«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն (ԻՀԱ) մեկնարկում է Իրավունքի ամառային դպրոց, որի շրջանակներում կազմակերպելու է մասնագիտական գիտելիքներ և հմտություններ սովորեցնող դասընթացների շարք՝ քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության, վարչական իրավունքի և վարչական դատավարության, ընտանեկան, աշխատանքային, կորպորատիվ, առևտրային, ինչպես նաև այլ ոլորտներում:
Ամառային դպրոցին կարող են մասնակցել ինչպես սկսնակ իրավաբաններ, իրավաբան ուսանողներ, իրավապաշտպաններ, այնպես էլ ոլորտով հետաքրքրված այլ անձինք:
Դպրոցի դասընթացները կիրականացվեն Գյումրիի, Կապանի և Վանաձորի ԻՀԱ գրասենյակներում՝ ԻՀԱ փաստաբանների և իրավաբանների թիմի կողմից:
Դպրոցին մասնակցությունը վճարովի հիմունքներով է։ Տևողությունը՝ 5 օր է, արժեքը՝ 15,000 ՀՀ դրամ, որը ներառում է ուսումնական նյութերը և սուրճի ընդմիջումները։
Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան տեսական և պրակտիկ հմտություններ վերը նշված ոլորտներում, ինչպեսև՝ կսովորեն կազմել դատավարական և այլ իրավական փաստաթղթեր, այդ թվում՝ հայցադիմումներ, հայցադիմումի պատասխաններ, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, հարցումներ, միջնորդություններ, դիմումներ, քաղաքաիրավական և աշխատանքային պայմանագրեր, և այլն։
Գրանցվելու համար հարկավոր է դիմել՝ նամակ գրելով [email protected] էլեկտրոնային փոստին, նամակի առարկան նշելով՝ «Իրավունքի ամառային դպրոցի գրանցում»։ Նամակին դիմողը պետք է կցի իր ինքնակենսագրությունը։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք նամակ գրել [email protected] էլեկտրոնային փոստին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով․
- ԻՀԱ-ի Շիրակի մարզային մասնաճյուղ, hեռախոս (374 312) 5 82 36, Գայանե Գևորգյան
- ԻՀԱ-ի Լոռու մարզային մասնաճյուղ, hեռախոս (374 322) 2 23 17, Զարինե Հովհաննիսյան
- ԻՀԱ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղ, հեռախոս (374 285) 5 25 11, Վաչե Բաղդասարյան