2022 թվականի հունիսի 2-ին ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը աշխատանքային այցով գտնվել է Շիրակի մարզում։ Ի թիվս այլնի, այցի շրջանակներում ԻՀԱ նախագահը հանդիպում է ունեցել ԻՀԱ-ի Շիրակի մարզային մասնաճյուղի ղեկավար Գայանե Գևորգյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ԻՀԱ-ի կողմից մշակած ՀՀ դատական և իրավական բարեփոխումների, ինչպես նաև Հակակոռուպցիոն ռազմավարությունների և դրանց իրականացման միջոցառումների ծրագրերի կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցների ներկայացման առցանց շնորհանդեսին Շիրակի մարզի ՔՀԿ-ների մասնակցության և Շիրակի մարզում Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 8-րդ հոսքի աշխատանքների կազմակերպման հարցերը։