Նոտարական, փաստաբանական, սնանկության համակարգեր, հարակդիր կատարման ոլորտ․ ֆոկուս խմբային քննարկում՝ Դատաիրավական ռազմավարության շրջանակներում

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ այսօր՝ փետրվարի 1-ին, թվով 11-րդ և 12-րդ ֆոկուս խմբային քննարկումներ են անցկացվել Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ,18-րդ նպատակի՝ իրավապահ համակարգի բարեփոխումների վերաբերյալ։

Քննարկումներից առաջինն անցկացվել է Արդարադատության նախարարության, Հայ-ռուսական համալսարանի, սնանկության կառավարչության ոլորտի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների մասնակցությամբ։

 
 

Երկրորդ քննարկումն անցկացվել է ՔՀԿ-ների և փաստաբանական, իրավաբանական համայնքների ներկայացուցիչների հետ։

Նշենք, որ 14-րդ նպատակով նախատեսված է սնանկության համակարգի արդյունավետության բարձրացում։

Այս նպատակի ռազմավարական ուղղություններն են․

  • Սնանկության կառավարիչների մասնագիտության ձեռք բերման, որակավորման, նշանակման ընթացակարգերի բարելավում, պատասխանատվության և գործունեության արդյունավետության բարձրացման գործիքակազմի ներդնում
  • Ֆինանսական առողջացմանը նպաստող կայուն մեխանիզմների սահմանում
  • Սնանկության վարույթում դատավորների (դատարանի) դերակատարման բարձրացում
  • Սնանկության համակարգի վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացում,
  • Սնանկության ունիվերսալ օրենսդրության մշակում,
  • Սնանկության վարույթում պարտապանի գույքի գույքագրմանը, գնահատմանը և վաճառքին վերաբերող կարգավորումների վերանայում և կատարելագործում,
  • Սնանկության վարույթում պարտատերերի, դատավորների (դատարանի) դերակատարման բարձրացում։

15-րդ նպատակով նախատեսվախ է վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում, այդ թվում․

 
 
  • Արբիտրաժային կենտրոնների ստեղծում,
  • Վեճերի լուծման այլընտրանքային այլ միջոցների զարգացում,
  • Համապատասխան իրավական կրթության մակարդակի և հանրային իրազեկվածության բարձրացում,
  • Արբիտրաժային օրենսդրության կատարելագործում։

16-րդ նպատակը վերաբերում է նոտարական համակարգի արդյունավետության բարձրացմանը։ Մասնավորապես նախատեսվում է

  • Կատարողական մակագրության թերթի ինստիտուտի բարելավում,
  • Նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգի վերանայում,
  • Նոտարական գործողությունների արդյունավետության բարձրացում։

17-րդ նպատակով էլ սահմանված է փաստաբանական համակարգի արդյունավետության բարձրացումը։ Նախատեսված է․

  • Անվճար իրավաբանական օգնության շահառուների շրջանակի ընդլայնում,
  • Անվճար իրավաբանական օգնության տրամադրման այլընտրանքային կառուցակարգերի զարգացում,
  • Հանրային պաշտպանների գործունեության արդյունավետության բարձրացում,
  • Փաստաբանական դպրոցի գործունեության զարգացում,
  • Փաստաբանի վարքագծի և բարեվարքության կանոնների կատարելագործում,
  • Փաստաբանների պալատի ներքին կառուցակարգերի զարգացում։

18-րդ նպատակը հարկադիր կատարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ է։ Նախատեսված է․

  • Հարկադիր կատարման ոլորտի օրենսդրության համակարգային վերանայում,
  • Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավում։

Հավելենք, որ ընդհանուր թվով 10 նմանատիպ քննարկումներ արդեն անցկավել են հունվարի 24-27-ին, 31-ին։