Մեկ տարուց ավել է, ինչ Իրավաբանների հայկական ասոցիացիան անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում քաղաքացիներին։ Այս տարվա միայն ապրիլ ամսին խորհրդատվություն տրամադրվել է թվով 59 անձանց:
Հարցերը հիմնականում վերաբերել են սոցիալական ծրագրերին, պետական նպաստներին:
Քաղաքացիների կողմից նաև մեծ արձագանքի են արժանանում օրենսդրական նախագծերը, օրենքներում սպասվող փոփոխությունները, որոնք տեղադրվում են ասոցիացիայի կողմից գործարկվող Իրավաբան.net լրատվական կայքում՝ իրազեկումների տեսքով:
Նշենք, որ խորհրդատվություններ տրվել են ինչպես ԻՀԱ երևանյան,այնպես էլ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզի գրասենյակների համակարգողների կողմից։
Քաղաքացիներից ստացվել են ինչպես իրավաբանական, այնպես էլ տեղեկատվական բնույթի հարցեր:
Ինչպես մինչ այս, այսուհետ ևս շարունակվում է անվճար խորհրդատվությունների տրամադրումը: