Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ այսօր՝ հունվարի 25-ին, ֆոկուս խմբային երկու քննարկում է անցկացվել Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 10-րդ նպատակի՝ իրավապահ համակարգի բարեփոխումների վերաբերյալ։
Քննարկումներից առաջինն անցկանվել է պետական մարմինների` Գլխավոր դատախազության, Արդարադատության նախարարության, Արդարադատության ակադեմիայի, Ֆինանսների նախարարության, Քննչական կոմիտեի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Երկրորդ քննարկումն անցկացվել է մասնագիտական ՔՀԿ-ների և փաստաբանական համայնքի ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ իրավապահ համակարգի բարեփոխումների շրջանակում ռազմավարական ուղղություններից են դատախազության համակարգի բարեփոխումը, դատախազների աշխատավարձի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարների բարձրացումն ու դատախազների թվակազմի ավելացումը, քննիչների աշխատավարձի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարների բարձրացումն ու քննիչների թվակազմի ավելացումը։
Հավելենք, որ ընդհանուր թվով 6 նմանատիպ քննարկումներ արդեն անցկավել են հունվարի 24-ին, 25-ին, 26-ին։