան գործընկերության հետ բազմաշերտ համագործակցության ապագան և այդ գործընթացում դիմակայուն քաղաքացիական հասարակության դերը։
Համաժողովին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակները։ Հայաստանի պատվիրակները համաժողովի շրջանակներում հանդիպել են նաև Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանի հետ։