2021 թվականի դեկտեմբերի 28-ին առցանց եղանակով տեղի ունեցավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի (այսուհետ՝ ԻՀԱ) խորհրդի նիստը: Նիստը նախագահում էր ԻՀԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը:
Խորհրդի որոշմամբ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի թեկնածությունը առաջադրվեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմում, որպես անդամ ներգրավվելու մրցույթում:
Նիստի ընթացքում ԻՀԱ-ի նախագահի կողմից ներկայացվեց ԻՀԱ-ի 2021 թվականի գործունեության վերաբերյալ գործունեության հաշվետվությունը, որը քննարկվեց և հաստատվեց խորհրդի կողմից:
Այնուհետև խորհրդի անդամները քննարկեցին ԻՀԱ-ի 2022 թվականի գործունեության հիմնական ուղղությունները: Խորհուրդը որոշեց 2022 թվականի սկզբին վերանայել ԻՀԱ-ի 2020-2023 թվականների ռազմավարական պլանը` այն հարմարեցնելով կազմակերպության և Հայաստանի Հանրապետության առջև կանգնած մարտահրավերներին:
Խարհրդի նիստի վերջում քննարկվեց և որոշումներ ընդունվեց ԻՀԱ-ի անդամության հետ կապված հարցերի վերաբերյալ:
Խորհրդի նսիտի ընթացքում ելույթներ ունեցան խորհրդի անդամներ Մարատ Ատովմյանը, Կարեն Քոչարյանը, Քարլ Ուլբրիխտը և Արփինե Եղիկյանը:
ԻՀԱ-ի խորհրդի նիստին մասնակցում էինք խորհրդի անդամներից 5-ը` Կարեն Զադոյանը, Մարատ Ատովմյանը, Կարեն Քոչարյանը, Քարլ Ուլբրիխտը և Արփինե Եղիկյանը, ինչպես նաև` ԻՀԱ-ի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը: