2008

 

 

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ

 

Հարգելի բարեկամներ ու համախոհներ,

Պատիվ ունեմ ձեր ուշադրությանը ներկայացնել Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի 2008 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը: Այն հակիրճ ներկայացնում է կառույցը, նրա ընթացիկ գործունեությունը, ծրագրերն ու ֆինանսական հաշվետվությունները: ՀԵԻԱ-ի տարեկան հաշվետվությունը այն բանի առհավատչյան է, որ ՀԵԻԱ-ն ինչպես և միշտ բարձր է գնահատում և խիստ կարևորում է իր գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:

2008-ը, թերևս, բավականին կառուցողական կարելի է համարել ՀԵԻԱ-ի համար: Անցնող տարում կառույցը իր գրասենյակների ցանցի միջոցով շարունակեց անվճար խորհրդատվություն մատուցել ՀՀ բնակչությանը, բավականին մեծ աշխատանք կատարվեց բնակչության շրջանում՝ իրենց իրավունքների վերաբերյալ մատչելի տեղեկատվության տարածման առումով:

Երիտասարդ իրավաբանների մասնագիտական կայացման նպատակով կազմակերպվեցին մի շարք ուսուցողական դասընթացներ, անցկացվեց փաստաբանությանը նվիրված ավանդական ամենամյա ուսանողական գիտաժողովը, տպագրվեց և տարածվեց իրավաբանական լրատուն, որը մեծ հետաքրքրություն է վայելում ընթերցողների շրջանում: Այս տարի կարևորվեց նաև Ջեսափի մրցույթի դերի ու նշանակության բարձրացմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև ՀԵԻԱ-ն նոր գործընկերային կապեր հաստատեց արտասահմանյան մի շարք նպանատիպ կառույցների հետ:

2008թ.-ին կայացավ նաև ՀԵԻԱ-ի հերթական համաժողովը, որի ընթացքում ընտրվեցին կազմակերպության առաջիկա երկու տարիների ղեկավար մարմինն ու վարչությունը: Վերջիններս ստանձնեցին իրենց պարտականություները կազմակերպության գործունեության, զարգացման ու հետևողական առաջընթացի ուղղությամբ:

Ցանկանում եմ իմ երախտիքը հայտնել ՀԵԻԱ-ի բոլոր անդամներին, աշխատակազմին, գործընկերներին, համախոհներին, ԶԼՄ-ներին ու  շահառուներին ցուցաբերած աջակցության ու համագործակցության համար: Մեր բոլորի ջանքերը հանդիսանում են ՀԵԻԱ-ի առաքելության ու նպատակների իրականացման, նրա գործունեության արդյունավետության բարձրացման և ի վերջո ՀՀ իրավաբանական դաշտում անշրջելի բարեփոխումների իրագործման երաշխիք և միջոց:

Համոզված եմ, որ դեռ բավական աշխատանք կա կատարելու և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան նոր շնչով ու գաղափարակիցների աջակցությամբ անշահախնդրորեն կշարունակի աշխատել ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ու իրավական պետության կայացման ուղղությամբ:

Հարգանոք
Կարեն Զադոյան,

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, որն այժմ ՀՀ իրավական դաշտի ամենաազդեցիկ մասնագիտական կառույցներից մեկն է և իր անհամեմատելի տեղն ունի բնակչության խախտված իրավունքների պաշտպանության գործում, ունի գործունեության արդեն տասնչորս տարիների պատմություն: Այն հիմնադրվել է 1995թ.-ին՝ Երևանում: Ստեղծման իսկ օրվանից կառույցը որդեգրեց լուրջ առաքելություն, և հետևողական աշխատանքների միջոցով սկսեց իրագործել իր առջև դրված խնդիրները և հիմնական նպատակները՝ ի բարօրություն հասարակության իրավունքների պաշտպանության, երիտասարդ իրավաբանների զարգացման և ժողովրդավարության կայացման: Կարճ ժամանակահատվածում ՀԵԻԱ-ն գործընկերային կապեր հաստատեց մի շարք պետական, հասարակական, արտասահմանյան և միջազգային կառույցների հետ՝ սկսելով իրականացնել բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված իր նպատակների իրագործմանը: Արդեն մի քանի տարի հետո կառույցի ծառայությունները հասանելի էին հանրապետության գրեթե ողջ տարածքում՝ ի շնորհիվ ՀՀ մարզերում գործող ՀԵԻԱ-ի գրասենյակների:

ՀԵԻԱ-ի գործունեության հիմնական ուղղություններն են հանդիսանում մարդու իրավունքների պաշտպանությունն ու բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացումը, Հայաստանում փաստաբանական ինստիտուտի կայացմանն աջակցությունը, դատաիրավական և օրենսդրական բարեփոխումներին աջակցությունը, երիտասարդ իրավաբանների նոր սերնդի զարգացմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստելը:

ՀԵԻԱ-ն այժմ ունի 6 գրասենյակներ Հայաստանի մարզերում, որոնց միջոցով կառույցի ծառայությունները հասանելի են նաև Հայաստանի մարզերի բնակիչներին: Իրավաբան ուսանողների մասնագիտական գիտելիքների զարգացման, իրավաբանական բուհերում և բուհերի իրավաբանական ֆակուլտետներում կրթության որակի բարձրացման, իրավաբան ուսանողների կողմից իրավագիտության ոլորտում հետազոտությունների իրականացման և իրավագիտության զարգացման միջազգային փորձին հաղորդակից դարձնելու նպատակով ՀԵԻԱ-ն 2003 թ.-ին ստեղծեց իր ստորաբաժանումներից մեկը՝ Իրավաբան ուսանողների բաժանմունքը: ՀԵԻԱ-ն ունի հարուստ իրավաբանական գրադարան, որի ծառայություններից օգտվում են Երևանի և մարզերի երիտասարդ իրավաբանները և այլ շահագրգիռ անձինք: ՀԵԻԱ-ի գործունեության թափանցիկության ապահովման և կազմակերպության վերաբերյալ տեղեկատվության տարածման նպատակով ՀԵԻԱ-ն գործարկում է իր երկլեզու պաշտոնական վեբ կայքը՝ www.ayla.am:

III. ՀԵԻԱ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի առաքելությունն է նպաստել Հայաստանում նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր կարողությունների և բարոյական նկարագրի տեր կիրթ իրավաբանների սերնդի ձևավորմանը, հասարակությունում իրավական մշակույթի արմատավորմանը և իրավունքի գերակայության հաստատմանը:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան որդեգրել է հետևյալ արժեքները.

-հայ բազմադարյա արժեքների և ժառանգության վրա խարսխված արդի իրավական մշակույթ.
-իրավագիտակից, կիրթ և սեփական իրավունքների պաշտպանությունը գիտակցող հասարակություն.
-պաշտպանված մարդու իրավունքներ.

-իրավաբանական նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր գիտելիքների տեր պրոֆեսիոնալ իրավաբաններ.

-հզոր քաղաքացիական հասարակություն:

 

  1. ՀԵԻԱ-Ի ԹԻՄԸ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հաջողությունը մեծապես պայմանավորված է նրա թիմը կազմող արհեստավարժ մասնագետների գիտելիքների բարձր մակարդակով և նոր գաղափարներով հարուստ անհատներով,  որոնք հավատարիմ մնալով կառույցի արժեքներին և առաքելությանը, մշտապես անշահախնդրորեն  իրենց ներդրում են ունենում կառույցի զարգացման և կայացման գործում՝ հանդես գալով ՀԵԻԱ-ի ապագայի համար էական նշանակություն ունեցող նոր նախաձեռնություններով և գաղափարներով: ՀԵԻԱ-ի թիմը մշտապես իրականացնում է միջոցառումներ՝ ուղղված իր անդամների մասնագիտական որակների բարձրացմանը և հարակից հմտությունների զարգացմանը: ՀԵԻԱ-ի թիմը գիտակցում է կառույցի գաղափարախոսության և արժեքների կարևորությունը, ուստիև իր գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվում է դրանցով:

  1. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ներկայումս ՀԵԻԱ-ի գործընկերներն են համարվում հիսունից ավելի հասարակական, տասնյակ միջազգային ու արտասահմանյան կազմակերպություններ: Կառույցն արդյունավետորեն համագործակցում է տարբեր պետական մարմինների, ՀՀ Կառավարության, ՀՀ ԱԺ-ի, ՀՀ Նախագահի աշխատակազմի, դատաիրավական համակարգի ինստիտուտների ու այլ կառույցների հետ:

Զարգացման համագործակցության միջեկեղեցական կազմակերպությունը (ICCO), որի հետ ՀԵԻԱ-ն սկսել է համագործակցությունը 2005թ.-ից, հիմնադրվել է 1964-ին՝ նպատակադրվելով աշխատել աշխարհում աղքատության և անարդարության վերացման ուղղությամբ: ICCO-ն իրագործում է ֆինանսավորման գործընթացներ՝ մարդկանց հնարավորություն տալով ստեղծել արժանավայել կենսապայմաններ:

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հիմնվել է 1992թ.-ին: Դեսպանատունը իրականացնում է աջակցության ծրագրեր բաց քաղաքացիական հասարակության, շուկայական տնտեսության և տարածաշրջանում կայուն մթնոլորտի հաստատման ուղղությամբ: Դեսպանատունը պատասխանատու է Միացյալ Նահանգների ու Հայաստանի կառավարությունների միջև կապերի պահպանման և քաղաքացիներին կոնսուլական ծառայությունների մատուցման համար:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) դաշնային գործակալություն է, որը կառավարում է աշխարհում ԱՄՆ-ի տնտեսական և հումանիտար աջակցության ծրագրերը: Համագործակցելով տեղական մասնավոր և ոչ կառավարական կազմակերպությունների հետ՝ ԱՄՆ ՄԶԳ-ն բացահայտում է կարիքները և մշակում ռազմավարություն՝ այդ երկրներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան ծրագիրը իրականացվում է ԱՄՆ մասնավոր սեկտորի և կամավորական կազմակերպությունների հետ պայմանագրերի և դրամաշնորհների միջոցով՝ այն բնագավառներում, որոնք նախատեսված են հայաստանյան առաքելության կողմից: ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան ներկայացուցչությունը կոչված է հայերի համագործակցությամբ աշխատել՝ ստեղծելու համար բարգավաճ և կայուն երկիր, որը համապատասխան հնարավորություններ կընձեռի իր քաղաքացիներին:

«Կասալս ենդ Ասոշիեյթս» միջազգային զարգացման և ռազմավարական հաղորդակցության  ընկերությունը, օժանդակում է կառավարություններին, գործարար շրջաններին, քաղաքացիական հասարակության խմբերին ու համայնքներին սոցիալական, ինստիտուցիոնալ և քաղաքական մարտահրավերների նկատմամբ ժամանակակից լուծումներ մշակելու և իրականացնելու գործում:

Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրը (ՀԳՄԾ), Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման ծրագիր է Հայաստանի համար, որի նպատակը Հայաստանում առկա կոռուպցիայի նվազեցումն է հետևյալ միջոցներով՝ քաղաքացիներին հնարավորություն ընձեռել պայքարել իրենց հանդիպած կոռուպցիոն դրսևորումների դեմ, փոփոխել երիտասարդների և տարեց մարդկան սոցիալական դիրքորոշումը և վերաբերմունքը կոռուպցիայի հանդեպ՝ նպաստելով այդ երևույթի նկատմամբ նրանց առավել անհանդուրժողական լինելուն և դրանով իսկ խթանել կոռուպցիայի դեմ պայքարը, համակարգային փոփոխություններ իրականացնելու միջոցով կանխարգելել կամ նվազեցնել կոռուպցիան:

«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 1997թ.-ին: «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը իր ստեղծման պահից ի վեր բարձրակարգ իրավաբանական ծառայություններ է մատուցում իր վստահորդներին: Ներկայումս ընկերությունը հանդիսանում է Հայաստանում գործող տեղական և միջազգային առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը, որը ռազմավարական և ապագային միտված մոտեցում է ցուցաբերում վստահորդների գործերի և կարիքների նկատմամբ: Ընկերության գրասենյակների ցանցը նրա ծառայությունները մատչելի է դարձնում հանրապետության ամբողջ տարածքում:  «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» ընկերությունը ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ գործարար հաճախորդներին համապարփակ իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերություն է: Այն աշխատում է խոշոր, բազմազգ կորպորացիաների և ֆինանսական ինստիտուտների, ընտանեկան և մասնավոր բիզնեսը ներկայացնող հաճախորդների լայն շրջանակների հետ:

Հայաստանի իրավաբանական հիմնադրամը հիմնադրվել է 2003 թվականին: Հիմնադրամի հիմնական նպատակներից է նպաստել ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին և ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի զարգացմանը, փաստաբանների մասնագիտական կարողությունների կատարելագործմանը և փաստաբանի դերի բարձրացմանը, ինչպես նաև նպաստել ՀՀ իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների կայացմանը, օժանդակել իրավաբանական բուհերում և բուհերի իրավաբանական ֆակուլտետներում ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:

Հայ իրավաբանների միությունը ստեղծվել է 1989թ.-ին, ԱՄՆ-ում, նպատակ ունենալով աջակցելու և միավորելու հայկական արմատներ ունեցող իրավաբաններին և այլ շահագրգիռ անձանց, ու նրանց ջանքերն ուղղել Ամերիկայի հայ համայնքի իրավական խնդիրների լուծմանը: Հայաստանի անկախացումից ի վեր՝ կազմակերպությունը ձեռնամուխ եղավ նաև Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման ու ամրապնդման գործին: Մասնագիտական զարգացումը և համայնքային առաջընթացը միության կարևորագույն նպատակներն են: Միությունը կոչված է ծառայելու իրավաբանի մասնագիտությանը, իր անդամների հետաքրքրություններին ու շահառուների իրավունքներին:

Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան (ILSA) ոչ առևտրային կազմակերպություն է, որը համախմբում է ուսանող իրավաբանների և երիտասարդ փաստաբանների, որոնց գործունեությունն ուղղված է միջազգային իրավունքի ուսումնասիրությանն ու վերջինիս նպաստելուն: Միավորելով իրավաբանական դպրոցների ռեսուրսները՝ ասոցիացիան ձգտում է դրանք հասանելի դարձնել բոլոր անդամ հաստատություններին: Նրա պատմությունը սերտ կապված է «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հետ: Իր ստեղծումից ի վեր՝ Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան կարևոր գործոն է հանդիսացել իրավաբան ուսանողների կողմից միջազգային իրավունքի նշանակության ուսումնասիրման հարցում: Այժմ կազմակերպությունն ապահովում է կրթությանը վերաբերող էական միջոցներ իրավաբանների ապագա սերնդի համար ողջ աշխարհում, որոնք կնպաստեն միջազգային իրավունքի և աշխարհակարգի զարգացմանը:

Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիան (EYBA) ոչ առևտրային, բազմազգ, երիտասարդ իրավաբաններին միավորող կազմակերպություն է, որը ստեղծվել է 1993թ.-ին Պրահայում: Կազմակերպությունը ներկայացնում է մոտ 200.000 երիտասարդ իրավաբանների հետաքրքրությունները և իր տեսակի մեջ ամենամեծն է աշխարհում: Այն ստեղծվեց խրախուսելու համար Եվրոպայի իրավաբանների համագործակցությունը և ներկայացնելու համար նրանց շահերն ու հետաքրքրությունները: 1998թ.-ից սկսած ՀԵԻԱ-ն անդամակցում է Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիային:

ՀԵԻԱ-ն մշտապես ընդլայնում է իր համախոհների ու գործընկերների շրջանակը՝ ձեռնամուխ լինելով նմանատիպ տեղական, արտասահմանյան ու միջազգային կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերությունների հաստատման: ՀԵԻԱ-ի արտաքին հարաբերությունները կառույցի ուժեղ կողմերից են: ՀԵԻԱ-ն ունի անհրաժեշտ վստահություն իր գործընկեր կազմակերպությունների մոտ, որը երաշխիք է հանդիսանում այդ կապերի ամրապնդման ու նորանոր հարաբերությունների հաստատման համար:

ՀԵԻԱ-ն խիստ կարևորում և խրախուսում է հարաբերությունները զանգվածային լրատվության միջոցների հետ: Վերջիններիս նշանակությունը թերևս չի կարելի գերագնահատել, քանի որ ԶԼՄ-ները աջակցում են կառույցի գործունեության արդյունավետության, թափանցիկության ու շահառուների իրազեկման գործին: ՀԵԻԱ-ի կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումները օբյեկտիվորեն լուսաբանվում են հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների կողմից:

  1. ՀԵԻԱ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

«Իրավաբանական օգնության և տեղեկատվության օժանդակություն» ծրագիրը ՀԵԻԱ-ն սկսել է իրականացնել 2007թ.-ի հուլիսից մինչև 2008թ.-ի հուլիս ամիսը: Ծրագրի շրջանակներում բնակչության սոցիալապես անապահով խավերին և իրավաբանական օգնություն ստանալու սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց տրվել է անվճար իրավաբանական օգնություն, անվճար իրավաբանական և տեղեկատվական ռեսուրսներ են տրամադրվել իրավաբաններին, իրավաբան ուսանողներին և իրավաբանությամբ հետաքրքրվող անձանց: Ծրագրի շրջանակներում իրականացվել է օրենսդրական նախաձեռնություն, մասնավորապես, գենդերային իրավահավասարության ոլորտների օրենսդրական դաշտի ուսումնասիրություններ՝ առաջարկությունների կատարման, քննարկումների, օրենքների փոփոխությունների նախագծերի պատրաստման և լոբբինգի կատարման միջոցով: Ծրագիրն ընդգրկում էր արդարադատության ու փաստաբանության հրատապ խնդիրներին նվիրված գիտաժողովի կազմակերպումը, ինչպես նաև հրատարակվել են իրավաբանական ամենամսյա մասնագիտական Իրավաբանական լրատուները և աշխատանքներ՝ ուղղված ՀԵԻԱ-ի կարողությունների զարգացմանը:

«2008թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթ 2008թ.-ի մրցաշրջանին մասնակցեցին Հայաստանի իրավաբանական բուհերի և բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողներ: Հաղթող ճանաչված Երևանի պետական համալսարանի թիմը 2008թ. ապրիլի 6-ից 12-ը մասնակցեց ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում կայացած միջազգային մրցափուլին: Հայաստանյան թիմը միջազգային մրցափուլում զբաղեցրեց 90-րդ հորիզոնականը 110 երկրների շարքում:
Հարդի Դիլլարդի հայցադիմումների մրցույթում հայաստանյան թիմի հայցադիմումը զբաղեցրել է 87-րդ հորիզոնականը: Այս տարի մրցույթի համակազմակերպիչներն էին Հայաստանի իրավաբանական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը: Ազգային մրցափուլի հովանավորն էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Մրցույթի կազմակերպմանն այս տարի աջակցել էր ՀՀ Դատական դեպարտամենտը:

«Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի դերի և նշանակության կարևորության գիտակցմանը նպաստելու նպատակով Հայաստանի Ջեսափի ակումբի համակարգողը հանդիպումներ է ունեցել բազմաթիվ բուհերի իրավաբան-ուսանողների հետ՝ ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում: Հանդիպումների ընթացքում մանրամասն և բազմակողմանիորեն ներկայացվել է մրցույթը, բաժանվել մրցույթի վերաբերյալ տպագրված նյութերը, վեր հանվել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են իրավաբան-ուսանողներին մասնակցելու մրցույթին:

Մասնակցություն «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրում

2008 թ.-ի սեպտեմբերի 27-ին ՀԵԻԱ-ի նախագահն ընտրվել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի Շահառուների խորհրդի անդամ: Շահառուների խորհրդի անդամ լինելուց բացի՝ ՀԵԻԱ-ի նախագահը ընտրվել և հանդիսանում է նաև ՀՄՀ-Հայաստանի Կառավարման խորհրդի անդամ: Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ – Հայաստանը (ՀՄՀ-Հայաստան) պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից և պատասխանատու է ԱՄՆ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի (ՀՄԿ) ու ՀՀ կառավարության միջև կնքված Համաձայնագրի թափանցիկ իրականացումը կառավարելու համար: Շահառուների խորհուրդը գործում է որպես մեխանիզմ, որը մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռնում խորհուրդներ և կարծիքներ ներկայացնել ՀՄՀ-Հայաստանին Համաձայնագրի իրագործման վերաբերյալ:

«Իջևանի շահերի պաշտպանության և աջակցման կենտրոն» ծրագիրը ՀԵԻԱ-ն սկսել է իրականացնել 2008 թվականի հոկտեմբերի 1-ից: Ծրագրի շրջանակներում Իջևան քաղաքում հիմնադրվել է Շահերի պաշտպանության և աջակցման կենտրոն: Կենտրոնի իրավաբանները մարզի բնակիչներին կոռուպցիոն բողոքներով և գործերով մատուցում են անվճար իրավաբանական ծառայություններ, մասնավորապես, քաղաքացիներին հնարավորություն է ընձեռնվում արձագանքելու իրենց հանդիպած կոռուպցիոն դեպքերին և բողոքներ ներկայացնելու ՀՀ պետական կառավարման մարմիններին, տրամադրել անվճար իրավաբանական աջակցություն՝ պետական մարմիններին ուղղված բողոքներին օժանդակելու նպատակով, ինչպես նաև հանրայնացնել, թե արդարադատության համակարգում ինչպես են քննվում կոռուպցիայի վերաբերյալ գործերը, բացահայտել կոռուպցիային վերաբերող օրենքների և այդ օրենքների ու որոշումների իրականացման թերությունները, բացահայտել ՀՀ պետական կառավարման մարմիններում առկա կոռուպցիոն գործունեությունները` անմիջապես տուժող անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա:

«Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական հինգերորդ գիտաժողով

2008թ.-ի նոյեմբերի 27-ին «Գոլդեն Թուլիփ Երևան» հյուրանոցում կայացավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից կազմակերպվող «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական հինգերորդ գիտաժողովի բանավոր փուլը: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 50 ուսանողներ՝ Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից և բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովի գրավոր փուլին մասնակցեցին սահմանված ժամկետներում կազմակերպիչներին իրենց զեկույցները ներկայացրած 22 իրավաբան ուսանողներ: Ներկայացված տաս լավագույն աշխատանքների հեղինակները իրավունք ստացան մասնակցել բանավոր փուլին, որի ընթացքում հանդես եկան իրենց զեկույցներով: Գիտաժողովի «Լավագույն գրավոր զեկույց» մրցանակին արժանացավ Երևանի Պետական Համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհի Նանե Սահակյանը: Գիտաժողովի երրորդ մրցանակին արժանացավ Երևանի Պետական Համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհի Աննա Ավագյանը: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողուհի Լիլիթ Գինոսյանը արժանացավ երկրորդ մրցանակին: Գիտաժողովի հիմնադիր, ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանի կողմից սահմանված հատուկ մրցանակին արժանացավ Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանի չորրորդ կուրսի ուսանողուհի Մարի Դավթյանը: Իսկ գիտաժողովի հաղթող և լավագույն հռետոր ճանաչվեց Ոստիկանության ակադեմիայի հինգերորդ կուրսի ուսանող Դավիթ Ղարիբյանը: Գիտաժողովի հաղթողները ստացան արժեքավոր մրցանակներ և համապատասխան հավաստագրեր: Գրավոր փուլի մյուս մասնակիցները ևս արժանացան մասնակցության հավաստագրերի: Գիտաժողովի բանավոր փուլը լուսաբանվեց զանգվածային լրատվության միջոցների կողմից:

«Արդարադատությունը և օրենքի գերակայությունը Հարավային Կովկասում. ձեռքբերումներ և մարտահրավերներ դատական ոլորտի մասնագիտությունների համար» խորագրով խորհրդաժողով Թբիլիսիում

2008թ.-ի նոյեմբերի 19-20-ը Թբիլիսիում կայացավ «Արդարադատությունը և օրենքի գերակայությունը Հարավային Կովկասում. ձեռքբերումներ և մարտահրավերներ դատական ոլորտի մասնագիտությունների համար» խորագրով խորհրդաժողովը՝ կազմակերպված Եվրոպայի Խորհրդի կողմից Վրաստանի Արտաքին գործերի նախարարության հետ համատեղ: Խորհրդաժողովին մասնակցում էր նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան Արփինե Եղիկյանը: Խորհրդաժողովի նպատակն էր ներկայացնել Հարավ-Կովկասյան երեք երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում իրականացված դատաիրավական բարեփոխումները, քննարկել արդարադատության ոլորտի հիմնական տարրերը և աջակցել օրենքի գերակայության հաստատմանը: Խորհրդաժողովի ավարտին կազմվեց Եզրակացություն, համաձայն որի բացառապես օրենքի գերակայության սկզբունքի ապահովման պարագայում  կարելի է հասնել մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխավորված պաշտպանության և որ այդ խնդրի լուծման անկյունաքարը կարող է հանդիսանալ անկախ ու անաչառ, հասարակության վստահությունը վայելող դատական համակարգը:

Տեղի ունեցավ 3-րդ հակակոռուպցիոն համաժողովը

2008թ.-ի դեկտեմբերի 9-ին  Երևանում տեղի ունեցավ 3-րդ հակակոռուպցիոն համաժողովը, որ կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ ՀԳՄԾ-ի և ՄԱԶԾ Հակակոռուպցիոն ծրագրի հետ համատեղ, նվիրված՝ դեկտեմբերի 9-ին` միջազգային հակակոռուպցիոն օրվան: Համաժողովը բաղկացած էր չորս նիստից` հիմնականում սևեռված կոռուպցիոն գնահատումների և հակակոռուպցիոն մեխանիզմների վրա, որոնք իրականացվել են ԱՄՆ ՄԶԳ ՀԳՄԾ-ի և ՄԱԶԾ-ի Հակակոռուպցիոն ծրագրի նախաձեռնությամբ: Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների ներկայացումը անդրադարձավ հինգ նորաբաց կենտրոններին (Երևան, Իջևան, Գյումրի, Վանաձոր և Կապան քաղաքներում)` որպես քաղաքացիների կոռուպցիոն բողոքների արձագանքման մեխանիզմ: Իջևանի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը:

ՀԵԻԱ մշակութային ակումբի գործունեությունը

2008թ. փետրվարի 13-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի մշակութային ակումբը ՀԵԻԱ-ի Կենտրոնական գրասենյակում հյուրընկալել էր երգահան, գործիքավորող Արա Գևորգյանին: Հանդիպմանը ներկա էին ՀԵԻԱ-ի անդամները և իրավաբան ուսանողներ: Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ երգահանը խոսեց երգարվեստի, իր աշխատանքային գործունեության և առաջիկա ծրագրերի մասին:  Ներկայացրեց, թե ինչպիսի ներդրում կարող են ունենալ երիտասարդները մշակույթի զարգացման գործում:

VII. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

2008թ.-ի ընթացքում, տարբեր ծրագրերի շրջանակներում ՀԵԻԱ-ի բոլոր գրասենյակների կողմից մատուցվել են հետևյալ ծառայությունները.

Իրավաբանական ռեսուրսների տրամադրում

ա)           Ժամանակակից իրավաբանական գրականության տրամադրում

բ)            Իրավաբանական բնույթի տեսանյութերի տրամադրում

գ)            Համակարգիչների, ֆաքսի, էլեկտրոնային փոստի և ինտերնետի

ծառայությունների տրամադրում

դ)            ՀՀ օրենսդրության էլեկտրոնային ծրագրի տրամադրում

2008թ.-ի ընթացքում ՀԵԻԱ-ի իրավաբանական ռեսուրսներից ընդհանուր առմամբ օգտվել են 1350 հոգի, որից 1049 հոգի կամ ընդհանուրի 77.7%-ը՝ իրավաբանական գրականությունից, 301 հոգի կամ ընդհանուրի 22.3%-ը՝ ՀՀ օրենսդրության էլեկտրոնային համակարգից և մյուս ծառայություններից (համակարգչային տեխնիկա, ինտերնետ, ֆաքս):

Տեսակ Քանակ %
իրավաբանական գրականություն 1049 77.7
էլեկտրոնային համակարգեր 301 22.3
ընդամենը 1350 100

Օգտվողներից 345 հոգի կամ 25.56 %-ը արական սեռի ներկայացուցիչներն են, 1005 հոգի կամ 74.44 %-ը՝ իգական:

Սեռ Քանակ %
իգական 1005 74.44
արական 345 25.56
ընդամենը 1350   100

Անվճար իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ

2008թ.-ի ընթացքում բնակչության սոցիալապես անապահով խմբերին ՀԵԻԱ-ի գրասենյակների կողմից մատուցվել են անվճար իրավաբանական խորհրդատվական և դատական ներկայացուցչության ծառայություններ, որոնցից օգտվել են ընդհանուր առմամբ 1332 անձինք: Անվճար իրավաբանական խորհրդատվական ծառայություններից օգտված անձանցից 425-ը կամ ընդհանուրի 31.9%-ը արական սեռի են, 905-ը կամ ընդհանուրի 67.95%-ը՝ իգական, 2-ը կամ ընդհանուրի 0.15%-ը՝ իրավաբանական անձ: Մատուցված ծառայությունների վիճակագրության սխեմատիկ պատկերը ըստ իրավունքի ոլորտների հետևյալն է.

Անվճար իրավաբանական
օգնության ոլորտները
Շահառուների քանակը՝
ըստ ոլորտների
Շահառուների քանակը՝
ըստ տոկոսների (%)
Աշխատանքային իրավունք 95 7.1
Բնակարանային իրավունք 32 2.40
Ամուսնա-ընտանեկան իրավունք 135 10.14
Սոցիալական ապահովություն 91 6.83
Քաղաքացիական իրավունք 414 31.08
Քաղաքացիական դատավարություն 195 14.64
Վարչաիրավական 15 1.13
Քրեական 56 4.20
Հողային իրավունք 11 0.83
Առողջապահություն 3 0.23
Կրթություն և գիտություն 12 0.90
Քրեական դատավարություն 22 1.65
ԱԺ ընտրություններ 21 1.58
Իրավական այլ հարցեր 230 17.27
ԸՆԴԱՄԵՆԸ 1332 100

Վիճակագրությունը ըստ շահառուների տեսակների

Տեսակ Քանակ %
ֆիզիկական անձ 1330 99.85
իրավաբանական անձ 2 0.15
ընդամենը 1332 100

Վիճակագրությունը ըստ ֆիզիկական անձանց սեռի

Սեռ Քանակ %
իգական 905 68.05
արական 425 31.95
ընդամենը 1330 100

 


VIII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ  ԱՈՒԴԻՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

                                                Հ Ա Ս Տ Ա Տ ՈՒ Մ   ԵՄ

«Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ

Գլխավոր տնօրեն

 

________________Փ.Գևորգյան

Աուդիտորական ծառայությունների իրականացման

լիցենզիա թիվ 054` տրված ՀՀ ֆինանսների

 և էկոնոմիկայի նախարարության կողմից

ԱՆԿԱԽ    ԱՈՒԴԻՏՈՐԻ    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

                         «Հայաստանի երիտասարդ  իրավաբանների

 ասոցիացիա» հասարակական կազմակերպության

համաժողովին  և վարչությանը

 

 

Մենք անկախ աուդիտի ենք ենթարկել «Հայաստանի երիտասարդ  իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության 31 դեկտեմբեր 2008թ. դրությամբ տարեկան հաշվապահական հաշվեկշիռը, հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները: Այս ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է անցկացված աուդիտի արդյունքում կարծիք արտահայտել ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:

Մենք աուդիտն իրականացրել ենք աուդիտի ստանդարտներին (աուդիտի միջազգային ստանդարտներին և գործնական փորձին) համապատասխան: Համաձայն այդ  ստանդարտների պահանջվում է, որ մենք աուդիտը նախագծենք և իրականացնենք՝ ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ երաշխիք ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տվյալների և բացահայտումների բաղադրիչների հետազոտումը՝ թեսթային հիմունքներով: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների, ընկերության ղեկավարության կողմից իրականացվող կառավարման և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների ընթացքում հավաքագրվել են բավարար և իրական տեղեկություններ, որոնց արդյունքները հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ  ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Մեր կարծիքով,  2008թ. տարեկան հաշվապահական հաշվեկշիռը,  ինչպես նաև՝ հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները բոլոր էական առումներով արժանահավատ են և տալիս են ճշմարիտ ու իրական պատկերը «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ֆինանսական վիճակի մասին, իսկ հաշվապահական հաշվառումը Ընկերությունում վարվում է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

Փոխ. տնօրեն

Աուդիտոր

Խ.Բեգլարյան    ____________

 

 

Հաշվապահական հաշվեկշիռ

 

31 դեկտեմբերի 2008թ.

                    հազ. դրամ

ԱԿՏԻՎ 2008 2007 (ստուգված)
 
 Ոչ ընթացիկ ակտիվներ
 
Հիմնական միջոցներ 33,972 36,918
Ոչ նյութական ակտիվներ 89 106
Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ 13 13
Ընդամենը ոչ ընթացիկ ակտիվներ 34,074   37,037
 
Ընթացիկ ակտիվներ
Ընթացիկ դեբիտորական պարտավորություններ և կանխավճարներ 62 187
Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ 3,111 3,541
Այլ ընթացիկ ակտիվներ 94
Ընդամենը ընթացիկ ակտիվներ 3,267   3728
     
Հ Ա Շ Վ Ե Կ Շ Ի Ռ 37,341   40,765
ՊԱՍԻՎ
 
Սեփական կապիտալ
 
Կուտակված շահույթ (վնաս)
Ընդամենը  սեփական կապիտալ  
 
Ոչ ընթացիկ  պարտավորություններ
 
Ակտիվներին վերաբերող շնորհներ 34,057 37,067
Ընդամենը ոչ ընթացիկ պարտավորություններ 34,057   37,067
 
Ընթացիկ  պարտավորություններ
 
Ընթացիկ կրեդիտորական պարտավորություններ 123
Եկամուտներին վերաբերող շնորհներ 3,284 3,575
Ընդամենը ընթացիկ պարտավորություններ 3,284   3,698
     
ՀԱՇՎԵԿՇԻՌ 37,341   40,765
Կարեն Զադոյան Ալվարդ Հովհաննիսյան
Նախագահ Գլխավոր հաշվապահ

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն

 

01.01.2008թ.-31.12.2008թ.

հազ. դրամ

2008 2007 (ստուգված)
Գործառնական այլ եկամուտներ, այդ թվում՝ 28,431   41,252
Դրամաշնորհներ 28,000 40,891
Անդամավճարներ 431 361
Գործառնական այլ ծախսեր, այդ թվում՝ (28,210)   (41,195)
Դրամաշնորհներ (27,849) (40,836)
Անդամավճարներ (361) (359)
Գործառնական շահույթ (վնաս) 221   57
Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով շահույթ (վնաս) 109
Այլ ոչ գործառնական շահույթ (վնաս) 177   (54)
 
Սովորական գործունեությունից շահույթ (վնաս) 398   112
Կարեն Զադոյան Ալվարդ Հովհաննիսյան
Նախագահ Գլխավոր հաշվապահ


VIII. ՀԵԻԱ-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

  1. IX. ՀԵԻԱ-Ի ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵԻԱ-ի վարչությունը համարվում է կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում: Կազմակերպության վարչության կազմը հաստատվում է երկու տարին մեկ գումարվող  ՀԵԻԱ-ի անդամների համաժողովի ընթացքում: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի VIII համաժողովը կայացավ 2008թ.-ի դեկտեմբերի 4-ին: Համաժողովում ընտրվեց կազմակերպության վարչություն՝ հետևյալ կազմով.

Անուն Ազգանուն Պաշտոն
Կարեն Զադոյան ՀԵԻԱ նախագահ, ՀԵԻԱ վարչության նախագահ
Դավիթ Աբգարյան ՀԵԻԱ փոխնախագահ, ՀԵԻԱ վարչության փոխնախագահ
Նարինե Կարապետյան ՀԵԻԱ պատասխանատու քարտուղար, ՀԵԻԱ վարչության պատասխանատու քարտուղար
Արծրուն Միրզոյան ՀԵԻԱ վարչության անդամ
Գարիկ Հայրապետյան ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի ղեկավար
Լուսինե Աբգարյան ՀԵԻԱ վարչության անդամ
Արշավիր Խալափյան ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ Սյունիքի մարզային մասնաճյուղի ղեկավար
Լիանա Հարությունյան ՀԵԻԱ վարչության անդամ, ՀԵԻԱ մասնագիտական հանձնաժողովների համակարգող
Արփինե Եղիկյան ՀԵԻԱ վարչության անդամ, Ջեսափի մրցույթի ազգային կառավարիչ և Հայաստանի Ջեսափի ակումբի համակարգող
Մարատ Ատովմյան ՀԵԻԱ վարչության անդամ, Մարդու իրավունքների, եվրոինտեգրման և միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ
Ռոբերտ Գրիգորյան ՀԵԻԱ վարչության անդամ


  1. ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

 

Կենտրոնական գրասենյակ
ք. Երևան, Նալբանդյան 7, բն. 2
Հեռախոս (374 10) 540199
Հեռապատճե (374 10) 580299
Էլ. փոստ [email protected]